Category: Առաջին Զանգ

  • Ընտրական շրջանի բացումից երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն…

    🤑🗣 Ընտրական շրջանի բացումից երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին
    🖥 «Past.am»-ը գրում է. «Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել՝ գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։
    🔴 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին ստորագրել է հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից։ Նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկից հետո իրավապահ մարմինները հայտարարել էին քաղաքական դերակատարների հայտարարությունների և գործողությունների «համապարփակ մշտադիտարկում» իրականացնելու մասին։
    🔴 Մշտադիտարկման նպատակն է պարզել՝ արդյոք խախտվում են Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք այս ժամանակահատվածում արգելում են աջակցությունների բաժանումը, ինչը կարող է գնահատվել որպես ընտրակաշառք։
    🔴 Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի ընտրությունների ընթացքում այն ժամանակ ընդդիմադիր Առուշ Առուշանյանը՝ Գորիսի քաղաքապետը, դատապարտվել էր նմանատիպ արարքի համար։ Այդ դեպքում դրամական օգնության տրամադրումը իրավապահների կողմից մեկնաբանվել էր որպես ընտրակաշառք, և նրա նկատմամբ կիրառվել էր քրեական պատասխանատվություն։
    🔴 Ներկայիս դեպքը տեղի է ունենում նույն իրավական շրջանակներում և ժամանակագրական համատեքստում, ինչը փորձության է ենթարկում իշխանությունների հայտարարությունը՝ բոլոր քաղաքական դերակատարների նկատմամբ օրենքի հավասար կիրառման վերաբերյալ»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՔՊ-ականները հրճվանքի մեջ են, այլևս չեն գաղտնալսելու«Հրապարակ» օրաթերթը գրում է. …

    🔽ՔՊ-ականները հրճվանքի մեջ են, այլևս չեն գաղտնալսելու
    ☄️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլեւս չի կարողանում գաղտնալսել իրենց Տելեգրամ եւ Սիգնալ կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի:
    ‼️«Պեգասուս» ծրագիրը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին՝ պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով:
    Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ ՀՀ իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը, եւ ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են ստեղծել երկկողմ տնտեսական աշխա…

    🇷🇺🇺🇸 Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են ստեղծել երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ՝ ռազմաքաղաքական հարցերի շուրջ բանակցություններից բացի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • 2027-2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատա…

    🇫🇷🇦🇲 2027-2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր
    🇦🇲 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։
    🤝 Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։
    📚 Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆրանսերեն» առարկան ուսումնասիրող սովորողները և դասավանդող ուսուցիչները 2027-2028 ուսումնական տարվա մեկնարկին պետք է ունենան օտար լեզվի նոր ծրագրերին համապատասխանող դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և հավելյալ ուսումնաօժանդակ նյութեր, որոնք հնարավորություն կտան տիրապետել ֆրանսերենի չորս հիմնական հաղորդակցական հմտություններին։ Կողմերը պետք է ապահովեն նաև տեղական, կայուն և երկարաժամկետ մասնագիտական ներուժի ձևավորում՝ որը կնպաստի ստեղծելու ֆրանսերենի դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի բովանդակությունը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ»…

    ⚡️ «Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ». Լիա Սարգսյան
    🖥 «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։
    🚨 Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։
    🚩 Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։
    Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:
    ➡️ Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    ⚡️⚡️⚡️Կրակոցներ` Աջափնյակում ‼️6 վիրավոր կա, հնարավոր է՝ դառնա 9, կան արնանման հետքեր, հայտնում է Shamshyan.com-ը։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Եթե Սերժ Սարգսյանին արգելված չէ երկրից դուրս գալ մեկ այլ քրեական գործով, ապա մե…

    💡 Եթե Սերժ Սարգսյանին արգելված չէ երկրից դուրս գալ մեկ այլ քրեական գործով, ապա մենք կարող ենք միայն արձանագրել, որ Փաշինյանը թույլ է տալիս Սերժ Սարգսյանին՝ լքել ՀՀ-ն ընտրություններից անմիջապես առաջ
    ⁉️ Ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ է Սարգսյանին անհրաժեշտ դուրս գալ։ Ու՞մ և ինչի՞ մասին նա պետք է բանակցի Հայաստանից դուրս։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Իրանի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի, եթե բանակցությունները ձախողվեն»…

    🇮🇷🇺🇸 «Իրանի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի, եթե բանակցությունները ձախողվեն». The Wall Street Journal
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մայր աթոռը կադրեր է հրապարակել Ավստրիայում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովից Առաջ…

    ☄️Մայր աթոռը կադրեր է հրապարակել Ավստրիայում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովից
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նժդեհ Իսկանդարյանը՝ արցախցիների սոցիալական խնդիրների մասինԱրցախի պետնախարար Նժդե…

    ‼️Նժդեհ Իսկանդարյանը՝ արցախցիների սոցիալական խնդիրների մասին
    ☄️Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ահազանգում է, որ արցախցիների սոցիալական վիճակը շարունակ վատանում է․ բազմաթիվ ընտանիքներ բնակապահովման ծրագրի պատճառով չեն կարողանում լուծել բնակարանի հարցը։
    Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ զոհվածների ընտանիքները չեն կարողանում անգամ վարձավճար վճարել և հայտնվում են ծանր սոցիալական իրավիճակում։
    🔽Իսկանդարյանը նաև նշել է, որ արցախցիների խնդիրները չլուծվելու դեպքում հնարավոր է սկսվի փողոցային պայքար։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք