Category: Առաջին Զանգ

  • Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց. սակայն նրան մ…

    Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց. սակայն նրան մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Պուտինը ապրիլի 1-ին բանակցություններ կվարի Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցո…

    🇦🇲🇷🇺 Պուտինը ապրիլի 1-ին բանակցություններ կվարի Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Միավորվելու ժամանակն է Ուժեղ Հայաստան կուսակցության էջում լուսանկար են հրապարակե…

    ‼️Միավորվելու ժամանակն է

    🔥Ուժեղ Հայաստան կուսակցության էջում լուսանկար են հրապարակել
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել դուրս մղել ամերիկյան զորք…

    🇺🇸⚡️🇮🇷Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել դուրս մղել ամերիկյան զորքերը տարածաշրջանից՝ նշելով, որ ռազմական գործողությունները ուղղված են ագրեսորներին, այլ ոչ թե հարևան երկրներին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երբ Եկեղեցին դառնում է պետության հենարան 1944 թվականին ռազմաճակատ ուղարկվեց «Սա…

    💪 Երբ Եկեղեցին դառնում է պետության հենարան
    ⭐️ 1944 թվականին ռազմաճակատ ուղարկվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղր էր Հայ Առաքելական Եկեղեցու և սփյուռքի միջոցներով։ Ու սա մեր ազգի Մեծ Հայրենական պատերազմին մասնակցության հերոսական էջերից ընդհամենը մեկն է։
    🔴 Արքեպիսկոպոս Գևորգ Չորեքչյանի նախաձեռնությամբ՝ Լիբանանից մինչև ԱՄՆ հայերը հավաքեցին ավելի քան 10 միլիոն ռուբլի և ոսկի։ Այդ գումարով թողարկվեց 43 միավոր Տ-34-85 տանկ, որոնք 119-րդ առանձին գնդի կազմում մարտական ուղի անցան Բելառուսից մինչև Գերմանիա։
    🔴 Այս օրինակը ցույց է տալիս, որ ծանր ճգնաժամերի պահին Եկեղեցին ստանձնել է պետական հենասյան դերը։ Այն միավորել է ազգը։ «Սասունցի Դավիթ» տանկերը դարձան խորհրդանիշ այն բանի, որ հոգևոր կենտրոնը կարող է ապահովել երկրի իրական պաշտպանությունը։
    🇦🇲 Եկեղեցին նույն կեցվածքն ուներ նաև Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։
    Բայց այսօր Հայաստանում իրավիճակն այլ է. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեր բոլորիս աչքի առաջ ուժեղացնում է ճնշումն ընդդեմ մեր սուրբ եկեղեցու։
    🔴 Բայց մեր կողմից հիշատակված շարասյան պատմությունն ու Արցախյան գոյամարտի իրողություններն ապացուցում են, որ քաղաքական համակարգերը փոխվում են, իսկ Եկեղեցին մնում է ինքնության և անվտանգության պահապանը։
    🔴 Նույնիսկ իշխանությունների բացահայտ հակազդեցության պայմաններում այն այսօր էլ շարունակում է մնալ այն հենարանը, որը թույլ չի տալիս պետությանը վերջնականապես թուլանալ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտա-թուրքական տերերի հիստերիան կարող է հասնել նրան, որ…

    🗣🇷🇺 Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտա-թուրքական տերերի հիստերիան կարող է հասնել նրան, որ մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում բացվի «զտման (ֆիլտրացիոն) բաժին», և Ռուսաստանից ժամանող բոլոր հայերին ստուգեն
    ✍️ Ստուգեն մարդկանց քաղաքական հայացքները և, կախված դրանից, թույլ տան մտնել երկիր, թե ոչ։
    🇦🇲Փաշինյանն արդեն Արցախի հայերին զրկել է Հայաստանի քաղաքացիությունից (ստիպում է փոխել անձնագրերը, որպեսզի մինչև ընտրությունները Արցախի ոչ բոլոր հայերը հասցնեն նորերը ստանալ և մասնակցել ընտրություններին), իսկ հիմա ցանկանում է Ռուսաստանի հայերին զրկել հայրենիք գալու հնարավորությունից։
    🇺🇸 Նույնիսկ հնդկացիների համար ռեզերվացիաներ ստեղծած ամերիկացիների մտքով նման այլանդակություն չէր անցնի։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակն…

    ⚡️Ադրբեջանի ԱԳՆ-ն վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում հիշել է, որ 108 տարի առաջ «ռադիկալ հայկական խմբավորումներն իրականացրել են ադրբեջանցիների ցեղասպանություն»
    🔷Ի թիվս այն տարածքների, որտեղ դա «տեղի է ունեցել», Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին Նիկոլ Փաշինյանի հետ նախակնքած խաղաղության շրջանակներում և «ի հարգանս» Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, օգտագործում է «Իրևան» և «Զանգեզուր» անվանումները:
    🔷Ո՞վ է գռազ գալիս, որ շուտով այս զիբիլի արդարացումն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ դա հետևանք է ասենք Վերնիսաժում Արցախ անունով գորգեր վաճառելուն կամ Շուշի անունով ռեստորան Երևանում բացելուն:
    🔷Իսկ եթե լուրջ, Բաքվում պետական մակարդակով շարունակվում է «արևմտյան ադրբեջան» զավթողական կոնցեպտի գաղափարական զոնդաժը , իսկ մեզ մոտ պետական մակարդակով կատաղի պայքար է մղվում անգամ անհատական մակարդակով Արցախի հիշողության դեմ:
    Խմբագիր
    Նարեկ Գալստյան

    @armnationalfront

  • Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. Ո՞րն է պատճ…

    Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. Ո՞րն է պատճառը
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Այս մասին հայտարարել էր ակումբի երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն՝ հավելելով, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն հատուկ ոչ ֆուտբոլային, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ՝ փորձելով «Արարատ-Արմենիային» խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների»:
    🔴 Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ուղիղ հրահանգ են իջեցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի ամեն ջանք գործադրեն՝ թույլ չտալու «Արարատ-Արմենիայի» չեմպիոնությունը: Իհարկե, այս պահին երեք թիմ (շատ տեսականորեն՝ նույնիսկ հինգ) ունի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն, սակայն իշխանությունների խնդիրը հենց «Արարատ-Արմենան» է:
    🔴 Նախ՝ հիշեցնենք, որ 2018 թվականի սկզբին ակումբը ձեռք է բերել գործարար Սամվել Կարապետյանը: Ընթացող առաջնությունում 38 միավորով թիմը երկրորդ հորիզոնականում է, սակայն քանի որ առաջին տեղում գտնվող թիմից մեկ խաղ պակաս է անցկացրել, ապա կորցրած միավորներով առաջատարն է: Առաջնությունն ավարտվելու է մոտավորապես մայիսի վերջին (վերջին տուրերի խաղային օրերը դեռևս սահմանված չեն), և իշխանություններն այստեղ էլ քաղաքական ենթատեքստ են «գտել»:
    🔴 Բացի Սամվել Կարապետյանին և նրա «Ուժեղ Հայաստանին» վատություն անելուց, իշխանությունների պատկերացմամբ, ընտրություններից առաջ «Արարատ-Արմենիայի» չեմպիոնությունը կարող է լուրջ «փիառ» գործոն լինել: Դրա համար, մեր տեղեկություններով, հրահանգվել է ցանկացած գնով բացառել նման սցենարը՝ լինի մրցավարների միջոցով, թե այլ «հնարքներով»»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք