Category: Առաջին Զանգ

  • 960 դոլար՝ 17 մլն դոլարի դիմաց. առևտրային անհավասարակշռություն Հայաստանի և Ադրբե…

    🇦🇲🇦🇿960 դոլար՝ 17 մլն դոլարի դիմաց. առևտրային անհավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև
    ‼️Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Բաքուն Երևան է արտահանել 17 մլն 128,64 հազար դոլարի ապրանք։ Ընդ որում, Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը նախկինի պես կազմում է 960 դոլար։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գործարար Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվ…

    💥Գործարար Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայից Հայաստանով ու Ադրբեջանով առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը. The Guardian
    ‼️Պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։ Ըստ թերթի՝ Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ժողովրդի ցասումը կլինի պատիժ էլիտայի համար, որ այս հարցը չլուծեցին». Բորիս Մու…

    ℹ️ «Ժողովրդի ցասումը կլինի պատիժ էլիտայի համար, որ այս հարցը չլուծեցին». Բորիս Մուրազի
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է …

    🔴TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող նախագծերի մեջ

    ‼️Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի ազատությունը սահմանափակվել է մեկ տարով պրոբացիո…

    ☄️Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի ազատությունը սահմանափակվել է մեկ տարով պրոբացիոն վերահսկողության ներքո. փաստաբան
    🔴Այդ ընթացքում դատապարտյալին արգելվում է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը, գրել է Զարուհի Փոստանջյանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու, ասել են «Մուլտի Սթոու…

    ‼️Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու, ասել են «Մուլտի Սթոուն»-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող աշխատակիցները

    «Պետական մարմինները, եթե մեր հարցին լուծում չեն տա, մենք այլևս մեր քայլերին պատասխանատու չենք լինի, համբերության բաժակը լցվել է, էլ չգիտենք ինչ անենք: Ամեն ինչի պատրաստ ենք, որովհետև չգիտենք ինչ անել, եթե մեր երկիրը չի ուզում մեզ աջակցի, մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- ասել է աշխատակիցներից մեկը:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխանությունը մարզպետացու է փնտրում«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը Կո…

    ☄️Իշխանությունը մարզպետացու է փնտրում
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել:
    🔴Իհարկե, նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊ-ականների «ճակատագիրը» կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանն է: Նա է որոշում՝ ով, երբ եւ ինչ պաշտոն կզբաղեցնի: ԱԺ է գնում նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ավելին՝ անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին: ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը: Իսկ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ո՛չ խոսում է մանդատից հրաժարվելու, ո՛չ էլ մանդատ վերցնելու մասին:
    💥Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը, իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված՝ Փաշինյանը որեւէ որոշում չունի, քանի որ նրան մարզում, առավել եւս իր ծննդավայր Ծաղկաձորում, չեն սիրում եւ չեն ընդունում: Բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաեւ որեւէ պաշտոն չզբաղեցնել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իշխանությունները բանտում քաղբանտարկյալներին խոշտանգման ռեժիմում են պահում«Հրապար…

    💥Իշխանությունները բանտում քաղբանտարկյալներին խոշտանգման ռեժիմում են պահում
    🔴«Հրապարակ» օրաթերթը գրում է Բոլորը գիտեն, որ նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, նրան քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ։
    ‼️Սակայն պարզվում է՝ մարդկանց կալանավորելով, բանտ ուղարկելով էլ հաճախ չեն բավարարվում, կալանքը կրելու պայմաններն էլ տարբեր մարդկանց համար տարբեր են։ Նախ, խցերն են տարբեր․ քաղբանտարկյալներին, որպես կանոն, վատ խցերում են պահում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն՝ ծանր քրեական հանցագործներ։
    ☄️Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին, օրինակ, ամռանն արգելել են հովացնող որեւէ սարք փոխանցել, իսկ ձմռանը՝ նույնիսկ վերմակ, երբ խցում զրոյին մոտ աստիճան է եղել, եւ կալանավայրն էլ մինչեւ դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել«Հրապարակ» օրաթերթը …

    ☄️ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել
    ‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր էր հանձնում՝ փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։
    🔴Ընտրություններն այլեւս անցյալում են, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում են «Զվարթնոց» օդանավակայանում եւ ծանուցագրեր են հանձնում անգամ մեկ շաբաթով, մի քանի օրով թաղման կամ հարսանիքի ժամանող մեր հայրենակիցներին։
    💥Եղել են դեպքեր, երբ մարդը տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն՝ ապարդյուն։ ՊՆ աղբյուրներից տեղեկացանք, որ պլան է դրված՝ պոստ պահողների պակաս ունեն, որը լրացնում են նման ռեյդերով՝ դրսից եկողների հաշվին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրանը խզել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հե…

    🇮🇷🇺🇸 Իրանը խզել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո, հայտարարել են երկրի ԱԳՆ-ից։ Այժմ Թեհրանը «ամեն գնով» կպաշտպանի իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇮🇷⚡️ Իրանը հրթիռների հերթական շարքն է արձակում Բահրեյնի և Քուվեյթի ուղղությամբ. տեսանյութում Բահրեյնի ՀՕՊ-ի կողմից դրանցից մեկի խոցման անհաջող փորձն է 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք