Category: Առաջին Զանգ

  • Կարելի է նաև ասել, որ եթե Հայաստանի բոլոր տղամարդիկ և կանայք բեղեր չպահեն, ինչպ…

    👉🗣👈 Կարելի է նաև ասել, որ եթե Հայաստանի բոլոր տղամարդիկ և կանայք բեղեր չպահեն, ինչպես Էրդողանը, ապա Հայաստանը հարատև չի լինի
    🇹🇷🤑 Կարելի է ասել ամեն ինչ, Սորոսը միևնույն է կվճարի, չէ՞, Արեգ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սպասենք ու տեսնենք թե երբ են սրանք Միրզոյան Արարատին ստիպալու, որ նա անունը փոխ…

    🤢 Սպասենք ու տեսնենք թե երբ են սրանք Միրզոյան Արարատին ստիպալու, որ նա անունը փոխի
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Կարեն Անդրեասյանը պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն «Ժողովո…

    😫🤦‍♂️ Կարեն Անդրեասյանը պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:
    🔴 Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի, այլև այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն:
    🔴 Հիշեցնենք, որ մինչև անցած տարվա նոյեմբերը լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի և պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։
    🔴 Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլև էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է «շահերի բախում»։ Դրմեյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ համարձակվել էր ՀԾԿՔ հանձնաժողովին կարծիք տալ, որ պետք է ՀԷՑ-ի մասով կայացված արբիտրաժային որոշումը կատարել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ով ինձ հետ համաձայն չի՝ կա՛մ պետք է գնա կա՛մ ես կհեռացնեմ»: Արդյունքում նա Դրմեյանին և ևս մի քանի աշխատակիցների հեռացրեց պաշտոնից»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել «Իրավունք» օրաթերթը գրում է. «Հայտնի է, որ Նիկ…

    🗳️ Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել
    📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Հայտնի է, որ Նիկոլը արդեն ակտիվ նախապատրաստվում է 2026թ. խորհրդարանական ընտրություններին: Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները իր համար մեծ ահազանգ էին, որ ՔՊ-ի վիճակը լուրջ է: Սոցիալական հարցումները նույնպես վկայում են, որ Նիկոլի վարկանիշը չի ձգում նույնիսկ 20 տոկոսը: Այս բարդ իրավիճակում Նիկոլը փորձում է լեզու գտնել օտարերկրյա գլխավոր խաղացողների հետ իր վերընտրությունը ապահովագրելու համար: Սակայն այս դաշտում էլ Նիկոլի համար ամեն ինչ առավել քան խճճված է: Օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում հասկանալի չէ, թե մեկ տարի անց ինչ է լինելու աշխարհում: Այդ իսկ պատճառով Նիկոլը չգիտի ում հետ ինչ պայմանավորվի: Նա իր բնավորության համաձայն փորձում է բավարարել բոլոր հիմնական խաղացողներին ե՛ւ ռուսներին, ե՛ւ ամերիկացիներին, ե՛ւ եվրոպացիներին, ե՛ւ թուքերին: Ինչքանով դա նրան կհաջողվի հարց է:
    🔴 Սակայն ռուսներին բավարարելու համար նա որոշել է զոհաբերել ռուսների աչքի գրող Ալեն Սիմոնյանին, որը միաժամանակ Հայաստանի ներսում ունի խիստ բացասական վարկանիշ: Ալենի հետ կապված սկանդալների շարքը վերջերս համալրվեց մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ Ալենը համեմատվում է ամերիկացի մանկապիղծ Էպշետյնի հետ: Բացի այդ, Նիկոլը Ալենին համարում է գոլաբալիստների կողմից վարչապետի հիմնական թեկնածու դիտվող անձնավորություն, որը գլոբալիստների հաջողության դեպքում կարող է իրեն փոախրինել: Ըստ Նիկոլի շրջապատի` Ալենի հարցը այլեւս լուծված է եւ նա չի լինելու ապագա ԱԺ նախագահ Նիկոլի հաղթանակի դեպքում: Այդ մասին արդեն իսկ Նիկոլը հավաստիացրել է ռուսներին, իսկ որպեսզի Ալենը շատ չթփրտա, Նիկոլը առկախված վիճակում է պահում Ալենի ամենամոտ հարազատների հետ առնչվող քարեկան գործերը»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • #ԿրկեսիՎերածվածՀայրենիք Մկոն կարող է հպարտանալ ինքն իրենով։ Այժմ նա, ինչպես տրա…

    🤪 #ԿրկեսիՎերածվածՀայրենիք
    🤢 Մկոն կարող է հպարտանալ ինքն իրենով։ Այժմ նա, ինչպես տրանս Մելը, Նիկոլի անձնական պաշտպանության տակ է։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հ…

    🇦🇲🇹🇷 «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում». Ռուբեն Ռուբինյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի ՀոխիկյանինՎ…

    Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի Հոխիկյանին
    ‼️Վերաքննիչ դատարանի սեպտեմբերի 5-ի որոշմամբ, Դանիել Իոաննիսյանից հօգուտ Նաիրի Հոխիկյանի պետք է բռնագանձվի 150,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար, միաժամանակ պետք է բռնագանձվի ևս 42,000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
    💥Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հոկտեմբերի սկզբին և այդ ընթացքում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, իսկ որոշումը Դանիել Իոաննիսյանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ միջոցով` պարտապանի հաշվին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մենք պետք է գրավենք ադրբեջանական քաղաք, որպեսզի Ալիևը մեկ տարի ուշքի չգա շոկից…

    🗣🔥🗣 «Մենք պետք է գրավենք ադրբեջանական քաղաք, որպեսզի Ալիևը մեկ տարի ուշքի չգա շոկից». Նիկոլ Փաշինյան
    📣 2016 թվականի ապրիլի 5-ին Ալիևի մեծ ընկերը և Սերժ Սարգսյանի մեծ հաճախորդը Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, թե ինչպես պետք է գրավենք ադրբեջանական քաղաք, որպեսզի Ադրբեջանի նախագահը մեկ տարի ուշքի չգա շոկից։
    🎭 Այդ ժամանակ Փաշինյանը խաղում էր կոնկրետ դեր, որի տեքստը նրա համար գրվել էր Բաղրամյան 26-ում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Բոլորն էլ համոզված են, որ անմեղ եմ մեղադրող կողմը, հարգարժան դատարանը, նույնիս…

    ⚡️⚡️⚡️ «Բոլորն էլ համոզված են, որ անմեղ եմ մեղադրող կողմը, հարգարժան դատարանը, նույնիսկ պատվիրատուն». Միքայլել սրբազանի վերջին խոսքը քրեական գործով
    📣 Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, որը մտնում է իրենց եկեղեցահալած քաղաքականության մեջ, ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
    🗣️ «Այս պատվերի արմատները ավելի խորն են. ես կյանքիս մեծագույն սխալը գործել եմ, երբ 2018–ին ողջունել եմ հեղաշրջումը։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումից է սկսվում այս իշխանության վերաբերմունքի փոփոխությունն իմ նկատմամբ, երբ հույս ունեին, որ ես պիտի միանամ այդ շարժմանը. եղավ հակառակը։ Եվ այս իշխանության աչքի փուշը դարձա, երբ սկսեցի իրենց քննադատել։ Բայց քննադատությամբ հանդերձ մենք պետության և պետականության կողմն էինք»,–ասաց սրբազանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք