🔴Մուրճը փոխարինենք բահով. Նարեկ Կարապետյանն ասաց, թե ինչու է բահը վաղվա Հայաստանի խորհրդանիշը
«Մարդ կա էս մուրճը մարդկանց վրա ճոճում ու սպառնում է, սա էսօրվա Հայաստանի խորհրդանիշն է` սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելը, սեփական ժողովրդին նստեցնելը։ Իսկ ո՞րն է վաղվա Հայաստանի խորհրդանիշը` բահն է, ժողովուրդ, այն շինարարության, կառուցելու մասին է, մեր երկրի հողտարածքների կեսն անտեր է, վաղվա Հայաստանը ծաղկեցնելու է էտ հողերը ու կառուցելու այդ գյուղերը»,–Հաղթանակի զբոսայգում հավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամը։
☄️Չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, չեմ հիշում նաև, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն. Ռոբերտ Քոչարյան
«Վերջին եվրոպական համայնքի ժողովը Հայաստանում, Զելենսկուն հրավիրելն այդ ժողով, սադրիչ հայտարարությունները, որ եղան այստեղ, մեզ նորից փորձում են ներքաշել մի նոր արկածախնդրության մեջ։ Ինչի՞ համար են սա անում։ Առաջին․ չունեն ասելիք, ձախողել են բոլոր խոստումները և հիմա գտել են այդ պատերազմի սպառնալիքը, որով պիտի համոզեն մեր ժողովրդին վերընտրվելու համար։ Երկրորդը՝ ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ, որ եվրոպացիք աչքերը փակեն այն ամենի վրա, ինչ այսօր կատարվում է Հայաստանում»,–Էջմիածնում կայացած հավաքին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
🇦🇲🔽Ըստ Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել հայ ժողովրդի համար ❗️«Ինչ ասում ենք, ասում են՝ բա Ղարաբա՞ղը։ Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում»,- հայտարարեց նա։ 🔴Փաշինյանը հավատացրեց, թե Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարաբաղի համար այնքան բան չի արել, որքան արել է ՔՊ-ն։
«Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»։
🇷🇺☄️Ավելի քան 80 չվերթ է հետաձգվել ՌԴ հարավային օդանավակայաններում, մեկնմանը սպասում է առնվազն 14 հազար ուղևոր. Տուրօպերատորների ասոցիացիա 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
☄️ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը ❗️ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հաստատեց, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ 🔽Հարցին՝ պատրաստվո՞ւմ են ընդունել առաջարկը, Ղազինյանը հստակ պատասխանեց` ո՛չ։
«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,– նշեց նա։
Это не политическая провокация , это реалии ))) Армении нужно лишь избавиться от вашего агента у власти и армянский Арцах станет гораздо реальнее , чем вам когда-то могло показаться 😉