Category: Առաջին Զանգ

  • 2026թ․-ի փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.1%-ով#Հայաստան…

    🇦🇲📊 2026թ․-ի փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.1%-ով
    #Հայաստանը_թվերով
    🗓 ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.1%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2․5%։
    🍞 Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 6.2%-ով։
    🍾 Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 9.6%-ով։
    👗👔 Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 0.4%-ով։
    🏠 Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 0.2%-ով։
    ⚙️ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 0.3%-ով։
    🏥 Առողջապահության գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 3.8%-ով։
    🚕 Տրանսպորտի գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 3.9%-ով։
    🌐 Կապի ծառայությունների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։
    🚩 Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 0.1%-ով։
    📚 Կրթության գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 8.3%-ով։
    🍷 Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 3․6%-ով։
    🛒 Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 2․4%-ով։
    ↗️ Սննդամթերքի գներ: 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.5%, իսկ 2026թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնաճ:
    📊 Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 0.9%-ով, իսկ 2026թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.2% գնանկում:
    🔗 Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2026թ. հունվարի համեմատ՝ 0.3%-ով:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այս որոշումն ուղիղ միջամտություն է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություն…

    ☄️Այս որոշումն ուղիղ միջամտություն է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. Սամվել Կարապետյանի պաշտպան

    «Մենք ունենք իրավիճակ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից նախընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլում, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից, մենք արդեն ունենք լուրջ խնդիր։ Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է, եթե չասեմ խաթարման ռիսկ»,–հայտարարեց Արամ Վարդևանյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

    💥Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս ‼️Քիչ առաջ նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել՝ Իրանի հարվածի հետևանքով Առաջին…

    ‼️Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել՝ Իրանի հարվածի հետևանքով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստան զբոսաշրջիկների 35․3%-ը ժամանել են Ռուսաստանից. 2025թ. հունվար-դեկտեմբե…

    🇦🇲🇷🇺 Հայաստան զբոսաշրջիկների 35․3%-ը ժամանել են Ռուսաստանից. 2025թ. հունվար-դեկտեմբեր
    #Հայաստանը_թվերով
    🗓 Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների 2025թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 37.5%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 15.1%, մնացած 47.4%-ը ժամանել է այլ երկրներց։
    ➡️ Զբոսաշրջիկների 35.3%-ը ժամանել են Ռուսաստանից, 7.3%-ը՝ Իրանից, 7.7%-ը՝ ԱՄՆ-ից, 3.6%-ը՝ Ֆրանսիայից, 3.0%-ը՝ Գերմանիայից, 2.2%-ը՝ Վրաստանից, 2.0%-ը՝ Իտալիայից, 0.9%-ը՝ Ուկրաինայից, 0.6%-ը՝ Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.8%։
    ➡️ Զբոսաշրջիկների 56.2%-ը այցելել է հանգստի և ժամանցի, 1.7%-ը՝ բուժման, 39.1%-ը՝ գործնական և 2.9%-ը ժամանել է այլ նպատակներով։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել «Փա…

    📌 Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
    🔴 «Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաները հնարավորություն կունենան ոչ միայն լսել Մարությանի պատմությունները, այլև անմիջապես հարցեր ուղղել նրան։
    🔴 Հանդիպումների ընթացքում նա նախատեսում է խոսել իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձի, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացների մասին։ Միաժամանակ, ինչպես նշում են նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրները, Մարությանը չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից ու կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։
    🔴 Ըստ կազմակերպիչների, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես հանրային երկխոսության ձևավորում ընտրություններին ընդառաջ։ Մարությանը նախատեսում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։
    🔴 Հանդիպումների շարքը կրում է «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը։ Մուտքը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի քանակի պատճառով տեղերը սահմանափակ են։
    🔴 Առաջիկա հանդիպումները նախատեսված են հետևյալ օրերին՝ Իջևան՝ մարտի 24-ին, Նոյեմբերյան՝ մարտի 25-ին, Չարենցավան՝ մարտի 27-ին, Սևան՝ մարտի 30-ին»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Իրանը կիրառում է Սև ծովում Ռուսաստանի փորձը Հորմուզի նեղուցի շրջափակման համար»…

    🇮🇷🇷🇺 «Իրանը կիրառում է Սև ծովում Ռուսաստանի փորձը Հորմուզի նեղուցի շրջափակման համար»․ Die Welt
    📰 Գերմանական «Die Welt»-ը գրում է. «Պարսից ծոցում այրվող նավթակիր տանկերներն ապացույց դարձան այն բանի, որ մոլորակի գլխավոր լոգիստիկ «նեղուցը» վերածվել է մահացու թակարդի։ Որդեգրելով Սև ծովում փորձարկված ասիմետրիկ պատերազմի մարտավարությունը՝ Իրանը կամիկաձե-արագընթաց մոտորանավակների և «խելացի» հատակային ականների օգնությամբ կաթվածահար է անում համաշխարհային նավագնացությունը։
    🔴 Իրանական անօդաչու մոտորանավակներն ու ժամանակակից ծովային ականները Հորմուզի նեղուցը վերածում են բարձր ռիսկայնության գոտու։ Այրվող տանկերները ցույց են տալիս, թե որքանով է համաշխարհային առևտուրը կախված Պարսից ծոցի այս նեղ «կետից»։ Ընդ որում, Իրանը կիրառում է այն դասերը, որոնք Ռուսաստանն ստիպված էր քաղել Սև ծովում։
    🔴 Սա բացատրվում է նրանով, որ Իրանը խաղադրույք է կատարում ոչ թե «դասական» ծովային պատերազմի, այլ այն մոտեցման վրա, որը ռուսներն արդեն հարկադրաբար կիրառել են Սև ծովում և, ինչպես ենթադրվում է, կարող էին խորհուրդ տալ իրանցիներին. վերջրյա նավերն ու առևտրային անոթները չափազանց խոցելի են դանդաղընթաց և ցածր թռչող անօդաչուների, ինչպես նաև պայթուցիկով հագեցած հեռակառավարվող վերջրյա և ստորջրյա սարքերի առջև։ Իսկ ժամանակակից ականներն ավելի շատ հիշեցնում են ստորջրյա դրոններ, քան համաշխարհային պատերազմների մասին ֆիլմերի «եղջյուրավոր» պայթուցիկ գնդերը. դրանք կարող են ինքնուրույն ուղղորդվել դեպի հայտնաբերված թիրախը և գրոհել այն»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը …

    ☄️Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Բացի ՔՊ վերնախավի մի քանի հոգուց, մյուս «քպ»-ականների հետ պատրաստ եմ լեզու գտն…

    📌 «Բացի ՔՊ վերնախավի մի քանի հոգուց, մյուս «քպ»-ականների հետ պատրաստ եմ լեզու գտնել, եթե խնդիր ունենան, նույնիսկ կարող եմ տանել, տանս պահել». Կարեն Կարապետյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Պարո՛ն Հեգսեթ, մեր առաջնորդները եղել են և մնում են ժողովրդի մեջ: Իսկ ձե՞ր առաջ…

    🇮🇷🇺🇸 «Պարո՛ն Հեգսեթ, մեր առաջնորդները եղել են և մնում են ժողովրդի մեջ: Իսկ ձե՞ր առաջնորդները՝ Էփշտեյնի կղզո՞ւմ», — Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին այսպես է մեկնաբանել Պենտագոնի ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Իրանի առաջնորդները առնետների պես թաքնվել են բունկերներում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇮🇷 «Մենք անսասան ենք թշնամու դեմ». Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք