Category: Առաջին Զանգ

  • Ահա թե ինչպես է վարվում նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը Պենտագոնի ղեկավ…

    🛹😂🗣 Ահա թե ինչպես է վարվում նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը
    🔴Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը սքեյթբորդով հարվածեց ինքն իր «անհսրմսր տեղին»՝ փորձելով հնարք կատարել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ Թրամփի ուղի», — ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրի…

    🇦🇲🇦🇿 «Ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ Թրամփի ուղի», — ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հակադարձելով Ադրբեջանի վարչապետին
    😄 Ապեր, սաղ արդեն հասկացել են, որ դուք միջանցքը եք տվել, ձև մի արեք էլ։ Մեկա հավատացող չկա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Հայաստանը հավանություն է տվել Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդ…

    ☄️Հայաստանը հավանություն է տվել Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված փաստաթղթերի մեծ մասին. ԱՊՀ գլխավոր քարտուղար
    ‼️Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ բարձր մակարդակով անցկացված նիստին ներկայացված են եղել կազմակերպության 9 մասնակից երկրները, Երևանը ներկայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով. նա միացել է տեսակապով։

    «Կազմակերպությունը որևէ կասկած չունի, թե պետություններից որևէ մեկը ցանկանում է դադարեցնել իր գործունեությունը ԱՊՀ–ում»,– ասել է Լեբեդևը:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «TRIPP-ը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող…

    🇹🇷🇦🇿 «TRIPP-ը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավվել, երբ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն». Նիկոլ Փաշինյան
    🗣️ «TRIPP-ը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավվել, երբ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն: Մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն։ Բայց կոռեկտության առումով ֆիքսվել է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում», — ասել է Փաշինյանը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան». Փաշինյանը՝ «Թրամ…

    🇦🇲🇺🇸 «Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան». Փաշինյանը՝ «Թրամփի ուղու» մասին
    🗣️ «Ամերիկյան պատվիրակությունը վերջերս ՀՀ էր այցելել, քննարկումները սկսվել են, կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում եմ, որ նաև խնդիրն այն է, որ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում ԹՐԻՓ ուղու օրակարգը շարունակում է գտնվել և ԱՄՆ, և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետարքրություն կա»,-հայտարարում է Բրյուսելում գտնվող Փաշինյանը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Լեհաստանի վարչապետը մտահոգված է, որ Եվրոպան կարող է պարտվել ուկրաինական պատերազ…

    🇵🇱🇺🇦🇷🇺 Լեհաստանի վարչապետը մտահոգված է, որ Եվրոպան կարող է պարտվել ուկրաինական պատերազմում
    🗣️ «Ուկրաինայում պատերազմը, անկախ նրանից՝ ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, նաև մեր պատերազմն է։ Եթե մենք պարտվենք այս պատերազմում, հետևանքները կազդեն ոչ միայն մեր սերնդի, այլև ապագա սերունդների վրա։ Լեհաստանում, ամբողջ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում», — ասաց նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Յանք, արա #ՍերժաՆիկոլականԿլան Սերժ Սարգսյանի խմբակցության անդամ Տիգրան Աբրա…

    🤢Յանք, արա #ՍերժաՆիկոլականԿլան 🔴 Սերժ Սարգսյանի խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն արդարացնում է Նիկոլ Փաշինյանի կոշիկները լիզող Դավիթ Տոնոյանին։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան Բագ…

    «Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
    📣 Բագրատ Սրբազանը կալանավայրից հերթական ուղերձն է հղել, որը ներկայացնում ենք ստորև։
    🗣️ «Սիրելիներ, շնորհավորում եմ բոլոր Գևորգներին Սուրբ Գևորգ Զորավարի տոնի խորհուրդով: Տարիներ շարունակ սովորություն ունեի հեռաձայնելու բոլոր Գևորգներին՝ շնորհավորելու և սուրբի բարեխոսությունն ու հովանին խնդրելու իրենց համար: Այս տարի չկարողացա… կներեք… Աղոթքով ու սիրով, շնորհավոր:
    🔴 Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է: Այս խորհուրդով մեծ ուխտագնացություն է դեպի Տավուշ՝ Վարագավանք, ուր բերվում է տերունական կենսաբեր խաչափայտի մասունքը: Տարիներ շարունակ խոնարհ պատիվն եմ ունեցել խաչափայտի մասունքով օրհնելու մեր բազմահազար ուխտավորներին, որպես Տավուշի թեմի առաջնորդ:
    🔴 Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին, հավատքով ջերմացած և հոգով եռալով: Տիրոջ օրհնությունը բոլորիդ:
    🔴 Սուրբ Խաչը պահի մեզ բոլոր փորձություններից:
    Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի
    », — նշել է Սրբազանր։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հ…

    ❗️⚡️ «Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում». Կարապետյան
    📣 Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․
    🗣️ «Սիրելի հայրենակիցներ,
    🔴 Ինչպես գիտեք, «Մեր ձևով» շարժման կազմում գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։
    🔴 Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ են դրված այդ խմբի առաջ։
    🔴 Նախ, պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա և հաջողության հույս ունենալ։
    🔴 Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը, վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։
    🔴 Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժոմը ևս անելիք ունի։
    🔴 Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե բարոյական կերպարը, թե առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել։
    🔴 Վերջապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։
    🔴 Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։
    ➡️ Անելու ենք՝ մեր ձևով»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք