Category: Aravot

  • «Կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքներն առաջիկայում կդրսևորվեն» ԱԺ ճեպազրու…

    🔵 «Կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքներն առաջիկայում կդրսևորվեն»

    ԱԺ ճեպազրույցների ժամանակ Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ ընդդիմության ներսում ընթանում են համագործակցության շուրջ «առողջ քննարկումներ», որոնց արդյունքները մոտ ապագայում կդրսևորվեն։
    Նա նշել է, որ ընդդիմությունը բաց է տարբեր ձևաչափերով համագործակցության համար և դա դիտարկում է որպես քաղաքական փոփոխությունների հասնելու ճանապարհ։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ ընտրակ…

    🔵 «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ ընտրակաշառքի գործով
    Քննչական կոմիտեի տվյալներով՝ Արտաշատ համայնքում 100-ից ավելի ընտրողների ընտրակաշառք տալու դեպքերի շրջանակում կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա. Եղիազարյանը։
    Ըստ ՔԿ-ի՝ նրան մեղադրում են նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, իսկ գործով կան նաև այլ մեղադրյալներ և հետախուզվողներ։
    aravot.am | @aravot
  • Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԴավիթ Ղազինյանը Վարչակա…

    🔵️Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
    Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով համաձայնություն էր տրվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու գործընթացին։
    Դատարանը հայցը ընդունել է վարույթ և պահանջել է ԿԸՀ-ից տրամադրել համապատասխան վարչական նյութերը և նիստի ձայնագրությունները։
    aravot.am | @aravot
  • «Այո, որոշակի դժվարություններ ստեղծվել են, բայց չենք շեղվելու նոր Սահմանադրությ…

    🔵 «Այո, որոշակի դժվարություններ ստեղծվել են, բայց չենք շեղվելու նոր Սահմանադրության ընդունման մեր օրակարգից»․ ՔՊ-ական
    ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ սահմանադրական մեծամասնության բացակայությունը չի փոխելու իշխանության՝ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը։
    Նրա խոսքով՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական լուծումներ կգտնվեն, և նոր խորհրդարանի ձևավորումից հետո դրանք ավելի տեսանելի կդառնան։ ՔՊ-ական Ալխաս Ղազարյանն էլ վստահություն է հայտնել, որ ընտրությունների արդյունքների շուրջ բոլոր գործընթացներից հետո դրանք կճանաչվեն որպես ազատ, թափանցիկ և լեգիտիմ։
    aravot.am | @aravot
  • Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են նոր քրեական գործի շրջանակներումԱԺ նախկին պատգամա…

    Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են նոր քրեական գործի շրջանակներում
    ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր առավոտյան ձերբակալվել է նոր քրեական գործի շրջանակում։ Նրա որդու՝ Սամվել Հակոբյանի խոսքով, առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել։
    Սամվել Հակոբյանը պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի և այն ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների շարունակությունն է։
    aravot.am | @aravot
  • Անկարայի վերելքը՝ Մոսկվայի ստվերումՀարավային Կովկասում Թուրքիան և Ռուսաստանը մի…

    🔵 Անկարայի վերելքը՝ Մոսկվայի ստվերում
    Հարավային Կովկասում Թուրքիան և Ռուսաստանը միաժամանակ համագործակցում ու մրցակցում են՝ փորձելով պահպանել ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Ադրբեջանի՝ թուրքական ռազմական համակարգին ինտեգրմանը, բայց կոշտ արձագանքում է Հայաստանի արևմտյան ուղղությամբ քայլերին։
    TRIPP նախագծի, «3+3» ձևաչափի և տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ պայքարըն առաջիկա տարիներին կդառնա ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ ազդեցության ու տարածաշրջանային ճարտարապետության ձևավորման մրցակցություն։
    Էմմա Գաբրիելյանի վերլուծականը | @aravot
  • Մամուլը գրում է «The Pioneer». «Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում ոչ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 «The Pioneer». «Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում ոչ մի ընտրություն հասարակությանն այնքան չի բաժանել, որքան հունիսի 7-ին կայացածը». «Ազգ»
    🔺 Եթե օրակարգ չկա, Ադրբեջանում ինչո՞ւ են անցկացվում նման կոնգրեսներ. «Ժողովուրդ»

    🔺Ծառուկյանը զարմացավ: Ասում էինք, որ ապացույցները միանշանակ արդարացման են, բայց Արամ Գրիգորյանի պարագայում չենք սպասում, որ նման դատական ակտ կլինի. փաստաբան «Հրապարակ»
    🔺Պատերազմը չապահովեց ԱՄՆ-ի նպատակների իրականացումը, մինչդեռ Իրանը կարողացավ պահպանել իր հիմնական դիրքերը եւ դրանք վերածել քաղաքական բանակցություններում լրացուցիչ առավելությունների. «Ազգ»
    🔺«Պետք է հարցնել այդ մարդուն` քո ի՞նչ գործն է, թե վերաքվեարկության արդյունքում պատկերն ինչպիսին կլինի». Էդգար Ղազարյանը՝ Վահագն Հովակիմյանին. «Հրապարակ»

    🔺«Ալ Մայադին». Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար. «Ազգ»
    🔺Անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի, մերը որակով չէ: Ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում. Պապոյան. «Իրավունք»
    🔺 Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն եւ երկրորդ՝ ունի ոչ լեգիտիմ իշխանության խարան, որը դաջել է իր վրա. Դավիթ Անանյան. Հրապարակ |
    🔺 ԿԲ-ն բացատրում է՝ ինչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». Ժողովուրդ
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունն…

    🔵 «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները
    Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն այսօր Սահմանադրական դատարան է մուտքագրել դիմում՝ վիճարկելով հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։
    Դաշինքը, հղում անելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու համակարգված ընտրախախտումներին, պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող թիվ 258-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
  • #վերլուծական Փաշինյանի հույսն Իրա՞նն էԻրան-ԱՄՆ համաձայնության ֆոնին Նիկոլ Փաշինյ…

    #վերլուծական
    🎯 Փաշինյանի հույսն Իրա՞նն է
    Իրան-ԱՄՆ համաձայնության ֆոնին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, մինչդեռ վերջին ամիսներին պաշտոնական Երևանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր TRIPP ծրագրի վրա։
    Վաշինգտոնի և Երևանի միջև TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ժամանակային առումով համընկավ ընտրություններից անմիջապես առաջ, իսկ այժմ իրան-ամերիկյան համաձայնության պայմաններում Երևանը կարծես նորից շեշտադրում է իր սեփական տարածաշրջանային նախաձեռնությունը։
    Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները հույս ունեն, թե Իրանի հետ ԱՄՆ-ի պայմանավորվածությունները կարող են փոխել տարածաշրջանային հաշվարկները և նվազեցնել TRIPP նախագծի իրականացման անհրաժեշտությունը։
    📖 Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը aravot.am
  • Գագիկ Համբարյան․ Ադրբեջանը ընտրություններից հետո ակտիվացրել է «300 հազար ադրբեջ…

    🚨 Գագիկ Համբարյան․ Ադրբեջանը ընտրություններից հետո ակտիվացրել է «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» պահանջը
    Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեմայի ակտիվացումը սպասելի էր և, նրա գնահատմամբ, նոր փուլ է մտել խորհրդարանական ընտրություններից հետո։
    Նրա խոսքով՝ Բաքուն շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը՝ պահանջելով պայմաններ ստեղծել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու համար, իսկ Օրդուբադում անցկացվող համաժողովը, ըստ քաղաքագետի, այդ քաղաքականության հերթական դրսևորումն է։
    aravot.am⁠ | @aravot