Category: Առաջին Զանգ

  • Որտե՞ղ են մեր հարկերը, ՆիկոլԱյս կառավարությունը մշտապես հպարտանում է նրանով, որ …

    💰👛Որտե՞ղ են մեր հարկերը, Նիկոլ
    💡Այս կառավարությունը մշտապես հպարտանում է նրանով, որ իբր բարձրացնում է պետական եկամուտները, բարելավում է հարկերի հավաքագրման մակարդակը։ Բայց վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մեր հարկային համակարգում ինչ-որ մութ բան է տեղի ունենում, հատկապես երբ խոսքը վերաբերում է առցանց կազինոներին և խաղադրույքներին։
    🔔Սկսենք հասկանալ՝ ինչի՞ հետ գործ ունենք։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում տոտալիզատորների և կազինոների ոլորտի տարեկան շրջանառությունը մինչև 2025 թվականը գերազանցում է 18 միլիարդ դոլարը։ Թիվը իսկապես շատ մեծ է, եթե հաշվի առնենք, որ ամբողջ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով կազմել է ընդամենը 25․8 միլիարդ դոլար։
    🇦🇪🤠Իրականում, թվում է, թե նման շրջանառության դեպքում ոլորտը պետք է ապահովեր այնպիսի հարկային մուտքեր, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանային ապրել այնպես, ինչպես Էմիրատների ցանկացած շեյխ:
    💵🤑Որպեսզի հասկանանք, թե ուր են գնում մեր փողերը, որոշեցինք ուսումնասիրել Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
    🤔Եվ թվերը իսկապես զարմացնում են… զարմացնում իրենց փոքրությամբ։ Օրինակ, դիտարկենք շուկայի ամենամեծ ընկերությունը, որին կարելի է համարել մոնոպոլիստ՝ Vbet, որը ժողովրդին առավել հայտնի է որպես Vivaro։ Ըստ այս տարվա 9 ամիսների արդյունքների՝ այս խաղադրույքային հսկան պետությանը վճարել է ընդամենը մոտ 44 միլիոն դոլար հարկ։ Սա պարզապես ծիծաղելի թիվ է։
    🚨Նման շրջանառության դեպքում խոսքը պետք է լիներ հարյուրավոր միլիոնների մասին։
    💵💰Մինչդեռ կառավարությունը հպարտությամբ 20% եկամտահարկ է պահում այն քաղաքացիներից, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ։ Նրանց համար՝ հենց այն մի քանի հազար դրամը, որը հարկայինը վերցնում է բուժքրոջից կամ ուսուցչուհուց, երկրի ողնաշարն է։ Իսկ այն հարյուրավոր միլիոնները, որոնք չեն վճարում միլիարդատերերը, մանրուք են, որոնց վրա չարժե ուշադրություն դարձնել։
    🤫Բայց մեզ թվում է՝ պատճառը գուցե այլ է։ Հասկանում եք, բուժքույրը կամ ուսուցչուհին չեն կարող կազմակերպել շքեղ հանգիստ արտերկրում, ինչպիսին ունենում են Ալեն Սիմոնյանի կամ Հրաչյա Հակոբյանի ընտանիքները։ Իսկ ոմանք՝ կարող են։ Եվ հենց այդ պատճառով էլ չեն վճարում հարկեր։
    🔴Այսպիսով, ուզում եմ հարցնել՝ “Где бабки, Никол?”
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այս տղան ստում է Եթե նա պատրաստ չլիներ ապրելու ադրբեջանցիների հետ, չէր միանա «Ք…

    ⚡️⚡️ Այս տղան ստում է
    🇦🇿 Եթե նա պատրաստ չլիներ ապրելու ադրբեջանցիների հետ, չէր միանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, չէր դառնա խորհրդարանի պատգամավոր ՔՊ-ից և չէր աջակցի Փաշինյանի բոլոր գործողություններին։
    Եթե նա իսկապես չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ, ապա նա հիմար է, քանի որ չի հասկացել, որ Արցախը հանձնելով՝ նա բացում է Հայաստանի դռները ադրբեջանցիների համար։
    🤪 Եթե նա հիմար է, ապա նրա տեղը խորհրդարանում չէ, այլ համապատասխան բուժհաստատությունում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մոսկվայում հայերի, տաջիկների և ղրղզների թիվը աճում է, մինչդեռ սլավոնական ժողովո…

    🇷🇺 Մոսկվայում հայերի, տաջիկների և ղրղզների թիվը աճում է, մինչդեռ սլավոնական ժողովուրդների թիվը նվազում է
    📈 Այս մասին են վկայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն.Ի. Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի հետազոտության տվյալները։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ուկրաինայի զինված ուժերի զոհերի թարմացված թվերը սարսափելի են». Military Watch …

    🇺🇸🇺🇦 «Ուկրաինայի զինված ուժերի զոհերի թարմացված թվերը սարսափելի են». Military Watch Magazine
    🖥 Ամերիկյան «Military Watch Magazine»-ը գրում է. «Ուկրաինայի զինված ուժերի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1.7 միլիոնը: Այս թվերը դարձել են դասալքության նոր ալիքի պատճառներից մեկը. մոբիլիզացված զինվորները պատրաստ են ամեն ինչ անել մարտից խուսափելու համար: «MWM»-ի տվյալներով՝ մարտադաշտից փախածների թիվը հասել է 400,000-ի»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են «Հրապարակ» օ…

    ❗️ Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, եւ նորը չի ձեւավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին: Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։
    🔴 Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել` նրան դա պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո։
    🔴 Նախկին կառույցում, ի դեպ, ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը: Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձեւավորվի Գյումրիում, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի գործող մարզպետը»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է» «Իրավունք» օրաթերթը …

    🤨 «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»
    📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Վաղարշապատում ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի շանսերը գնալով փոքրանում են։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ջանք չի խնայում իրեն վստահված թեկնածուի համար, բայց ՔՊ-ական աղբյուրների համաձայն անգամ ինքն է սկսել հասկանալ, որ Մեխակյանի շանսերը զրոյանում են օր-օրի։
    🔴 Ըստ նույն լուրերի վերջինս մտերիմ շրջապատում սիրտը բացել է, թե Մեխակյանի չընտրվելը հավասար է իմ պաշտոնանկությանը.«մի բան արեք ախպերություն, սենց պադստավկա չեն անում»,-ասում են՝ ասել է Խուդաթյանը մտերիմներին»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երբ խիարը թարս է բուսնում Ուսապարկ Վահագն Ալեքսանյանի կայքի «լրագրողները» որոշե…

    😂😄 Երբ խիարը թարս է բուսնում
    🎒 Ուսապարկ Վահագն Ալեքսանյանի կայքի «լրագրողները» որոշել էին գովազդել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածուին, ով դավաճանել էր իր հոր հիշատակը և գերեզմաճ՝ Մեխակ Մեխակյանին, սակայն մեկնաբանությունները ճնշող մեծամասնությամբ բացասական էին։
    🖥 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլևս իշխանություն չունի նույնիսկ առցանց տիրույթում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թե բա «խաղաղության նոբելյան մրցանակ եմ ուզում» Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքն…

    🤦‍♂️ Թե բա «խաղաղության նոբելյան մրցանակ եմ ուզում»
    🇺🇸 Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքն է ղեկավարել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա։
    🇮🇱🇮🇷 «Իսրայելի հարձակումը Իրանի վրա շատ հզոր էր, և ես ղեկավարեցի այն», — ասել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձեւավորվեց, կլինի երկր…

    🗳️⚡️ «Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձեւավորվեց, կլինի երկրորդ ընտրություն». Գալյան
    📣 Սահմանադրության նոր տեքստի մշակման փուլում ենք գտնվում, փոփոխությունները կապված են իշխանությունների թեւերի ապակենտրոնացման, զսպման եւ հավասարակշռման սկզբունքների հիման վրա։ Այս մասին Հ1–ի եթերում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
    🗣️ «Նախ մենք խնդիր ունենք ԱԺ–ի ուժեղացման, որոշում ունենք նաեւ փոխելու ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվելու կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձեւավորելու սկզբունքից եւ դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջինով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձեւավորել խորհրդարան։ Այսինքն երկրորդ փուլ չի լինելու, երկրորդ ընտրություն է լինելու»,– ասել է Սրբուհի Գալյանը։
    💬 Նրա խոսքով, ԱԺ–ին ավելի լայն հնարավորություններ են տրվելու Կառավարության ձեւավորման հետ կապված. «Այս պահին արդեն կա որոշում ԱԺ մշտական հանձնաժողովին տալ դերակատարում, օրինակ նախարարի թեկնածուին կարող է հանձնաժողովը բաց նիստում տալ հարցադրումներ»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնար…

    🇦🇲🚛🇦🇿Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները. Հարավկովկասյան երկաթուղիներ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք