Category: Առաջին Զանգ

  • «Պետք է մեխանիզմ մշակվի՝ ռիսկերը վերահսկելու համար»․ Իրանի դեսպանը՝ TRIPP-ի մաս…

    🇮🇷🇺🇸🇦🇲 «Պետք է մեխանիզմ մշակվի՝ ռիսկերը վերահսկելու համար»․ Իրանի դեսպանը՝ TRIPP-ի մասին
    🗣️ «Իրանի անհանգստությունն իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ միանգամայն լեգիտիմ է և տրամաբանական։ Այդ մտահոգություններին պետք է հստակ պատասխան տրվի»,- ասուլիսին ասաց Խալիլ Շիրղոլամին։
    🗣 Հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ հավաստիացնում էին, որ նախագծի իրականացման դեպքում Իրանի համար, իբր , որևէ մարտահրավեր չի ստեղծվի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԵԱՀԿ ազգությամբ թուրք գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն հայոց…

    🔤🇹🇷🗣 ԵԱՀԿ ազգությամբ թուրք գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն հայոց Կաթողիկոսին
    ➡️ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել. նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
    🗣️ «Իշխանությունները իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անհաճո անձանց նկատմամբ ճնշումներ։ Այս ամենը՝ Արևմուտքի հրահրմամբ»,– այս մասին նշվում է ռուսական Առաջին ալիքի «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին» ռեպորտաժում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա …

    🇪🇺🇦🇲 ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա
    📣 «Այն կօգնի երկրի տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործընթացում», — հայտնում են ՀՀ կառավարությունից։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇦🇲🇪🇺 Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Տավուշ 🗣️ «Մենք դաշտային այց ենք կատարել Տավուշի մարզ՝ ծանոթանալու «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքին, որն անգնահատելի ավանդ ունի տեղերում անվտանգության…

  • Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների …

    ⚡️⚡️⚡️ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքում
    🗣️ «Այս պահին (հուլիսի 8, 2026 թվի, ժամը 11:45 դրությամբ) այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, նաև 12 ազնվացեղ սպորտային ձիերին (արաբական, անգլիական տեսակի նժույգներ), 9 նեղոսյան կոկորդիլոսներին։
    🔴 Ըստ կենդանաբանների ձիերը մեկ օրից ավել սովին ու անջրդի չեն դիմանում, սկսում են հյուծվել։ Ծառուկյանի ձիերը մեկ օրից ավել ջուր անգամ չեն խմել։ Կոկորդիլոսները կերակրվում են շաբաթը մեկ, սակայն նրանց կերակրման օրը վաղուց լռացել է և նրանք 10 օրից ավել է սոված են։ Նույն ահավոր վիճակում են հայտնվել թռչուններն ու այլ կենդանատեսակները, որոնց շաբաթ օրվանից խնամակալները չեն կարողացել անգամ մի ցորեն տալ», — հայտնում է Նարինե Կիրակոսյանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների «Ժողովուրդ»…

    🇦🇲🇷🇺 Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ ամենայնի, չի տվել։
    🔴 Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին։ Հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները՝ սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի հասնել առնվազն որոշակի պայմանավորվածությունների, որոնք կթեթևացնեն հայկական բիզնեսի առջև ծառացած դժվարությունները։
    🔴 Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։
    🔴 Մեր տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկումների փորձեր եղել են, սակայն որևէ առանցքային հարցի շուրջ գործնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
    🔴 Մասնավորապես, չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շուրջ առկա սահմանափակումների հարցում։ Չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների՝ ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները, որոնք ամիսներ շարունակ լուրջ դժվարություններ են ստեղծում հայ արտահանողների համար։
    🔴 Նույն իրավիճակն է նաև էներգետիկ ոլորտում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բնական գազի թեմայով ևս որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, և այդ ուղղությամբ առկա անորոշությունը շարունակում է պահպանվել»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իսագուլովը դեռ 2018-ին էր պատմում Սերժի ու Նիկոլի ծրագրերի մասին #ՍերժաՆիկոլակա…

    🚨 Իսագուլովը դեռ 2018-ին էր պատմում Սերժի ու Նիկոլի ծրագրերի մասին
    #ՍերժաՆիկոլականԿլան
    🌐 Ահա թե ինչ էր գրում Իսագուլյանը «2018 թվականի պայծառ օրերին». «Ո՞ւր է այն երաշխիքը, որ քաղաքական ուժերը, որոնք այսօր պատրաստ են միաձայն քեզ քվեարկելու, վաղը այդ բոլոր կորուստների մեջ չեն մեղադրի քեզ ու ժողովրդին, որի դեպքում, կարծում եմ, քեզ համար արդեն պարզ է քո հետագա ճակատագիրը: Դրանից հետո այդ քաղաքական ուժերին ոչինչ չի խանգարի դարձյալ իշխանության գալ, բայց արդեն առանց Արցախի և Արցախյան հիմնախնդրի»:
    🇦🇲 Հենց դա էլ հիմա տեղի է ունենում, և Նիկոլին իշխանությունը հանձնած մարդիկ այսօր իրենք են ձգտում իշխանության, բայց արդեն առանց Արցախի։ Այդ ճանապարհին իրենց խանգարում էր Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը։ Ու հիմա իրենց Նիկոլի ձեռքերով մաքրում են իրենց համար դաշտը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի». Գագիկ Սուրենյան «Հուլիսի 9-10-…

    ☀️ «Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի». Գագիկ Սուրենյան
    🗣️ «Հուլիսի 9-10-ին մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով», — հայտնել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Անահիտը չափազանց մատչելի, պարզ լեզվով և շատ տրամաբանված բացատրում է, թե ինչ է տ…

    🍅💲 Անահիտը չափազանց մատչելի, պարզ լեզվով և շատ տրամաբանված բացատրում է, թե ինչ է տեղի ունենում լոլիկի գնի հետ և ինչ վտանգ է դա պարունակում հազարավոր մարդկանց համար
    🗣 Նիկոլն արմատախիլ է անում հայկական գյուղատնտեսությունը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Գագիկ Ծառուկյանը մեր երկրի գլխավոր ներդրողներից մեկն է․ նման քայլերով կանգնեցն…

    ℹ️ «Գագիկ Ծառուկյանը մեր երկրի գլխավոր ներդրողներից մեկն է․ նման քայլերով կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին»․ Սամվել Կարապետյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք