🗣️ «Սիրելի՛ հայրենակիցներ, 🔴 Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է: 🔴 Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը՝ անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։ 🔴 Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը#, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի: 🔴 Իրավիճակը, իհարկե, անհույս չէ. «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ: 🔴 Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։ 🔴 Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով. մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է: 🔴 Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին: 🔴 Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար: 🔴 Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը, այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։ ➡️ Անելու ենք՝ Մեր ձևով»:
🗣❌🇦🇲Նրանք վախենում են զեկույցը ներկայացնել 🔴 Իշխանություններն ունեին ամեն ինչ՝ ժամանակ, լիազորություններ, ցուցմունքները խմբագրելու և վկաների վրա ճնշում գործադրելու հնարավորություն, բայց նույնիսկ այս մթնոլորտում նրանք հրաժարվում են ներկայացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նիստում։
🔴 Նույնիսկ նման անատամ զեկույցը, հավանաբար, ապացուցում է իշխանությունների մեղքը, այդ պատճառով նրանք խւոսափում են լսումներից։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇷🇺📉Ռուսաստանի տնտեսական խնդիրները զգացնել են տալիս ⚙️ Ռուսաստանի գործարանները անցնում են եռօրյա աշխատանքային շաբաթվա։ 🗓 «Ռոստսելմաշ»-ը օգոստոսից աշխատում է այս գրաֆիկով՝ սարքավորումների վաճառքի անկման պատճառով, ասել է գործարանի համասեփականատեր Կոնստանտին Բաբկինը։ 📉 2025 թվականին ընկերության կոմբայնների և տրակտորների արտադրությունը նախորդ տարվա համեմատ կնվազի մոտ 30%-ով։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇩🇪🇷🇺🇺🇦«Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան խափանեցին Ռուսաստանի հետ բանակցությունները 2021 թվականին և այդպիսով անուղղակիորեն նպաստեցին Ուկրաինայում ռազմական հակամարտության բռնկմանը». Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկել 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
⚡️Սերժը սկզբիցՍուրենյանցին ուղարկեց Ծառուկյանի մոտ, հիմա էլ Սարգսյանին աստված «պրիզնատ էկող» մտավոր կուզիկ Ասրյան Խաչիկն ա աջակցություն հայտնում Ծառուկյանին… Կարծես թե ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայացված է լինելու նաև ԲՀԿ անվանումով: 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇬🇪☄️Մի կողմից՝ Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան, մյուս կողմից՝ Վրաստանի ոստիկանությունը մայրաքաղաքի մերձակայքում գտել է զենքի մեծ թաքստոց, որը ըստ պաշտոնական վարկածի, պիտի օգտագործվեր հետընտրական շրջանում բախումների ժամանակ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
✊🇦🇲 Երեկ Գյումրիում այսպես էր։ 30 հազար մարդ եկել էր տոնելու քաղաքաի տոնը 🗣❌ Դե իսկ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի շնորհավորել գյումրեցիներին Գյումրիի օրվա կապակցությամբ։ Ամեն ինչ մի կողմ, բայց նա նաև նախանձ մարդ է։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
✊🇦🇲Երեկ Գյումրիում այսպես էր։ 30 հազար մարդ եկել էր տոնելու քաղաքաի տոնը 🗣❌ Դե իսկ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի շնորհավորել գյումրեցիներին Գյումրիի օրվա կապակցությամբ։ Ամեն ինչ մի կողմ, բայց նա նաև նախանձ մարդ է։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇬🇪«Վրաստանում «Մայդան» կազմակերպելու ընդդիմության հինգերորդ փորձը ձախողվել է». Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե ♟️🇹🇷 Ու այդ ժամանակ Երևանում, ինչ-որ մի մութ անկյունում, մի «հանճարեղ շախմատիստ» է ծիծաղում։ Նա բոլորին մատ արեց ու առաջին իսկ փորձից Հայաստանում իշխանությունը հանձնեց Թուրքիային։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք