Category: Առաջին Զանգ

  • Պուտինը ջերմատեսիլով տակտիկական ակնոց է փորձել «Արևմուտք-2025» զորավարժություննե…

    🇷🇺Պուտինը ջերմատեսիլով տակտիկական ակնոց է փորձել «Արևմուտք-2025» զորավարժությունների ժամանակ
    🔽Ակնոցը մշակվել է ՌԴ ԶՈւ գրոհային ստորաբաժանումների խնդրանքով և օգնում է ականներ գտնել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախս…

    🎖🇦🇿 Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը մեծացնել մոտ 3.8%-ով
    🔴 Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում են 8,815 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար) կամ ընդհանուր ծախսերի 20,7%։
    🔴 Ըստ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված նյութերի՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի պետբյուջեի բոլոր ծախսերի 21%-ը կկազմեն։
    🔴 Այսպիսով, 2026 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2025 թվականի համեմատ կաճեն 3,8%-ով։
    🔴 Ավելի վաղ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը հաջորդ տարի չի նախատեսում ավելացնել պաշտպանական ծախսերը։ Նմանատիպ հայտարարություն ավելի վաղ արել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
    🤬 Բայց դուք մի շեղվեք, քարոզեք, որ «խաղաղությունը եկել ա»…
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դուք նաև ստիպված կլինեք լքել Ջերմուկի մոտակա հատվածում ձեր կողմից կահավորված ռա…

    🗣🇦🇿 Դուք նաև ստիպված կլինեք լքել Ջերմուկի մոտակա հատվածում ձեր կողմից կահավորված ռազմական դիրքերը, ստիպված կլինեք լքել Տավուշը, լքել Սև լիճը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարան…

    🇦🇲 Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
    🌐 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է
    🗣️ «Վերջապես մեր ընտանիքի կողմից ստեղծված այս սուրբ անկյունը կյանքի կոչվեց։
    ➡️Հ.Գ. Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ մարդկանց՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով։
    🏠 Տուն-թանգարանի հասցեն և այցելության օրերը։
    📌Վարշավյան փողոց,տուն 15
    🔴 Երկուշաբթի- փակ է
    🔴Երեքշաբթի- 11:00-18:00
    🔴Չորեքշաբթի- 11:00-18:00
    🔴Հինգշաբթի- 11:00-18:00
    🔴Ուրբաթ- 11:00-18:00
    🔴Շաբաթ- 11:00-18:00
    Կիրակի- փակ է»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կարելի է նաև ասել, որ եթե Հայաստանի բոլոր տղամարդիկ և կանայք բեղեր չպահեն, ինչպ…

    👉🗣👈 Կարելի է նաև ասել, որ եթե Հայաստանի բոլոր տղամարդիկ և կանայք բեղեր չպահեն, ինչպես Էրդողանը, ապա Հայաստանը հարատև չի լինի
    🇹🇷🤑 Կարելի է ասել ամեն ինչ, Սորոսը միևնույն է կվճարի, չէ՞, Արեգ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սպասենք ու տեսնենք թե երբ են սրանք Միրզոյան Արարատին ստիպալու, որ նա անունը փոխ…

    🤢 Սպասենք ու տեսնենք թե երբ են սրանք Միրզոյան Արարատին ստիպալու, որ նա անունը փոխի
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կարեն Անդրեասյանը պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն «Ժողովո…

    😫🤦‍♂️ Կարեն Անդրեասյանը պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:
    🔴 Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի, այլև այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն:
    🔴 Հիշեցնենք, որ մինչև անցած տարվա նոյեմբերը լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի և պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։
    🔴 Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլև էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է «շահերի բախում»։ Դրմեյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ համարձակվել էր ՀԾԿՔ հանձնաժողովին կարծիք տալ, որ պետք է ՀԷՑ-ի մասով կայացված արբիտրաժային որոշումը կատարել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ով ինձ հետ համաձայն չի՝ կա՛մ պետք է գնա կա՛մ ես կհեռացնեմ»: Արդյունքում նա Դրմեյանին և ևս մի քանի աշխատակիցների հեռացրեց պաշտոնից»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել «Իրավունք» օրաթերթը գրում է. «Հայտնի է, որ Նիկ…

    🗳️ Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել
    📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Հայտնի է, որ Նիկոլը արդեն ակտիվ նախապատրաստվում է 2026թ. խորհրդարանական ընտրություններին: Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները իր համար մեծ ահազանգ էին, որ ՔՊ-ի վիճակը լուրջ է: Սոցիալական հարցումները նույնպես վկայում են, որ Նիկոլի վարկանիշը չի ձգում նույնիսկ 20 տոկոսը: Այս բարդ իրավիճակում Նիկոլը փորձում է լեզու գտնել օտարերկրյա գլխավոր խաղացողների հետ իր վերընտրությունը ապահովագրելու համար: Սակայն այս դաշտում էլ Նիկոլի համար ամեն ինչ առավել քան խճճված է: Օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում հասկանալի չէ, թե մեկ տարի անց ինչ է լինելու աշխարհում: Այդ իսկ պատճառով Նիկոլը չգիտի ում հետ ինչ պայմանավորվի: Նա իր բնավորության համաձայն փորձում է բավարարել բոլոր հիմնական խաղացողներին ե՛ւ ռուսներին, ե՛ւ ամերիկացիներին, ե՛ւ եվրոպացիներին, ե՛ւ թուքերին: Ինչքանով դա նրան կհաջողվի հարց է:
    🔴 Սակայն ռուսներին բավարարելու համար նա որոշել է զոհաբերել ռուսների աչքի գրող Ալեն Սիմոնյանին, որը միաժամանակ Հայաստանի ներսում ունի խիստ բացասական վարկանիշ: Ալենի հետ կապված սկանդալների շարքը վերջերս համալրվեց մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ Ալենը համեմատվում է ամերիկացի մանկապիղծ Էպշետյնի հետ: Բացի այդ, Նիկոլը Ալենին համարում է գոլաբալիստների կողմից վարչապետի հիմնական թեկնածու դիտվող անձնավորություն, որը գլոբալիստների հաջողության դեպքում կարող է իրեն փոախրինել: Ըստ Նիկոլի շրջապատի` Ալենի հարցը այլեւս լուծված է եւ նա չի լինելու ապագա ԱԺ նախագահ Նիկոլի հաղթանակի դեպքում: Այդ մասին արդեն իսկ Նիկոլը հավաստիացրել է ռուսներին, իսկ որպեսզի Ալենը շատ չթփրտա, Նիկոլը առկախված վիճակում է պահում Ալենի ամենամոտ հարազատների հետ առնչվող քարեկան գործերը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք