Category: Aravot

  • Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ ելույթ ունեցավ ՍյունիքումՀայաստանի …

    🎻 Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ ելույթ ունեցավ Սյունիքում
    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ համերգներ ներկայացրեց Մեղրիում, Կապանում և Գորիսում։
    Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ հայրենիքում ելույթ ունենալը մեծ պատիվ է, իսկ նախաձեռնության նպատակը Հայաստանի մարզերում դասական երաժշտությունն ավելի հասանելի դարձնելն է։
    aravot.am | @aravot
  • «Լուրեր են պտտվում, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի քաջալերմամբ»․ Մարիա Կա…

    🏛️ «Լուրեր են պտտվում, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի քաջալերմամբ»․ Մարիա Կարապետյան
    ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը, արձագանքելով ընդդիմության քննադատություններին, հայտարարեց, որ «մանդատագող» որակումը փորձ է սրել իրավիճակը և հարցադրումներ հնչեցրեց «Հայաստան» խմբակցության ու ԲՀԿ-ի հարաբերությունների վերաբերյալ։
    Կարապետյանը նաև դիմեց Աննա Գրիգորյանին՝ կոչ անելով բացատրել իր քաղաքական ուղին և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից հեռանալու պատճառները։
    aravot.am | @aravot
  • «Ճիշտ է ասում վարչապետը»․ ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ Փաշինյանի կոչի մասինAravot….

    🎬 «Ճիշտ է ասում վարչապետը»․ ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ Փաշինյանի կոչի մասին
    Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը համաձայնել է Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ կարևոր իրադարձությունների մասին պետք է ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն՝ նշելով, որ խնդիրը ոչ թե թեմաների, այլ ֆինանսավորման և պետական քաղաքականության բացակայությունն է։
    Նրա խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է մեծացնել կինոարտադրության աջակցությունը և նկարահանել ինչպես պատմական, այնպես էլ խաղաղարար ու վավերագրական ֆիլմեր։
    aravot.am | @aravot
  • «Չկա նման մեխանիզմ․ Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»․ Ռուբեն …

    🏛️ «Չկա նման մեխանիզմ․ Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»․ Ռուբեն Ռուբինյան
    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորի աշխատավարձից հրաժարվելու իրավական մեխանիզմ չկա, և Նարեկ Կարապետյանը կստանա այն՝ ցանկության դեպքում օգտագործելով այլ նպատակներով։
    Ռուբինյանը նաև տեղեկացրեց, որ Ազգային ժողովում կստեղծվի էթիկայի հանձնաժողով, որը կքննարկի պատգամավորների վարքագծին առնչվող հարցերը։
    aravot.am | @aravot
  • «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը երբեք չի դադարում»․ Ռուբեն ՌուբինյանԱ…

    🎖️ «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը երբեք չի դադարում»․ Ռուբեն Ռուբինյան

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է ամեն օր՝ նշելով, որ այդ աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 200 գերի վերադարձել է հայրենիք։
    Նրա խոսքով՝ խորհրդարանական մակարդակում ևս շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի մնացած հայ գերիները հնարավորինս արագ վերադառնան։
    aravot.am | @aravot
  • «Հայփոստը» պետական կառավարման անցնելուց հետո ՀՀ-ին վճարել է զրո դրամ դիվիդենտ»․…

    📮 «Հայփոստը» պետական կառավարման անցնելուց հետո ՀՀ-ին վճարել է զրո դրամ դիվիդենտ»․ Նարեկ Կարապետյան
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Հայկ Կոնջորյանից հետաքրքրվեց «Հայփոստի» շահաբաժինների մասին։ Կոնջորյանը պատասխանեց, որ ընկերության տնօրենը իր կինն է, իսկ ինքը չի մասնակցում «Հայփոստի» կառավարմանը։
    Կարապետյանի խոսքով՝ պետական կառավարման անցնելուց հետո «Հայփոստը» պետությանը դիվիդենտ չի վճարել, մինչդեռ սակագները բարձրացվել են։
    aravot.am | @aravot
  • ՄԻՊ-ը դեռ չի ավարտել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ուսումնասիրությունըՄարդու …

    ⚖️ ՄԻՊ-ը դեռ չի ավարտել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ուսումնասիրությունը

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության իրավաչափության ուսումնասիրությունը դեռ շարունակվում է։ Նրա խոսքով՝ վերջնական գնահատականը կտրվի միայն իրավապահ մարմինների պարզաբանումներն ուսումնասիրելուց հետո՝ գնահատելով գործողությունների համաչափությունը, անհրաժեշտությունն ու իրավական հիմքերը։
    Անդրադառնալով «Մուլտի Գրուպ»-ի շուրջ 10 հազար աշխատակիցների աշխատանքային իրավունքների վերաբերյալ հարցին՝ ՄԻՊ-ը առայժմ դիրքորոշում չի հայտնել, մինչդեռ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են նրա միջամտությունը։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսViva-ի և «Արտիսիմո»-ի համագործակցությունը դրական արդյունքներ է տալիսViva-…

    #Բիզնես
    📊Viva-ի և «Արտիսիմո»-ի համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս
    Viva-ի և «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման ծրագրերում արձանագրվել են առաջին կարևոր հաջողությունները։
    aravot.am | @aravot
  • «Վերջին 100 տարում եկեղեցու դեմ նման ոտնձգություն չի եղել»․ Սուրեն Սուրենյանց«Դ…

    «Վերջին 100 տարում եկեղեցու դեմ նման ոտնձգություն չի եղել»․ Սուրեն Սուրենյանց

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ Վեհափառի՝ ԱԺ առաջին նիստին չմասնակցելը նախապես կանխորոշված էր և այն որակեց որպես եկեղեցու դեմ նոր արշավ։

    Նրա խոսքով՝ խախտվել է նաև ԱԺ կանոնակարգի պահանջը, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ըստ օրենքի, իրավունք ունի մասնակցելու և ելույթ ունենալու խորհրդարանի առաջին նիստում։
    aravot.am | @aravot
  • «Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է»․ Հայկ…

    🏛️ «Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է»․ Հայկ Կոնջորյան
    ԱԺ-ում նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը պատասխանեց ընդդիմության հարցերին՝ հայտարարելով, որ իր կինը մրցույթով է նշանակվել «Հայփոստի» տնօրեն և պետական բյուջեից երբևէ աշխատավարձ չի ստացել։
    Ընդդիմադիր պատգամավորները նաև հարցեր բարձրացրին Կոնջորյանի քաղաքական անցյալի և նրա եղբոր մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, սակայն վերջին հարցին նա չարձագանքեց։
    aravot.am | @aravot