Category: Aravot

  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ի միկրոբոլգում նշել է.  «Իրանի ահա…

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ի միկրոբոլգում նշել է. 
    «Իրանի ահաբեկչական ռեժիմի կողմից նշանակված յուրաքանչյուր առաջնորդ, որը կշարունակի և կղեկավարի Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու, ինչպես նաև իրանցի ժողովրդին ճնշելու ծրագիրը, կլինի ոչնչացման անվիճելի թիրախ»։
    Ավելին
  • «Ի՞նչ իրավական հիմքով է ապահովվել Աննա Հակոբյանի անվտանգությունը» ԱԺ-ում «Հայաս…

    ⚖️ «Ի՞նչ իրավական հիմքով է ապահովվել Աննա Հակոբյանի անվտանգությունը»
    💬 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարցրեց՝ ինչ իրավական հիմքով են ծախսվել մեծ գումարներ Աննա Հակոբյանի անվտանգության համար։
    Պատգամավորը հիշեցրեց, որ զույգը հայտարարել է՝ իրենց ամուսնությունը գրանցված չէ, և պնդեց՝ այս պարագայում անվտանգության ապահովումը կարող է լինել օրենքի խախտում։
    🗣️ Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Ձեր հարցի հասցեատերը ես չեմ, այլ պետական պահպանության ծառայությունը», հավելելով՝ կոռուպցիոն երևույթ չի տեսնում։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Ես 100 տարեկան եմ». բացվել է Մարտին Միքայելյանի հոբելյանական ցուցահանդեսը Ալեք…

    🎨 «Ես 100 տարեկան եմ». բացվել է Մարտին Միքայելյանի հոբելյանական ցուցահանդեսը
    💬 Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում ներկայացվում է ճարտարապետի 100-ամյակին նվիրված ցուցադրությունը։
    🏛️ «Նա մեզ ժառանգություն է թողել ոչ միայն 100-ից ավելի նախագծեր, այլև կատարյալին ձգտելու արվեստը»,- նշեց տնօրեն Զարուհի Հայրապետյանը։
    📸 Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետի կողմից արված լուսանկարներ, իսկ խորագիրը ընտրված է առաջին դեմքով՝ նրա անունից։
    «Մարտին Միքայելյանը երեւույթ էր մեր ճարտարապետության մեջ»,- ընդգծեց ճարտարապետ Աշոտ Կանայանը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Սոնա Ղազարյան. աշխատավարձ ստանալը միշտ ուրախություն էր • ԱԺ նիստում ընդդիմադիր …

    💬 Սոնա Ղազարյան. աշխատավարձ ստանալը միշտ ուրախություն էր
    • ԱԺ նիստում ընդդիմադիր գործընկերների քննադատություններին արձագանքելով՝ Սոնա Ղազարյանը վստահեցրեց, որ փետրվարին բժիշկները գոհ կլինեն ստացած աշխատավարձի չափից։
    • Նա նշեց, որ նախկինում (2000-ականներին) հաճախ քաղաքացիները մեկուկես տարի աշխատավարձ չէին ստանում, ու համեմատեց այն իրավիճակը ներկայիս հետ։
    • Ղազարյանն անդրադարձավ նաև իր ընտանիքի փորձին՝ «Պապս, հայրս, տատիկս, հորեղբայրս բժիշկներ են եղել, աշխատավարձ ստանալը միշտ ուրախություն էր»։
    🔗 Ավելին
  • Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, չեղարկվել էIRNA…

    Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, չեղարկվել է
    IRNA
  • ԱԺ-ում քննարկում՝ բժիշկների նկատմամբ հեգնանքի շուրջ • Արմենուհի Կյուրեղյանը հետ…

    ԱԺ-ում քննարկում՝ բժիշկների նկատմամբ հեգնանքի շուրջ
    • Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց ՀՀ առողջապահության փոխնախարարի վարքագծով՝ խնդրանքներ բարձրացնող բժիշկների նկատմամբ հեգնանքի վերաբերյալ։
    • Վանիկ Օհանյանը արձագանքեց՝ «Դա չի կարող լավ լինել, բայց հնարավոր կլինի հարցը փոխանցել փոխնախարարին»։
    • Կյուրեղյանը նաև հարցրեց խորհրդարանական լսումների կազմակերպման մասին, Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դա նախաձեռնել է, և հանձնաժողովը բաց է քննարկումների համար։
    🔗 Ավելին
  • Փարավոն Միրզոյանը միջազգային ճանաչում է ստացել • Նրա «Վանա կատու» կտավը ձախ ձեռ…

    🎨 Փարավոն Միրզոյանը միջազգային ճանաչում է ստացել
    • Նրա «Վանա կատու» կտավը ձախ ձեռքով է նկարված, իսկ նկարիչը պարգևատրվել է RUSSIAN GALLERY XXI ամսագրի դիպլոմով՝ ազգային մշակութա-լուսավորչական ներդրման համար։
    • Միրզոյանը կրթությունը ստացել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, իսկ նրա ստեղծագործություններն արդեն գտնվում են ռուսական 13 թանգարաններում։
    • Նկարչի անհատական ցուցահանդեսը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահում, կներկայացնի 40 նոր աշխատանք, ներառյալ «Վանա կատու»-ն՝ հայկական ծագումն ու մշակույթը լուսաբանող գործ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Փոքր խանութը չպետք է պարտվի անհավասար մրցակցությանը։ Սիրելի՛ հայրենակից, մենք կա…

    Փոքր խանութը չպետք է պարտվի անհավասար մրցակցությանը։ Սիրելի՛ հայրենակից, մենք կանգնելու ենք քո կողքին։
    Դավիթ Անանյան, «Միասնության թեւեր»

    https://cdn4.telesco.pe/file/c2112eda73.mp4?token=DlT-ln-ks0gC39tKtjlROb3T0JW56-nSnfqiyZzk8YdNGumy7QTjNdt-sHH63Q1RCZYt3fnqGzA_nZhl7O-K6xre2Ec4Pr9fEwrKauCLLLjYAWYT1I78s2DfQ-RItdbFd2Z5HWY-4uB9iyH5nmD9o6ib7nfpZXh967YL7DqRTUuodjiUcNka4FVIw-q87r6Hd2tGBOB3Xc6_TjNtKp-4ndNa_UnNawPyDsWk4RHeUMRbj0dag2-hWKnE1Xr4rwv_wTlnDUFqsvmOJXp8NKs-BCa-tgBbspYyczzWr93C_W_VEGk—SS-gJvMK2kqQuDf1P2SnVeBNMOo09TlX__iDFjWGFd2Ug2SpkT3xYWnR9J2HKjUQWdCfkFhRDRDbKraqdpnrNp7k4LE_P9rvopUcxBJRzaPeTWhdQx-bKp9CYZFEoX0gAO9Tdjz4Ccf4SBbyB8nQnJqJkfcF_r4b0u8cv8_9p_C0LZfrHB-TeT2e2ege75o203e8ft-U6yfywibAYiEArrpLHooHjBRO885_jP3X1tYq4UAF6g47tE2SyZrGe5DNX5ueVXILhEqzprPAOv0JZBhMo7oFynY2OX_LR9_SqPcw0W0BpvRpLMfAVcN9yd9XKbdDh_LWt5qqqHpPOyEj72agfYnIQXYA-j41PdNQ_3tuxH8ndduQa6T_OQ

  • Գյուղմթերքի ամբողջական մթերում. ինչպե՞ս է երաշխավորվելու«Ուժեղ Հայաստան» կուսակ…

    🌾 Գյուղմթերքի ամբողջական մթերում. ինչպե՞ս է երաշխավորվելու
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է գյուղմթերքի ամբողջական մթերման խոստմանը։
    📍 Նրա խոսքով՝ Ալավերդիում, Նոյեմբերյանում և Արարատյան դաշտում գյուղացիները բախվում են իրացման խնդրի՝ նույնիսկ ռեկորդային բերքի դեպքում (եգիպտացորեն, զեյթուն, խաղող)։
    ⚠️ «Գյուղացին առանց երաշխավորության գումար է ներդնում, բերքը 15-20 օրում պետք է վաճառի, իսկ գնային ու գնորդի ռիսկերը կարող են սնանկացման հասցնել»։
    🤝 Լուծումը, ըստ նրա, միջնորդ օղակի ստեղծումն է, որը տարվա սկզբին կայուն գնով մթերք կգնի և այն կարտահանի այն երկրներ, որտեղ պահանջարկ կա հայկական արտադրանքի նկատմամբ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ապահովագրությունից հետո դիմելիությունն աճել էԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածու …

    🏥 Ապահովագրությունից հետո դիմելիությունն աճել է
    ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածու Վանիկ Օհանյանը հայտարարել է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո բժշկական հաստատություններում գրանցվել է քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ, ինչի հետևանքով առաջացել են որոշ խնդիրներ։
    💰 Նա ընդունել է նաև բժիշկների աշխատավարձերի հետ կապված դժվարությունները՝ նշելով, որ հունվարին առաջացած հաշվարկային խնդիրները պայմանավորված են մեծացած ծավալներով և մուտքագրման ուշացումներով։ Վերահաշվարկը կիրականացվի փետրվարին՝ հետադարձ վճարմամբ։
    🔗 Ավելին՝ այստեղ