Category: Առաջին Զանգ

  • «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները շարունակում են համագործակցության մասին …

    ‼️«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները շարունակում են համագործակցության մասին քննարկումները․ Լևոն Քոչարյան

    «Քննարկումներ կան, երբ որ հայտարարություն անելու արդեն պատրաստ որևէ բան լինի, դա կարվի, հիմա ես առաջ չընկնեմ»,- ասաց Լևոն Քոչարյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխանությունը Չալաբյանին մեկուսացնելու խնդիր է դրել. «ՀայաՔվեի» անդամ Մենուա Սող…

    ‼️Իշխանությունը Չալաբյանին մեկուսացնելու խնդիր է դրել. «ՀայաՔվեի» անդամ Մենուա Սողոմոնյան
    🔽Սողոմոնյանի խոսքով՝ նույն մեխանիզմը գործի դրվեց օրեր առաջ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ։

    «Երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Այն ժամանակ 5 րոպեում առանց դատ ու դատաստանի որոշում էին կայացնում մարդկանց գնդակահարելու, հիմա այդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց բռնապետությունը պահելու համար օրենսդրական կարգավորումներն իրենց ուզած ձևով են օգտագործում»,- նշեց Սողոմոնյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի գյուղացիներից և մեծածախ վաճառողներից ստ…

    🇦🇲🇷🇺Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի գյուղացիներից և մեծածախ վաճառողներից ստացված արտադրանքը. ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկո
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլական քարոզչությունը, արդարացնելով Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործը, «…

    🥸🤡 Նիկոլական քարոզչությունը, արդարացնելով Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործը, «մեծ վերլուծություն» է հրապարակել։ Ամեն ինչ չէ, որ կմեկնաբանենք, ու կասենք միայն հետևյալը.
    🗳️ Եթե ընդդիմությունը կաշառք է բաժանել, ապա չեղարկե՛ք հունիսի 7-ի քվեարկության արդյունքները և գնացե՛ք նոր ընտրությունների։ Ո՞րն է խնդիրը։
    🇷🇺🗣 Ո՞ր երկրի մասին է խոսքը։ Ո՞վ էր ուզում ազդել Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ Ռուսաստա՞նը։ Դե ուրեմն խզե՛ք հարաբերությունները նրա հետ, ո՞րն է խնդիրը։
    😂Եթե երկուսից ոչ մեկն անելու համարձակություն չունեք, ապա ձե՛ններդ կտրեք, սուս մնացեք: Ձեր վայնասունը միայն ապացուցում է, որ դուք մեզնից լավ գիտեք, թե ինչպես եք պարտվել ընտրություններում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Առաջին զանգ. Բաժանո…

    ‼️Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🔴Ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, հայտնում են «ՀայաՔվե»-ից։ 🔽Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բացառիկ կադրեր Մեր ձեռքում է հայտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ք…

    ⚡️⚡️⚡️ Բացառիկ կադրեր
    🇦🇲🇷🇺 Մեր ձեռքում է հայտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի վերջին նիստի տեսաձայնագրությունը, որում Նիկոլ Փաշինյանը բեմադրում է ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպումը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի, դատարանը մերժեց ներկայացված …

    ‼️Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի, դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունները
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գերձայնային փաստարկ. Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը մեզ ավելի ու ավելի է մոտեցն…

    🇷🇺🛡 Գերձայնային փաստարկ. Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում համաշխարհային պատերազմին
    📰 Ամերիկյան «Military Watch Magazine» պարբերականը գրում է. «Արդիականացված ռուսական Տու-160Մ-ն օժտված է բացառիկ տեխնիկական բնութագրերով: Կատարելագործված «Սպիտակ կարապները» ունակ են զրոյացնել Արևմուտքի կրիտիկական ենթակառուցվածքները 5000 կիլոմետր հեռավորությունից՝ մնալով լիովին անխոցելի:
    🔴 Ռուսաստանի օդատիեզերական ուժերը տեղակայել են Տու-160 միջմայրցամաքային գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները՝ Բարենցի և Նորվեգական ծովերի չեզոք ջրերի վրա գործողություն իրականացնելու համար, ընդ որում՝ ուղեկցումն ապահովել են ՄիԳ-31 կործանիչները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թռիչքը «տևել է մոտ 16 ժամ. գործողության ընթացքում Տու-160-ի անձնակազմերը մշակել են օդում լիցքավորման հմտությունները»:
    🔴 Գործողությունն անցկացվել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարձր լարվածության շրջանում և այդ տարածաշրջանում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո:
    🔴 Տու-160-ը երբևէ սպառազինության մեջ մտած ամենամեծ մարտական ինքնաթիռն է: Այն կարող է կրել մոտ 45 տոննա սպառազինություն ներքին խցիկներում, այդ թվում՝ միջուկային և սովորական թևավոր հրթիռներ:
    🔴 Ժամանակակից Տու-160Մ-երը ունակ են արձակել, մասնավորապես, ռադարային ցածր տեսանելիության տեխնոլոգիայով օժտված X-101 և X-102 թևավոր հրթիռներ՝ ավելի քան 5000 կիլոմետր հեռավորությունից: Այսպիսով, ռմբակոծիչը կարող է հարվածներ հասցնել թիրախներին՝ մնալով հակառակորդի հակաօդային պաշտպանության գործողության գոտիներից հեռու:
    🔴 Տու-160Մ-ն օժտված է նաև թռիչքի բացառիկ հեռահարությամբ և օդում գտնվելու տևողությամբ. նոր ՆԿ-32-02 շարժիչները նվազեցնում են վառելիքի ծախսը և մեծացնում գործողության շառավիղը, ինչն այս ինքնաթիռը դարձնում է աշխարհում ամենաերկար հեռահարությամբ ռազմավարական ռմբակոծիչների մոդելներից մեկը:
    🔴 Օդում լիցքավորման շնորհիվ ռմբակոծիչը կարող է առաջադրանքներ կատարել բոլոր մայրցամաքներում և օվկիանոսների վրա: Բացի կատարելագործված շարժիչներից, հին Տու-160 մոդելների նկատմամբ Տու-160Մ-ի կարևոր առավելությունն է դարձել ավիոնիկայի համալիր արդիականացումը:
    🔴 Տու-160Մ-ն այսօր աշխարհում արտադրվող միակ միջմայրցամաքային շառավղով ռմբակոծիչն է»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Քաղաքական ուժերը տարակուսած են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունները կե…

    ❗️ Քաղաքական ուժերը տարակուսած են
    📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։
    🔴 Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին՝ համախմբվել մեկ հարթակում։ Չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր ողջունել, սակայն, մեր տեղեկություններով, այս օրակարգով դեռեւս հանդիպում, համատեղ քննարկում չի եղել։ Միասնական հարթակ ձեւավորելու մասին ընդհանրական խոսակցություն եղել է ԿԸՀ-ի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու եւ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, երբ հայտնի վեց ուժերի հայտարարությունը հաջորդեց, որոնք բարձրաձայնեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
    🔴 Այս հայտարարությունը կյանքի կոչելուց առաջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում է բարձրաձայնվել հետընտրական միասնական հարթակի ձեւավորման անհրաժեշտության մասին, որին հաջորդել է ընդդիմության առաջնորդի՝ Կարապետյանի հրապարակային առաջարկը։
    🔴 Սակայն ընդդիմադիր դաշտում, մեր տեղեկություններով, ուշի-ուշով սպասում են գործնական քայլերի, Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին։ Բանն այն է, որ հունիսի 26-ին ՍԴ-ում քննվելու է ընդդիմության ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել, մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք են նախաձեռնելու։ Մյուս կողմից՝ ՍԴ հայցը մոտ երկու շաբաթ քննվելու է, եւ դեռ ժամանակ կա»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք