Category: Առաջին Զանգ

  • «ՀայաՔվե» նախաձեռնությունը պատրաստվում է բողոքարկել ընտրական օրենսգրքում փոփոխու…

    🔽«ՀայաՔվե» նախաձեռնությունը պատրաստվում է բողոքարկել ընտրական օրենսգրքում փոփոխությունները. Ավետիք Չալաբյան
    ‼️Դիտորդական առաքելության համակարգող Արեգ Սավգուլյանն այսօրվա ասուլիսին շեշտեց՝ այս օրինագծով «կոմֆորտ զոնա» է ստեղծվում ՔՊ–ի արբանյակ դիտորդական առաքելությունների համար։

    «Ենթադրում ենք, որ դրվում է ապագայում ընտրությունների կեղծման ֆունդամենտը հասարակական դաշտում։ Միևնույն ժամանակ նրբանկատորեն կամ կոպտորեն իրենք ուզում են մեկուսացնել «ՀայաՔվե» նախաձեռնությանը»,- ասաց առաքելության համակարգողը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կոբախիձե․ «Վենսի այցը «Զանգեզուրի միջանցքի» մասին է»«Մեր տեղեկություններով ԱՄՆ փ…

    🇺🇸🇦🇿🇦🇲Կոբախիձե․ «Վենսի այցը «Զանգեզուրի միջանցքի» մասին է»

    «Մեր տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը»,- այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Տեր Գարեգինի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամիս ժամկետով, նրան թույլատրվեց մասնակ…

    ‼️Տեր Գարեգինի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամիս ժամկետով, նրան թույլատրվեց մասնակցել Սուրբ պատարագներին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ընտրություններին ընդդիմության մի դաշինքով մասնակցելը այս պահին անհնար է»․ Իշխա…

    🗳️⚡️ «Ընտրություններին ընդդիմության մի դաշինքով մասնակցելը այս պահին անհնար է»․ Իշխան Սաղաթելյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը Առաջ…

    ⚡️Դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարինՀանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների …

    🇦🇿🇮🇱Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին
    🔽Հանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այսօրվանից սկսվում է առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցո…

    🔽Այսօրվանից սկսվում է առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ, որին հաջորդող շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավ…

    ☄️Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ
    ‼️Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
    🔽Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, և այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Այսինքն՝ դաշնակահար Վահագն Խաչատրյանը պատասխանատու է գերիների համար ու ամոթ ա ո…

    🤬 Այսինքն՝ դաշնակահար Վահագն Խաչատրյանը պատասխանատու է գերիների համար ու ամոթ ա որ Ալիևին շնորհակալություն հայտնի, բայց ահա Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը արժանի են երախտագիտության
    ⁉️ Գևորգը չի՞ մտածում այն մասին, թե ինչու է հայտնվել գերության մեջ և ինչու՞ Ալիևը նրան տանջել է գերության մեջ ամբողջ մի ընտրական ցիկլի ընթացքում։
    Ավելի լավ է լռեք, մի՛ արժեզրկեք ինքներդ ձեզ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխան Զաքարյանը երկու տարի է` ծանր հիվա՞նդ է. ինչու՞ նա չի հաճախում ԱԺ նիստերին …

    ⚡️Իշխան Զաքարյանը երկու տարի է` ծանր հիվա՞նդ է. ինչու՞ նա չի հաճախում ԱԺ նիստերին և ինչու՞ է Ալեն Սիմոնյանը աչք փակում դրա վրա
    Երեկ Ալեն Սիմոնյանը հրապարակեց Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորների թոփ տասնյակը, որի բոլոր հորիզոնականներում ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներ են:
    Առաջին հորիզոնականում` որպես ամենաշատ բացակայած պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն է` 100 բացակա:
    Սիմոնյանի հրապարակած ցանկում, սակայն, չկա «Պատիվ ունեմ» խմբակցությամբ մանդատ ստացած, հետո իբր անկախացած և, ոչ օֆիցիալ, ՔՊ-ի կողմը անցած Իշխան Զաքարյանի անունը, որը տևական ժամանակ է` պարզապես չի մասնակցում նիստերին: Նրա մասին` որպես պատգամավոր, բոլորը մոռացել են, հավանաբար Ալեն Սիմոնյանն էլ է մոռացել իրենց ընկեր Իշխանին (Զաքարյան), թե չէ վստահ ենք` դաշնակցական ընկեր Իշխանին (Սաղաթելյան) հաստատ առաջին «մրցանակը» չէր տա:
    ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը MakaryanNews-ի հետ զրույցում նշեց, որ Իշխան Զաքարյանի բացակայությունները հարգելի են, և առկա են դրանք հիմնավորող փաստաթղթեր, դրա համար էլ Զաքարյանը չի ներառվել անհարգելի բացակայություններ ունեցողների տասնյակում:
    Իսկ այդ բացակայությունները «հարգելի ճանաչող փաստաթղթերը» ոչ այլ ինչ են, քան «բժշկի թուղթ», համաձայն որի` Իշխան Զաքարյանը վատառողջ է և չի կարող հաճախել աշխատանքի:
    ԱԺ նախագահի մոտ, փաստորեն, մինչ օրս կասկած չի հարուցել այն հանգամանքը, որ պատգամավորը երկու տարուց ավելի է` «վատառողջ է», որի վերաբերյալ ինչ-որ բժիշկ պարբերաբար տեղեկանք է տրամադրում, չնայած նրան, որ նա այդպես «հիվանդ-հիվանդ» ակտիվ կյանք է վարում, օրինակ` Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է Համահայկական խաղերի բացմանը և ոչ միայն: Հետևաբար` ո՞վ է այն բժիշկը, որը ակնհայտորեն առողջ մարդուն ամեն անգամ հիվանդ լինելու տեղեկանք է տալիս և ինչի՞ դիմաց է դա անում: Գուցե այստեղ կոռուպցիոն ռի՞սկ կա:
    Իսկ եթե Իշխան Զաքարյանն իսկապես երկու տարի է` ծանր հիվանդ է (առողջություն մաղթենք իրեն), ապա Ալեն Սիմոնյանը մի՞թե չի անհանգստանում իր «անկախ» գործընկերոջ առողջությամբ, գուցե մի օր գնա հիվանդատե՞ս «անկողնային հիվանդ» Իշխան Զաքարյանին, որին ևս մեկ անգամ սրտանց առողջություն և երկար կյանք ենք մաղթում: Եթե դա էլ չի անում, ուրեմն կա´մ Ալեն Սիմոնյանն այնքան անջիգյար է, որ թքած ունի Իշխան Զաքարյանի առողջության վրա, կա´մ թքած ունի Զաքարյանի ցուցաբերած առերևույթ «ժուլիկության» և կեղծ բժշկի տեղեկանքներով պարբերաբար «հարգելի բացականեր» կամ բացակայելու ինդուլգենցիա ստանալու վրա: Այսինքն` Իշխան Զաքարյանի կողմից օրենքի առերևույթ խախտման վրա: Հետաքրքիր է` Զաքարյանը իր բացակայությունների դիմաց աշխատավարձ, էլ չենք ասում` պարգևավճար ստացե՞լ է այս ընթացքում:

    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ