Category: Aravot

  • Հայկ Եղյանին TikTok վիրավորանքի համար կալանավորել են՝ միայն Փաշինյանին քննադատե…

    ⚖️ Հայկ Եղյանին TikTok վիրավորանքի համար կալանավորել են՝ միայն Փաշինյանին քննադատելու համար
    📝 Փաստաբան Ռոման Երիցյանն իր ՖԲ էջով տեղեկացրեց, որ Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք՝ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու համար։
    💊 Հայկը ունի մի շարք հիվանդություններ, ստանում է դեղորայք և ցավազրկող միջոցներ, բնակվում է կնոջ և հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։
    ⚖️ Քննչական կոմիտեն նրան խուլիգանության մեղադրանք առաջադրել է և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, ընդամենը մեկ անգամ TikTok-ում բրավո ասելու և Փաշինյանին քննադատելու համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #ԲիզնեսUcom-ը ներկայացրել է գարնանային առաջարկ՝ HONOR X7d 5G սմարթֆոնով Կանանց …

    💼 #Բիզնես
    Ucom-ը ներկայացրել է գարնանային առաջարկ՝ HONOR X7d 5G սմարթֆոնով
    📱 Կանանց տոներին ընդառաջ առաջարկվում է նոր սերնդի, 360° պաշտպանությամբ HONOR X7d 5G, որը համատեղում է տեխնիկական հզորությունն ու նուրբ դիզայնը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Բոլոր ճանապարհները քանդված են, մոտ մեկ ժամ է՝ գալիս եմ»․ Յուրի Խաչատուրով• Հա…

    ⚖️ «Բոլոր ճանապարհները քանդված են, մոտ մեկ ժամ է՝ գալիս եմ»․ Յուրի Խաչատուրով
    🏛️ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։
    🚗 Յուրի Խաչատուրովը նիստից ուշացել էր՝ պատճառաբանելով ճանապարհների քանդված վիճակն ու խցանումները, իսկ Ռոբերտ Քոչարյանը հավելեց․ «Իրականում շատ վատ է վիճակը»։
    📑 Դատարանը քննարկեց պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանին վարույթից հեռացնելու վերաբերյալ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Նյուրնբերգը՝ արդարադատություն, Բաքուն՝ ցուցադրական դատ» 1945-ի Լոնդոնի համաձայ…

    ⚖️ «Նյուրնբերգը՝ արդարադատություն, Բաքուն՝ ցուցադրական դատ»
    🔹 1945-ի Լոնդոնի համաձայնագրով ստեղծված Նյուրնբերգի տրիբունալը միջազգային դատարան էր, որի նպատակն էր նացիստական Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարներին պատասխանատվության ենթարկել։ Ի տարբերություն դրա՝ Բաքվի զինվորական դատարանի գործընթացը ներկայացվում է որպես քաղաքական նախաձեռնություն, որն իրականացվում է Ադրբեջանի ներքին օրենսդրությամբ և ուղղված է Արցախի նախկին ղեկավարների դեմ։
    🔹 Դատավճիռը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, իսկ Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում այն միջազգային ատյաններում վիճարկելու համար։ Միաժամանակ նշվում է, որ բողոքարկման փուլերը անհրաժեշտ են՝ գործը հետագայում միջազգային դատարան հասցնելու նպատակով։
    Ավելին՝ Առավոտում
  • Գործարքի իրավաբանական ուղեկցումը՝ ամբողջական գործընթաց առաջին բանակցությունից մ…

    ⚖️ Գործարքի իրավաբանական ուղեկցումը՝ ամբողջական գործընթաց առաջին բանակցությունից մինչև գրանցում
    📑 Իրավաբանական ուղեկցումը չի սահմանափակվում պայմանագրի կազմմամբ․ այն սկսվում է խորհրդատվությունից և պլանավորումից, ներառում է գույքի ու վաճառողի ստուգում, բանակցությունների վարում, փաստաթղթերի պատրաստում, անվտանգ վճարումների կազմակերպում և ավարտվում իրավունքի պետական գրանցմամբ։
    🔎 Յուրաքանչյուր փուլ ուղղված է ռիսկերի նվազեցմանը և հաճախորդի շահերի պաշտպանությանը՝ կանխելով հնարավոր իրավական բարդությունները։
    🤝 Ապահովում է վստահություն կողմերի միջև և գործընթացի անխափան ընթացք՝ անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման ժամանակ։
    📌 Բիզնեսի գրանցման և իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակ՝ avejus.lawfirm@gmail.com, հեռ. 055 27 77 55։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակո…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակում չեն ծառայել. «Հրապարակ»
    🔺Եկեղեցին ո՛չ պետական գերատեսչություն է, ո՛չ էլ միություն, որ հրամանով վերակառուցվի. Տիրատուր քհն. Սարդարյան. «Ազգ»
    🔺«Այբբենարան»-ի հեղինակները պիտի վերանայեն եւ շտկեն դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ հայոց այբուբենը. «Հրապարակ»
    🔺Սուրբ Ծննդյան քարանձավի լիիրավ պահապան Հայ եկեղեցին պահանջում է գործել բացառապես եռակողմ հիմունքներով. «Ազգ»
    🔺Հովհաննես Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը. «Ժողովուրդ»
    🔺Ռուսաստանի մանրածախ առեւտրում առկա կոնյակի 60-70%-ը կեղծված է. մեծ մասը Հայաստանից է. «Ազգ»
    🔺 «Բյուջետային օրենքում հարկավոր են փոփոխություններ, թոշակը չի կարող բարձրանալ ինչ-որ մեկի ցանկությամբ». Ռազմիկ Մարտիրոսյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Դատում են Ռոբերտ Քոչարյանին․ՈՒՂԻՂԴատում են Ռոբերտ Քոչարյանին․ՈՒՂԻՂAravot.am պաշտ…

    Դատում են Ռոբերտ Քոչարյանին․ՈՒՂԻՂ

    Դատում են Ռոբերտ Քոչարյանին․ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Ի՞նչ անել Ադրբեջանում պահվող մեր գերիների ազատ արձակման համար»• Շվեյցարիայի Ա…

    🇨🇭 «Ի՞նչ անել Ադրբեջանում պահվող մեր գերիների ազատ արձակման համար»
    🌍 Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իր «բարի ծառայությունները» և հետևում է Բաքվում պահվող հայ կալանավորվածների իրավիճակին՝ լինելով կապի մեջ Հայաստանի, Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի հետ։
    🤝 Ժնևը նախկինում հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական բանակցություններին և պատրաստ է նույնը անել, եթե դա բխի երկու պետությունների շահերից։
    ⚖️ Շվեյցարիան բազմակողմ ձևաչափերում կոչ է արել ազատ արձակել կամայականորեն կալանավորված անձանց և հարգել խոշտանգումների արգելքը։
    📌 Շվեյցարիայի խորհրդարանը 2025-ին մերժել է Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման նախաձեռնությունը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Թոշակների բարձրացում՝ հաշվարկո՞վ, թե՞ ընտրական տրամաբանությամբ Կենսաթոշակների բ…

    💰 Թոշակների բարձրացում՝ հաշվարկո՞վ, թե՞ ընտրական տրամաբանությամբ
    🔹 Կենսաթոշակների բարձրացումը ինքնին չի կարող քննադատության թիրախ լինել․ տասնյակ հազարավոր մարդկանց համար 58 հազարից 63 հազար դրամ անցումը էական է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ բյուջեի հաստատման պահին հայտարարվում էր, որ անգամ հազար դրամի աճը միլիարդավոր բեռ է, իսկ այժմ նման որոշումը ներկայացվում է առանց նոր հաշվարկների հրապարակման։
    🔹 Ստեղծվում է տպավորություն, որ նախընտրական փուլում սոցիալական քայլերը պայմանավորված են քաղաքական հաշվարկով, մինչդեռ մնում է բաց հարցը՝ որտեղի՞ց են վերցվելու այդ միլիարդները՝ նոր պարտքե՞ր, թե՞ այլ չնախատեսված ծախսերի հաշվին։
    Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • Աննա Հակոբյանը այսօր եւս մեկ անգամ հայտարարել է. «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

    ‼️ Աննա Հակոբյանը այսօր եւս մեկ անգամ հայտարարել է. «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»:
    Մանրամասները` այստեղ