Category: Aravot

  • «Ես 100 տարեկան եմ». բացվել է Մարտին Միքայելյանի հոբելյանական ցուցահանդեսը Ալեք…

    🎨 «Ես 100 տարեկան եմ». բացվել է Մարտին Միքայելյանի հոբելյանական ցուցահանդեսը
    💬 Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում ներկայացվում է ճարտարապետի 100-ամյակին նվիրված ցուցադրությունը։
    🏛️ «Նա մեզ ժառանգություն է թողել ոչ միայն 100-ից ավելի նախագծեր, այլև կատարյալին ձգտելու արվեստը»,- նշեց տնօրեն Զարուհի Հայրապետյանը։
    📸 Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետի կողմից արված լուսանկարներ, իսկ խորագիրը ընտրված է առաջին դեմքով՝ նրա անունից։
    «Մարտին Միքայելյանը երեւույթ էր մեր ճարտարապետության մեջ»,- ընդգծեց ճարտարապետ Աշոտ Կանայանը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Սոնա Ղազարյան. աշխատավարձ ստանալը միշտ ուրախություն էր • ԱԺ նիստում ընդդիմադիր …

    💬 Սոնա Ղազարյան. աշխատավարձ ստանալը միշտ ուրախություն էր
    • ԱԺ նիստում ընդդիմադիր գործընկերների քննադատություններին արձագանքելով՝ Սոնա Ղազարյանը վստահեցրեց, որ փետրվարին բժիշկները գոհ կլինեն ստացած աշխատավարձի չափից։
    • Նա նշեց, որ նախկինում (2000-ականներին) հաճախ քաղաքացիները մեկուկես տարի աշխատավարձ չէին ստանում, ու համեմատեց այն իրավիճակը ներկայիս հետ։
    • Ղազարյանն անդրադարձավ նաև իր ընտանիքի փորձին՝ «Պապս, հայրս, տատիկս, հորեղբայրս բժիշկներ են եղել, աշխատավարձ ստանալը միշտ ուրախություն էր»։
    🔗 Ավելին
  • Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, չեղարկվել էIRNA…

    Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, չեղարկվել է
    IRNA
  • ԱԺ-ում քննարկում՝ բժիշկների նկատմամբ հեգնանքի շուրջ • Արմենուհի Կյուրեղյանը հետ…

    ԱԺ-ում քննարկում՝ բժիշկների նկատմամբ հեգնանքի շուրջ
    • Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց ՀՀ առողջապահության փոխնախարարի վարքագծով՝ խնդրանքներ բարձրացնող բժիշկների նկատմամբ հեգնանքի վերաբերյալ։
    • Վանիկ Օհանյանը արձագանքեց՝ «Դա չի կարող լավ լինել, բայց հնարավոր կլինի հարցը փոխանցել փոխնախարարին»։
    • Կյուրեղյանը նաև հարցրեց խորհրդարանական լսումների կազմակերպման մասին, Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դա նախաձեռնել է, և հանձնաժողովը բաց է քննարկումների համար։
    🔗 Ավելին
  • Փարավոն Միրզոյանը միջազգային ճանաչում է ստացել • Նրա «Վանա կատու» կտավը ձախ ձեռ…

    🎨 Փարավոն Միրզոյանը միջազգային ճանաչում է ստացել
    • Նրա «Վանա կատու» կտավը ձախ ձեռքով է նկարված, իսկ նկարիչը պարգևատրվել է RUSSIAN GALLERY XXI ամսագրի դիպլոմով՝ ազգային մշակութա-լուսավորչական ներդրման համար։
    • Միրզոյանը կրթությունը ստացել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, իսկ նրա ստեղծագործություններն արդեն գտնվում են ռուսական 13 թանգարաններում։
    • Նկարչի անհատական ցուցահանդեսը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահում, կներկայացնի 40 նոր աշխատանք, ներառյալ «Վանա կատու»-ն՝ հայկական ծագումն ու մշակույթը լուսաբանող գործ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Փոքր խանութը չպետք է պարտվի անհավասար մրցակցությանը։ Սիրելի՛ հայրենակից, մենք կա…

    Փոքր խանութը չպետք է պարտվի անհավասար մրցակցությանը։ Սիրելի՛ հայրենակից, մենք կանգնելու ենք քո կողքին։
    Դավիթ Անանյան, «Միասնության թեւեր»

    https://cdn4.telesco.pe/file/c2112eda73.mp4?token=DlT-ln-ks0gC39tKtjlROb3T0JW56-nSnfqiyZzk8YdNGumy7QTjNdt-sHH63Q1RCZYt3fnqGzA_nZhl7O-K6xre2Ec4Pr9fEwrKauCLLLjYAWYT1I78s2DfQ-RItdbFd2Z5HWY-4uB9iyH5nmD9o6ib7nfpZXh967YL7DqRTUuodjiUcNka4FVIw-q87r6Hd2tGBOB3Xc6_TjNtKp-4ndNa_UnNawPyDsWk4RHeUMRbj0dag2-hWKnE1Xr4rwv_wTlnDUFqsvmOJXp8NKs-BCa-tgBbspYyczzWr93C_W_VEGk—SS-gJvMK2kqQuDf1P2SnVeBNMOo09TlX__iDFjWGFd2Ug2SpkT3xYWnR9J2HKjUQWdCfkFhRDRDbKraqdpnrNp7k4LE_P9rvopUcxBJRzaPeTWhdQx-bKp9CYZFEoX0gAO9Tdjz4Ccf4SBbyB8nQnJqJkfcF_r4b0u8cv8_9p_C0LZfrHB-TeT2e2ege75o203e8ft-U6yfywibAYiEArrpLHooHjBRO885_jP3X1tYq4UAF6g47tE2SyZrGe5DNX5ueVXILhEqzprPAOv0JZBhMo7oFynY2OX_LR9_SqPcw0W0BpvRpLMfAVcN9yd9XKbdDh_LWt5qqqHpPOyEj72agfYnIQXYA-j41PdNQ_3tuxH8ndduQa6T_OQ

  • Գյուղմթերքի ամբողջական մթերում. ինչպե՞ս է երաշխավորվելու«Ուժեղ Հայաստան» կուսակ…

    🌾 Գյուղմթերքի ամբողջական մթերում. ինչպե՞ս է երաշխավորվելու
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է գյուղմթերքի ամբողջական մթերման խոստմանը։
    📍 Նրա խոսքով՝ Ալավերդիում, Նոյեմբերյանում և Արարատյան դաշտում գյուղացիները բախվում են իրացման խնդրի՝ նույնիսկ ռեկորդային բերքի դեպքում (եգիպտացորեն, զեյթուն, խաղող)։
    ⚠️ «Գյուղացին առանց երաշխավորության գումար է ներդնում, բերքը 15-20 օրում պետք է վաճառի, իսկ գնային ու գնորդի ռիսկերը կարող են սնանկացման հասցնել»։
    🤝 Լուծումը, ըստ նրա, միջնորդ օղակի ստեղծումն է, որը տարվա սկզբին կայուն գնով մթերք կգնի և այն կարտահանի այն երկրներ, որտեղ պահանջարկ կա հայկական արտադրանքի նկատմամբ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ապահովագրությունից հետո դիմելիությունն աճել էԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածու …

    🏥 Ապահովագրությունից հետո դիմելիությունն աճել է
    ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածու Վանիկ Օհանյանը հայտարարել է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո բժշկական հաստատություններում գրանցվել է քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ, ինչի հետևանքով առաջացել են որոշ խնդիրներ։
    💰 Նա ընդունել է նաև բժիշկների աշխատավարձերի հետ կապված դժվարությունները՝ նշելով, որ հունվարին առաջացած հաշվարկային խնդիրները պայմանավորված են մեծացած ծավալներով և մուտքագրման ուշացումներով։ Վերահաշվարկը կիրականացվի փետրվարին՝ հետադարձ վճարմամբ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • «Ռմբակոծված բանակցություններից» հետո՝ Իրանի ուղերձը ԵրևանիցԵրևանում կայացած ասո…

    🇮🇷 «Ռմբակոծված բանակցություններից» հետո՝ Իրանի ուղերձը Երևանից
    Երևանում կայացած ասուլիսում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Թեհրանի համար «կարմիր գիծ» է։ Իրանի թուլացումը, ըստ նրա, վնաս կհասցնի նաև Հայաստանին։
    🛣️ Նա մերժեց «միջանցքային» տրամաբանությունը՝ շեշտելով, որ հաղորդակցությունները պետք է գործեն ինքնիշխանության հարգմամբ, իսկ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը որակեց արհեստական։
    💥 Ժնևյան գործընթացի մասին դեսպանն ասաց՝ «բանակցությունների սեղանը ռմբակոծեցին»՝ պնդելով, որ Իրանը ներկայացրել էր իրատեսական առաջարկներ, սակայն պատերազմը սկսվեց հենց այդ փուլում։
    📌Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
    🔗 Ավելին՝ Առավոտում
    📲 Բաժանորդագրվեք` @aravot
  • Aeroflot Open․ Մոսկվայում ընթացող Aeroflot Open մրցաշարում գրոսմայստեր Շանթ Սար…

    ♟️ Aeroflot Open․

    📍 Մոսկվայում ընթացող Aeroflot Open մրցաշարում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը եւ 4,5 միավորով հավասարվեց Արամ Հակոբյանին։ Նրանք այժմ բաժանում են 4–16-րդ հորիզոնականները։
    ♟️ Հայկ Մարտիրոսյանը ունի 4,0 միավոր եւ զբաղեցնում է 24-րդ տեղը։
    🔗 Ավելին՝ Առավոտում