⚡️Հայաստանի կառավարության գործողությունները Եկեղեցու դեմ անընդունելի են և կործանարար. FOREF Europe-ի նախագահ Յան Ֆիգել ☄️Տեղի ունեցողը ապօրինի է և ուղղված է կրոնական ազատության ու Հայաստանի Սահմանադրության դեմ։ ☄️Հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կիրառվող գործելակերպը անընդունելի է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից և վնաս է հասցնում ոչ միայն Եկեղեցուն, այլև պետությանը և ամբողջ ժողովրդին։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
⛔️ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է օրինակ և «ճանապարհային քարտեզ» ծառայի մյուս պատերազմող երկրների համար». Իլհամ Ալիև 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
☄️Ադրբեջանական գերությունից հունվարի 14–ին վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանն ահազանգում է՝ Վիգենի առողջական վիճակը վատթարացել է
«Վիգենի առողջական վիճակը շատ մտահոգիչ է, այժմ փորձում ենք բուժել նրան։ Առողջապահության նախարարությունը և «Նաիրի» բժշկական կենտրոնը հոգացել են նրա բուժման ծախսերը։ Ապրելու պայմանները, սակայն, շատ ծանր են։ Մենք որևէ սոցիալական աջակցություն չենք ստանում, մեր վիճակն ամեն օր վատթարանում է։ Մեր մի քանի ընկերներ մեզ համար բնակարան են վարձել մեկ ամսով։ Վիգենը կորցրել է իր մեքենան, այն ամենն ինչի համար աշխատել է ամբողջ կյանքում»,–NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Լինդա Էուլջեքչյանը։
⚡️Ֆրանսիայի սենատը երեկ միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին. Մուրադ Փափազյան 🔽Լորան Վոկյեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացվել է 183 «կողմ» ձայն։
«Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,–գրել է Փափազյանը։