Category: Aravot

  • «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադ…

    🔵 «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադիրները»
    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում քննադատել է ընդդիմության բացակայությունը՝ նշելով, որ վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին։ Նրա խոսքով՝ դա հակասում է այն հայտարարություններին, թե ընդդիմությունը պատրաստ է ակտիվ պայքարել խորհրդարանում։
    aravot.am | @aravot
  • «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր …

    🔵 «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության մասին
    ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու որևէ հիմք չի տեսնում՝ նշելով, որ ԿԸՀ-ն արդեն հաստատել է իշխող ուժի հաղթանակը։ Նա պնդել է, որ ընդդիմությունը քաղաքական բովանդակություն չունի և ձևավորվել է ընտրակաշառքի ազդեցությամբ։
    Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունը խորհրդարանում պատրաստվում է քաղաքական պայքարում «առաջնահերթորեն պարտության մատնել» ընդդիմությանը՝ վստահեցնելով, որ դա չի վերածվելու ֆիզիկական բախումների, այլ լինելու է բացառապես քաղաքական գործընթաց։
    aravot.am | @aravot
  • ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂԿԸ…

    ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ

    ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավնե…

    🔵 «Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավների ընթացքում, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ դա ակնհայտ երեւում էր». Լաուրա Բաղդասարյան
    «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքով՝ վերջին ընտրարշավներում քաղաքական մրցակցությունը դարձել է ավելի սուր և երբեմն՝ դաժան, իսկ քարոզչական բովանդակության ծավալները զգալիորեն աճել են հատկապես սոցցանցերում։
    Նա նշել է, որ ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է մեծ թվով նյութերի գեներացում ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ քաղաքական ուժերի էջերում, որտեղ հիմնական հարթակը մնացել է Facebook-ը՝ որպես քարոզչության կենտրոնական գործիք։
    aravot.am | @aravot
  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության առա…

    🔵 Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության առանցքային միջնորդությունը
    Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը՝ Liormand Holdings Limited-ի և Կարապետյանների ընդդեմ ՀՀ-ի գործով վարույթը բաժանելու վերաբերյալ։ Սա հնարավորություն է տալիս նախ առանձին քննության առարկա դարձնել իրավազորության հարցը։
    Հայաստանի կողմը պնդել է, որ հայցվորները չեն համապատասխանում «ներդրող» սահմանմանը և խախտել են միջազգային համաձայնագրի դրույթներ, ինչի արդյունքում հնարավոր է, որ գործը վաղ փուլում մերժվի։
    aravot.am | @aravot
  • ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չունի«Քաղաքացիական պայմանագիր…

    ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չունի
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել է, որ կուսակցությունը չի նախատեսում գնալ արտահերթ ընտրությունների։ Նա նշել է, որ ներկայումս նման օրակարգ չկա։
    Միաժամանակ նա տեղեկացրել է, որ քննարկվում է ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզի սահմանման նախագիծ, ըստ որի՝ վերջին 1 տարում 6 ամսից ավելի երկրից բացակայած քաղաքացիները կարող են ժամանակավորապես զրկվել քվեարկության իրավունքից՝ որոշ բացառություններով։
    aravot.am | @aravot
  • «Ավելի լայն հնարավորություններ ենք տալիս անձանց՝ ազատվել վաղաժամ պատժի կրումից․…

    🔵 «Ավելի լայն հնարավորություններ ենք տալիս անձանց՝ ազատվել վաղաժամ պատժի կրումից․ այս տարի արդեն ազատվել է 105 անձ»․ Սրբուհի Գալյան
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախատեսվում է կատարելագործել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը՝ դատապարտյալներին ավելի լայն հնարավորություններ տալով պատժից վաղաժամ ազատման համար։ 2026-ի առաջին կեսին այդ մեխանիզմով ազատվել է 105 անձ, իսկ 2025-ին՝ 170։
    Նախարարը նշել է, որ կրկնահանցագործությունների թիվը մնում է շատ ցածր (տարեկան 1–3 դեպք), և նախատեսվում է նաև տնային կալանքի տակ գտնվողների համար կրթության հեռավար հնարավորություն։
    aravot.am | @aravot
  • 60 դիրիժորից ընտրվել են միայն 6-ը․ Վասիլի Պետրենկոյի ակադեմիան կրկին ԵրևանումՀո…

    🔹 60 դիրիժորից ընտրվել են միայն 6-ը․ Վասիլի Պետրենկոյի ակադեմիան կրկին Երևանում
    Հունիսի 23-28-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»։ Այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի 22 երկրներից ավելի քան 60 դիրիժորներ, որոնցից խիստ ընտրությամբ ընտրվել են միայն 6-ը։
    Մասնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Լեհաստանից և Ռուսաստանից հնարավորություն կունենան աշխատել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ անձամբ մաեստրո Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ։
    aravot.am | @aravot
  • Ղազինյան․ «Արմանը ինձ մտերիմ մարդ է, բայց ես որեւէ մեկին գումար չեմ տվել»«Ուժեղ…

    🔵 Ղազինյան․ «Արմանը ինձ մտերիմ մարդ է, բայց ես որեւէ մեկին գումար չեմ տվել»
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ԿԸՀ-ում իր անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ընթացքում հերքել է իրեն վերագրվող ընտրակաշառքի մեղադրանքները։ Նա նշել է, որ ձայնագրությունում հիշատակվող Արմանը իր մտերիմ անձն է, սակայն ինքը որեւէ մեկին գումար չի տվել։
    Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունը, Դավիթ Ղազինյանը իր պաշտպանական թիմից փաստաբան Արշակ Վարդանյանի հետ գնաց Հակակոռուպցիոն կոմիտե:
  • #վերլուծական Քաղաքական «վենդետա», այո, լինելո՛ւ էԻշխանության կողմից ընդդիմադիրնե…

    #վերլուծական
    🎯 Քաղաքական «վենդետա», այո, լինելո՛ւ է
    Իշխանության կողմից ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական պայքարից բացի ունեն նաև հաշվեհարդարի տարրեր։ Օրինակ, ընտրություններից առաջ ընդդիմադիր գործիչների նկատմամբ ակտիվացված քրեական գործերը։
    Արդյո՞ք քաղաքական հակասությունները պետք է լուծվեն պետական ինստիտուտների միջոցով ճնշման ճանապարհով, թե իրավական հավասար մրցակցության պայմաններում։
    Քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի «վենդետայի»։
    Արամ Աբրահամյանի վերլուծականը | @aravot