⚡️Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց 🔴 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ 🔴 Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը։ 🔴 Արամ Վարդեւանյանը հայտնել է, որ ընտրվել է տնային կալանք եւ 20 մլն դրամ գրավ։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
☄️Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով. Մայր Աթոռ
‼️Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🔴Փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ «Արմավիր» ՔԿՀ–ն վարույթ է նախաձեռնել ☄️ՀՀ ՔԿԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարույթը նախաձեռնվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելու կամ ցանկացած ձևով հանձնելու փորձի համար։ Բացի այդ, միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ՝ Փոստանջյանի վարքագիծը քննարկելու նպատակով։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
☄️Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել
«2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը): Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,–ասացին դատախազությունից:
☄️ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված է 🔴ԵԱՀԿ-ն ավարտել է Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարումը, հայտարարել են կառույցից: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🔴Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշում գործադրել բանակը կրճատելու համար. ԿայաԿալլաս
«Մենք չենք կարծում, որ ճիշտ է խորանալ ինքնիշխան պետությունների բանակների չափի վերաբերյալ որոշումների մեջ։ Սակայն եթե ճնշում է գործադրվում ուկրաինական բանակի վրա, ապա այն պետք է կիրառվի նաև ռուսականի վրա», — նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
⚡️Հայ ժողովրդի արժանապատվության կորուստը շարունակվելու է, քանի չենք հրաժարվել այս իշխանությունից. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
❌🇺🇸🇺🇦Ուկրաինան մերժում է Թրամփի խաղաղության ծրագրի մի քանի կետեր՝ Կիևը հրաժարվում է ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցությունն արգելող կետը և Դոնբասից զորքերի դուրսբերման մասին կետը։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք