🇪🇺🇦🇲 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան🗓 Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար 
Մարթա Կոսը։ Հանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ 
Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ 
Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև՝ ներքին գործերի նախարար 
Արփինե Սարգսյանին։
⚙️Նա կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (
EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի 
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:🇦🇿 Հանձնակատարը կհանդիպի նաև 
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։ 
Մինչ Հայաստան գալը Կոսն այցելել է Ադրբեջան:🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք