Category: Առաջին Զանգ

  • Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ տեղյակ չէ «Թրա…

    Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ տեղյակ չէ «Թրամփի ուղի» (TRIPP) տրանսպորտային նախագծի համար ԱՄՆ-ի կողմից խոստացված 145 մլն դոլարի առաջին տրանշի հատկացման կոնկրետ ժամկետներից և պայմաններից՝ նշելով, որ գումարը դեռ չի փոխանցվել
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Հայաստանի միակ տարածքը, որն ունի տարանցիկ ներուժ, փոխանցվում է Միացյալ Նահանգն…

    ‼️ «Հայաստանի միակ տարածքը, որն ունի տարանցիկ ներուժ, փոխանցվում է Միացյալ Նահանգներին». Ռոբերտ Քոչարյան

    🗣️ «Հայաստանը պետք է հաստատի կապ Իրանին՝ Երասխ–Ջուղա երկաթուղային հանգույցով, իսկ այնուհետև Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստան։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է օգուտ ստանալ, իսկ եթե Հայաստանին չհաջողվի դա և պարզապես ճանապարհ տրամադրի Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար, ապա դա Հայաստանի համար կլինի անիմաստ նախագիծ՝ զրոյական արդյունքով», — նշել է Քոչարյանը։


    🔔
    Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանն սկսել է բացահայտ իր «личный неприязнь»- ը ի ցույց դնել Գևորգ Պապոյանի …

    ⚡️Փաշինյանն սկսել է բացահայտ իր «личный неприязнь»- ը ի ցույց դնել Գևորգ Պապոյանի նկատմամբ
    📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Կառավարական աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ վարչության ընտրություններից հետո Փաշինյանը սկսել է մի այլ կարգի մանրադիտակի տակ պահել իրենից հետո ամենաշատ ձայներ ստացած Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին։
    🔴 «Սկսել է բացահայտ իր «личный неприязнь»- ը ի ցույց դնել վերջինիս նկատմամբ»,- ասում են տեղի աղբյուրները»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թրամփը հայտարարել է, որ ինքը փաստացի որոշում է կայացրել «Տոմահավկ» հրթիռների և …

    🗣🇺🇦 Թրամփը հայտարարել է, որ ինքը փաստացի որոշում է կայացրել «Տոմահավկ» հրթիռների և Ուկրաինայի վերաբերյալ, սակայն չմանրամասնեց այդ որոշման ճշգրիտ բնույթը (կտրամադրվի Կիևին հրթիռները թե ոչ)։ Նա նաև նշեց, որ չի ձգտում սրել հակամարտությունը Ուկրաինայում
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, և անհրաժեշտ է, որ միջազգային …

    ☄️Տեղի է ունենում քաղաքական ու հանրային վարկաբեկում, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իմանա այդ մասին. Ռոբերտ Ամստերդամ

    «Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող Հայաստանի իշխանությունների քաղաքական արշավը, անհիմն մեղադրանքները, որոնք ուղղված են նրա առաջնորդներին ու հետևորդներին, պետք է արժանանան ուշադրության և դիմադրության։Ահա 3 ցուցիչ, որ փաստում են դա․

    ‼️Քաղաքական մոտիվներով մեղադրանքներ․ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ իրականացվում են գործեր ու քննություններ, որոնք անընդունելի են ցանկացած արդար դատական համակարգում։
    ‼️Հանրային վարկաբեկում իշխանությունների կողմից․ կառավարության որոշ պաշտոնյաներ սկսել են քարոզարշավ՝ հանրության աչքում կասկածի տակ դնելու համար Եկեղեցու հեղինակությունը։
    ‼️Կրոնի ազատության իրավունքի խախտում․ այս գործողությունները վտանգում են հավատացյալների հիմնարար իրավունքները և խախտում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական չափանիշները։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հլը մի րոպե Բա Հանրապետական կուսակցության անդամները պնդում էին, որ Փաշինյանի կո…

    ‼️ Հլը մի րոպե
    🔴 Բա Հանրապետական կուսակցության անդամները պնդում էին, որ Փաշինյանի կուսակիցները գիշերները չեն քնում ու ցանկանում են միանալ իմպիչմենտին։ Փաստացի դուք նաև սրա մասին եք ստել։
    🔴 Սերժ Սարգսյանն մի գրամ էլ չի փոխվել՝ սկզբում նա ստեց վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, ապա դարձավ վարչապետ, այնպես էլ հիմա ստում էր՝ պնդելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ցանկանում են միանալ իմպիչմենտին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ինչպես էին խաբում հայ ժողովրդին #ՍերժաՆիկոլականԿլան Այսօր կոնկրետ օրինակով …

    🗣💥 Ինչպես էին խաբում հայ ժողովրդին #ՍերժաՆիկոլականԿլան 🔔 Այսօր կոնկրետ օրինակով մենք Ձեզ ցույց կտանք, թե ինչպես հայ ժողովրդի դեմ իրականացվեց հատուկ ռազմական գործողություն՝ «Նիկոլ Փաշինյան» ծածկանունով։ 🇦🇲 Սա հենց հատուկ ռազմական գործողություն էր, քանի…

  • Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի օրվան ընդառաջ Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ…

    🇦🇲⚡️ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի օրվան ընդառաջ
    📣 Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից.

    🗣️ «Սիրելի՛ հայրենակիցներ,
    🔴 Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է:
    🔴 Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը՝ անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։
    🔴 Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը#, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի:
    🔴 Իրավիճակը, իհարկե, անհույս չէ. «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:
    🔴 Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։
    🔴 Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով. մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է:
    🔴 Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին:
    🔴 Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:
    🔴 Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը, այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։
    ➡️ Անելու ենք՝ Մեր ձևով»:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նրանք վախենում են զեկույցը ներկայացնել Իշխանություններն ունեին ամեն ինչ՝ ժամանա…

    🗣🇦🇲 Նրանք վախենում են զեկույցը ներկայացնել
    🔴 Իշխանություններն ունեին ամեն ինչ՝ ժամանակ, լիազորություններ, ցուցմունքները խմբագրելու և վկաների վրա ճնշում գործադրելու հնարավորություն, բայց նույնիսկ այս մթնոլորտում նրանք հրաժարվում են ներկայացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նիստում։

    🔴 Նույնիսկ նման անատամ զեկույցը, հավանաբար, ապացուցում է իշխանությունների մեղքը, այդ պատճառով նրանք խւոսափում են լսումներից։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք