«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որը երկուշաբաթ շարունակ ոլորտի մասնագետներին և արվեստասերներին հնարավորություն տվեց հաղորդակցվել գեղեցիկին ու նորարարությանը, եզրափակվեց նոյեմբերի 3-ին Կասկադում։
Չնայած ցրտին՝ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ դիտեց ֆրանսիացի նշանավոր խորեոգրաֆներ Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր» և Կադեր Ատուհի PRELUDE պարային ազդեցիկ ներկայացումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Յոան Բուրժուան առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, երկիր, որի մասին շատ է լսել։
Ավելի վաղ նա նշել էր, որ իրենց արվեստը միայն ներկայացումներ ցուցադրելը չէ, այլև հանդիպումն է բառի փիլիսոփայական իմաստով, այդ հանդիպումը կայանում է երկրի, մարդկանց հետ, իսկ պարը հնարավորություն է տալիս կապ ստեղծել ու երկխոսել հանդիսատեսի հետ։