Category: Aravot

  • «Տակը ժուչոկ էր». ԱԺ-ում Դավիթ Ղազինյանի կատակը՝ բարձրախոսի միջադեպից հետոԱԺ նի…

    🏛️ «Տակը ժուչոկ էր». ԱԺ-ում Դավիթ Ղազինյանի կատակը՝ բարձրախոսի միջադեպից հետո
    ԱԺ նիստում Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ իշխանական պատգամավորների վիրավորական արտահայտություններին դժվար է չարձագանքել, և կոչ արեց «քաղաքական գնահատական» ձևակերպումը չօգտագործել որպես ցանկացած արտահայտություն արդարացնելու միջոց։
    Ելույթի ընթացքում պատգամավորի ձեռքը դիպավ բարձրախոսին, որի բարձիկը պոկվեց, ինչին նա կատակով արձագանքեց. «Տակը ժուչոկ էր»։
    aravot.am⁠ | @aravot
  • «Հորթ» արտահայտությունը լարվածություն առաջացրեց ԱԺ-ումՆարեկ Կարապետյանը ԱԺ նիստ…

    🏛️ «Հորթ» արտահայտությունը լարվածություն առաջացրեց ԱԺ-ում
    Նարեկ Կարապետյանը ԱԺ նիստի ժամանակ, դիմելով Ռուբեն Ռուբինյանին, հայտարարեց, որ պատգամավորներից մեկի հասցեին հնչած արտահայտությունները չպետք է անպատասխան մնային՝ օգտագործելով «հորթ» ձևակերպումը։
    Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ԱԺ-ում որևէ պատգամավորի վիրավորել չի թույլատրվելու, և Նարեկ Կարապետյանին նախազգուշացում տվեց։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ակնկալում ենք, որ «Իրական Հայաստանի» հայեցակարգը կներառվի ՀՀ Սահմանադրության մ…

    🇦🇿 «Ակնկալում ենք, որ «Իրական Հայաստանի» հայեցակարգը կներառվի ՀՀ Սահմանադրության մեջ»․ Հիքմեթ Հաջիև
    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն դրական է գնահատում Երևանի «Իրական Հայաստանի» հայեցակարգը և ակնկալում է, որ այն կարտացոլվի Հայաստանի նոր Սահմանադրությունում։
    Հաջիևի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված այլևս խնդիր չի լինի։
    aravot.am | @aravot
  • «Դիվանագիտական ճանապարհով դեռ հնարավոր է լուծել ՌԴ-ի սահմանափակումների հարցը»․ …

    🇷🇺 «Դիվանագիտական ճանապարհով դեռ հնարավոր է լուծել ՌԴ-ի սահմանափակումների հարցը»․ Սոնա Ղազարյան

    Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարեց, որ Հայաստանը և Ռուսաստանը դեռ չեն սպառել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հնարավորությունները։
    Ղազարյանի խոսքով՝ կառավարությունը զուգահեռաբար շարունակում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով, որ դեպի ԵՄ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մեկնարկը կարևոր ձեռքբերում է։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանը չվերցրեց Արթուր Հովհաննիսյանի «նվեր» ՀՀ քարտեզը…

    ❗️Նարեկ Կարապետյանը չվերցրեց Արթուր Հովհաննիսյանի «նվեր» ՀՀ քարտեզը

    https://cdn4.telesco.pe/file/47075f8d53.mp4?token=D7wCnt1cl5fx5EWDquDKtDEo5MtNZGcyUZuIymjIBGge0AbQ_bvF05VKT1racwd0t0Fdp68ViY2r_Qu8RlYKxYhKQyb2axBEbymme1ngBdExXHol9-eLHiIF8ZzPgLeKRaRtTGcOSgrqsdMzYOJGR7v4_9XEPJO65-9kWArygijBo4bnrT04p8UWCDoQW5B5FWyacrcBgQItfA9CEgQ8-KymMycDPbvmJgI9t6jQldal9uxMW4T-87S6ZCcp79BpsxfC0wzZdZa2tIvd0OeXXf0G8-M3ylsEXvss0vGdz5Wd6S_NbU1RpsP7JJAXj3lQx3xQTL2RHb7HrEIOTJ6fAQ

  • 8,1 մլրդ դրամի գործ․ ձերբակալվել են «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրենն ու …

    🚨 8,1 մլրդ դրամի գործ․ ձերբակալվել են «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրենն ու ընկերության տնօրենը
    Քննչական կոմիտեն հայտնել է, որ 8,1 մլրդ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման գործով ձերբակալվել են կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ն և ընկերության տնօրեն Ա.Դ.-ն։
    Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով։
    aravot.am | @aravot
  • Վեճ ԱԺ-ում․ «Ձեզնից վախեցող չկա, մի քիչ համեստ պահեք ձեզ»․ Քրիստինե Վարդանյանը՝…

    ⚔️ Վեճ ԱԺ-ում․ «Ձեզնից վախեցող չկա, մի քիչ համեստ պահեք ձեզ»․ Քրիստինե Վարդանյանը՝ Հայկ Կոնջորյանին
    ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հակադարձեց Հայկ Կոնջորյանի հայտարարությանը՝ ասելով, որ ընդդիմությունը նրանից չի վախենում և կոչ արեց «մի քիչ համեստ պահել իրեն»։ Նա նաև իշխանությանը մեղադրեց քաղաքական վրեժխնդրության մեջ։
    Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Հայաստանի հիմնական սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններից, իսկ իշխանության նպատակը դրանք լուծելն է։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ucom-ը և FPWC-ն զարգացնում են բնապահպանական տեխնոլոգիական լուծումներըUco…

    #Բիզնես
    🌱 Ucom-ը և FPWC-ն զարգացնում են բնապահպանական տեխնոլոգիական լուծումները
    Ucom-ի աջակցությամբ FPWC-ն Գնիշիկում տեղադրել է արևային էներգիայով աշխատող երկու ինքնավար կայաններ, որոնք կապահովեն վայրի բնության մշտադիտարկման տեսախցիկների շուրջօրյա աշխատանքը։ Նախաձեռնությունը միտված է բնապահպանական ծրագրերում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Հասել են նրան, որ Վեհափառ Հայրապետի դեմ գործ են հարուցել»․ Խաչիկ ՄանուկյանԳրող…

    ⛪️ «Հասել են նրան, որ Վեհափառ Հայրապետի դեմ գործ են հարուցել»․ Խաչիկ Մանուկյան
    Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը քննադատել է իշխանության քայլերը՝ կապված Վեհափառ Հայրապետի և հոգևորականների վերաբերյալ քրեական գործընթացների, ինչպես նաև ԱԺ-ում նրան չհրավիրելու հանգամանքի հետ։
    Նա հայտարարել է, որ այդ գործընթացները, իր գնահատմամբ, վերաբերում են ոչ միայն եկեղեցուն, այլև ազգային ինքնության հարցերին։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մտածում էի՝ բարեկրթությամբ մեզ որտե՞ղ են «գցում», բայց հենց Վահագն Ալեքսանյանը …

    «Մտածում էի՝ բարեկրթությամբ մեզ որտե՞ղ են «գցում», բայց հենց Վահագն Ալեքսանյանը խոսեց, ասացի՝ հոպ․ Մամիկոն Ասլանյան

    «Երբ լսում էի պարոն Ռուբինյանի կոչը՝ ընտրվելուց առաջ՝ մոտս հարց չէր առաջանում, քանի որ մարդը նոր պաշտոն է ստանձնում, Հայկ Կոնջորյանն էլ բավականին գիտակ անձնավորություն է, կարողանում է հարցերը լուծել, բայց սպասում էի Վահագն Ալեքսանյանի ելույթին, որ տեսնեմ՝ էս բարեվարքության հարցով մեզ որտե՞ղ են «գցում»։ Մեկ էլ հոպ, պարոն Ալեքսանյանը ընտրակաշառքի թեմայով մտավ, ասացի՝ կասկածներս խորանում են»։

    aravot.am| @aravot