Category: Առաջին Զանգ

  • Փուռը տվեց նաև Անկախության հռչակագիրը «Չորրոդ Հանրապետությունը հաստատված է։ …

    Փուռը տվեց նաև Անկախության հռչակագիրը 🗣️ «Չորրոդ Հանրապետությունը հաստատված է։ Երբ է հաստատվել չորրոդ Հանրապետությունը և ինչպես։ Չորրոդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Ալմա-Աթայի հռչակագրով, Կիրանցով, Ոսկեպարի եկեղեցով», — հայտարարել է Փաշինյանը։…

  • Հայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում «Ժողովու…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կատարած այցի ընթացքում խոստացել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել մեր երկրին տրանսպորտի, թվայնացման, էներգետիկայի, առեւտրի եւ ենթակառուցվածքային նախագծերում։ Նա շեշտել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային կապերի կարեւոր հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի շրջանակում։
    🔴 Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն», – հայտարարեց Կոսը։
    🔴 Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց։ Ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք խոչընդոտներ շարունակում են արգելակել գործընթացը՝ սկսած օրենսդրական անհամապատասխանություններից մինչեւ իրավական ակտերի թերի համապատասխանեցում ԵՄ ստանդարտներին։ Նույնիսկ ՍԵՊԱ-ի համաձայնագրով նախատեսված օրենքների մոտարկման գործընթացը հազիվ 60 տոկոսով է կատարված մինչ օրս: Խնդիրներ կան նաեւ վարչարարության եւ քաղաքացիության վերաբերյալ կարգավորումների մեջ, ինչը խանգարում է խորքային եւ համակարգային ինտեգրացիային։
    🔴 Հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներսում որդեգրվել է ոլորտային ինտեգրման մոտեցում, այսինքն՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը կառուցվում է կոնկրետ ոլորտների շուրջ՝ էներգետիկա, թվայնացում, առեւտուր եւ այլ առաջնահերթ ճյուղեր։ Սա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ավելի իրատեսական եւ աշխատող մոդել է համարվում ներկայիս պայմաններում։
    🔴 Ընդհանուր պատկերը հստակ է՝ ԵՄ-ից հնչող բարձրագոչ հայտարարությունները դեռ լիարժեք չեն վերածվում ինստիտուցիոնալ ինտեգրման։ Մինչ Եվրոպան խոսում է խաղաղության, կապակցվածության եւ ներդրումների մասին, Հայաստանում ընթացիկ քաղաքական իրողությունները ստիպում են շարժվել մասշտաբային փոխակերպումների փոխարեն՝ փուլային, թեմատիկ եւ միտումնավոր զգուշավոր ճանապարհով»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նախընտրական քարոզը խոդի ա տվել 1 տարի 7 ամիս է` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի…

    🤢 Նախընտրական քարոզը խոդի ա տվել
    📣 1 տարի 7 ամիս է` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության հետևանքով ոչ մի զինվոր չի զոհվել կամ վիրավորվել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
    🗣️ «Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է։ Այնպես ենք անելու , որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս, 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,– ասաց նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պա…

    🇦🇲🇦🇲🇷🇺 Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին
    ➡️ Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
    🗣️ «Ղազախիստանի մէջ տեղի ունեցած միջ-կրօնական միջազգային գագաթնաժողովին պետութեան հրաւէրով իրենց մասնակցութիւնը բերին եւ բացման նիստին խօսքեր արտասանեցին Ռուսիոյ Քիրիլի Պատրիարքը եւ Արամ Ա. Կաթողիկոսը:
    🔴 Այս առիթով, անոնք առանձին հանդիպում ունեցան: Երկու հոգեւոր պետերը լայնօրէն քննարկեցին հայ եւ ռուս եկեղեցիներու պատմական յարաբերութիւնը աւելի զարգացնելու կարելիութիւնները:
    🔴 Կրօնական հարցերու առընթեր, արծարծուեցան նաեւ հարցեր ու մտահոգութիւններ` Հայաստանի եւ Ռուսիոյ յարաբերութեան, Ազրպէյճանի կողմէ Արցախի գրաւման, եկեղեցիներու ու պատմական-մշակութային կոթողներու նկատմամբ Ազրպէյճանի իշխանութեան վերաբերումին, ինչպէս նաեւ Պաքուի մէջ պատանդ պահուող Արցախի քաղաքական ու ազգային դէմքերու բանտարկութեան մասին: Յիշեալ հարցերուն գծով տեսակէտերու ու մօտեցումներու անկեղծ փոխանակում տեղի ունեցաւ երկու հոգեւոր պետերուն միջեւ։ Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ մեր ժողովուրդը մեծապէս երախտապարտ պիտի ըլլայ Արցախի կրօնական ու պատմական-մշակութային կառոյցներու պահպանման եւ հայ բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման գծով, եթէ նախագահ Փութին եւ Քիրիլ Պատրիարք իրենց անհրաժեշտ միջամտութիւնը կատարեն Ազրպէյճանի իշխանութեանց մօտ։
    🔴 Յայտնենք, որ Քիրիլ Պատրիարքին եւ Արամ Ա. Կաթողիկոսին միջեւ սերտ բարեկամութիւն գոյութիւն ունի՝ շուրջ յիսուն տարիներու վրայ տարածուած: Անոնք իրենց երիտասարդութեան օրերէն սկսեալ միշտ միասին մասնակցած են միջ-եկեղեցական ժողովներու եւ սերտօրէն գործակցած:
    🔴 Հանդիպման ընթացքին Նորին Սրբութեան կողքին ներկայ էր Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Էրդողանը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ«Ինձ շատ հաճելի կլինի Էրդողանին ընդունել…

    🇹🇷🇺🇸Էրդողանը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ

    «Ինձ շատ հաճելի կլինի Էրդողանին ընդունել Սպիտակ տանը սեպտեմբերի 25–ին», — սոցցանցում գրել է Թրամփը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն և Թուրքիան աշխատում են առևտրային և պաշտպանական մի շարք համաձայնագրերի վրա։

    🔽Դրանց թվում նախագահ Թրամփը նշել է F-16 կործանիչների վերաբերյալ համաձայնագիրը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրից հետո գլխավորում է 2026…

    💥Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրից հետո գլխավորում է 2026 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։
    🔽Նրա ելույթը Պեկինում արժանացել է 68.72 միավորի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել նպաստել Բաքվում կալանա…

    ⚡️Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել նպաստել Բաքվում կալանավորված Արցախի ղեկավարների ազատ արձակմանը
    🚩Արամ Ա-ն շեշտել է, որ Վատիկանը պետք է մշտապես հիշեցնի միջազգային հանրությանը հայկական եկեղեցիների և պատմամշակութային կոթողների պահպանման կարևորության մասին։
    🔽Կաթողիկոսը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի վարքագիծը Արցախի հայերի ու նրանց ժառանգության հանդեպ անհամահունչ է պատմությանը և ներկա իրողություններին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱԺ նախագահը որոշում է ստորագրել Արա Նռանյանի ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադա…

    🚩ԱԺ նախագահը որոշում է ստորագրել Արա Նռանյանի ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԲաքուՀՀ ազգային անվտանգության ծ…

    🇦🇿ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու
    🚩ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին, հարտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք