Category: Առաջին Զանգ

  • Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնար…

    🇦🇲🚛🇦🇿Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները. Հարավկովկասյան երկաթուղիներ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցության ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի…

    🇪🇺🔴ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցության ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ. Գրոնո

    «Նոյեմբերի 4-5-ը Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացրել, մասնավորապես՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների և տեղական փորձագետների հետ՝ քննարկելու համաւր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը, կենտրոնանալով Նախիջևանի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի վրա»,- գրել է Մագդալենա Գրոնոն Х սոցիալական ցանցում։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կարգալույծ է հռչակվել Տ․ Տարոն քահանա Հունանյանը. Մայր ԱթոռՀիմք է ծառայել Տավուշ…

    ⚡️Կարգալույծ է հռչակվել Տ․ Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ

    ‼️Հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝
    🔴Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,
    🔴Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,
    🔴Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,
    🔴Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,
    🔴Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։
    Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ՀՀ կառավարությունը մտադիր է դիտարկել ՀԷՑ ընկերության ձեռքբերման կամ առնվազն պե…

    ⚡️⚡️⚡️ «ՀՀ կառավարությունը մտադիր է դիտարկել ՀԷՑ ընկերության ձեռքբերման կամ առնվազն պետության կողմից ձեռնարկության կառավարման հարցում որոշիչ ձայն պահպանելու հարցը». Փաշինյան
    🔔
    Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ». Փաշինյան Ա…

    😂 «ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ». Փաշինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել «Փ…

    🇦🇿🇦🇲 Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ անել Ալիևի հետ, երբ նա շարունակում է խանգարել Փաշինյանին, որն ամբողջ ուժով փորձում է համոզել հայ հասարակությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հանկարծակի խաղաղություն, սեր և փոխըմբռնում է հաստատվել։
    🔴 Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առթիվ ելույթ ունենալով՝ Ալիևը կրկին ցուցադրեց ադրբեջանական «խաղաղասիրության» յուրօրինակ նմուշ. «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով… Բավական է նայել XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմած քարտեզները՝ համոզվելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Այդ քարտեզներում չկա Սևան անունով լիճ։ Կա Գյոյչա լիճ, և այնտեղ արտացոլված են բոլոր պատմական տեղանունները, որոնք մենք օգտագործում ենք։ Այդ քարտեզները ոչ թե մենք ենք կազմել, այլ ցարական Ռուսաստանը։ Այն նույն ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևել յան Անատոլիայից վերաբնակեցրեց մեր Ղարաբաղյան հողերում՝ փոխելու տարածաշրջանի էթնիկ և կրոնական կազմը։ Այսինքն՝ այդ քարտեզները հիմնված են պատմական իրողությունների վրա»։
    🔴 Պարզապես պատկերացրեք՝ նրանք արդեն հավակնում են Սևանին։ Իսկ նման հայտարարություններ Ալիևը մշտապես է անում։ Ընդ որում, նրա խոսքը դեռ մեղմ է՝ համեմատած թիմակիցների հետ, որոնք նույնիսկ չեն թաքցնում ցեղասպանության կրկնության պատրաստակամությունը։
    🔴 «Ադրբեջանական Սևանի» մասին հայտարարությունն այնքան լկտի էր, որ նույնիսկ Փաշինյանի մերձավորներն ու կողմնակիցները չկարողացան անտեսել այն։ Առջևում ընտրություններ են, և այդ շրջանում ցանկալի է դուր գալ ընտրողներին։ Իսկ եթե հանկարծ հաջողվի դուր գալ ավելի շատ, քան «խաղաղության դարաշրջանի» պատանդ դարձած Փաշինյանը, որը չի կարող ճիշտ գնահատել իր գործընկեր Ալիևի խոսքերը, ապա՝ ավելի լավ։ Այդպես էլ Ռուբինյանն ու Սիմոնյանը ինչ-որ պոպուլիստական բան «շշնջացին»՝ ի պատասխան Ալիևի, ինչի համար ադրբեջանական պաշտոնյաներն ու մեդիան վիրավորվեցին և սկսեցին հիշեցնել, որ նրանց գործը ադրբեջանական ցանկությունները հայ ժողովրդի համար «փաթեթավորելն» է, ոչ թե «թագավորի» հետ վիճելը։
    🔴 Սկանդալը հասունացավ, և Ալիևի հայտարարությունները «ադրբեջանական Սևանի» մասին, այնուամենայնիվ, հասան լայն հանրությանը՝ այն հանրությանը, որին Փաշինյանի քարոզչությունը ջանասիրաբար «պաշտպանում» է Ալիևի ագրեսիվ նարատիվներից՝ կերակրելով «անվնաս և բարեկամական» Ադրբեջանի մասին հեքիաթներով։ Սակայն այս անգամ Փաշինյանը այլևս չէր կարող լռության մատնել թեման։
    🔴 Բայց Փաշինյանը մնում է Փաշինյան և գտավ ելք՝ ինչպես շրջանցել իրավիճակը։ Մինչ այդ նա ասում էր, թե խաղաղության գալուստը չեն կարող ընկալել «վնասված» հայերը։ Այժմ նա սկսեց պնդել, որ խաղաղությունը նոր և անծանոթ միջավայր է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։ Ադրբեջանցիներն էլ են «վնասված», և այդ պատճառով չեն կարող տեսնել խաղաղությունը, նույնիսկ բարձրագույն ղեկավարությունը։ Այսպիսով, մի խաղաղություն է հաստատվել, որը տեսնում է միայն Փաշինյանը։
    🔴 Իսկ «վնասված» Ալիևը, որն այդքան սուր տեսողություն չունի, գուցե նորից սկսի կրակել՝ «Գյոյչա լճի» և «ադրբեջանական Իրևանի» որսի դուրս գալով։ Եվ դա էլ, ըստ Փաշինյանի տրամաբանության, կլինի «խաղաղության դարաշրջանի» շարունակություն՝ պարզապես դժվար ընկալելի երկու վնասված ժողովուրդների համար։
    🔴 Ալիևը նաև փորձեց «հանգստացնել» հայերին: «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին», քանի որ, ըստ նրա, «ադրբեջանցիները ոչ մի երկրում խնդիր չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ ժողովրդի համար»։
    🔴 Պատրաստվեք, ասում է, շուտով այդ «խնդիր չստեղծող» մարդիկ կգան՝ սկզբում 300 հազար, հետո՝ ավելի շատ։ Ըստ Ալիևի, XX դարի սկզբին Երևանի բնակչության 80 %-ը ադրբեջանցի էր։ Նրանք կբնակվեն Սևանում («Գյոյչայում»), կզբաղեցնեն «պատմական ադրբեջանական քաղաք» Վարդենիսը («Բասարգեչար»)։ Եվ կզարմացնեն բոլորին իրենց «կրթվածությամբ» և «խաղաղասիրությամբ»։ Իհարկե, եթե չվիճեք և փոխանցեք այն ամենը, ինչ կպահանջվի։
    🔴 Իսկ եթե չկատարեք «վերադարձած» ադրբեջանցիների բոլոր պահանջները, ապա, ըստ Ալիևի մերձավոր Ազիզ Ալեքպերովի, «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։
    🔴 Երկրում քայլում էր խաղաղության դարաշրջանը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան. Հայաս…

    ⚡️⚡️⚡️Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան. Հայաստանի վարչապետի աշխատակազմ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նրանք մեզանից ամեն ինչ գողացան Այսօր մեր հետադարձ կապի բոտին (@ArchZang_bot) հ…

    🇹🇷⚡️🇦🇲 Նրանք մեզանից ամեն ինչ գողացան
    🔔 Այսօր մեր հետադարձ կապի բոտին (@ArchZang_bot) հաղորդագրություն ստացանք. Թուրքիա այցելած մեր հայ հետևորդներից մեկը ուղարկել էր այս լուսանկարն ու գրել. «Նրանք մեզանից ամեն ինչ գողացան։ Մեր հայրենիքը, մեր հողերը, մեր Ուրարտուն և նույնիսկ մեր գորգերը»։
    🗣 Տեսնելով լուսանկարը՝ մենք հիշեցինք ԱԺ վերջին նիստերից մեկը, երբ Փաշինյանը հրաժարվեց նաև մեր հայկական կոնյակից, ասելով որ մենք չենք կարող այն արտադրել։
    🔗 Այո, մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանն էր ԵՄ-ին հետ ասոցացման փուլում պարտավորվել հրաժարվել «կոնյակ» բառից, ինչպես որ պարտավորվել էր փակել ատոմակայանը, բայց արդյոք Սերժն ու Նիկոլը իրարից տարբերվում են 🤔։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բայրամովն ու Գրոնան քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթաց…

    🇦🇲🇦🇿Բայրամովն ու Գրոնան քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացն ու հեռանկարները
    🔴Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնային
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ալեքսան Ալեքսանյանի արձագանքը ՔԿ նախագահի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանի…

    Ալեքսան Ալեքսանյանի արձագանքը ՔԿ նախագահի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանի գործը վարչապետի հրահանգով չի հարուցվել
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք