🔵 250 հայկական ֆիլմի իրավունքների շուրջ սկանդալ․ Անսիի ծրագիրը չեղարկվել էԿինոգետ Րաֆֆի Մովսիսյանի ահազանգից հետո պարզվել է, որ մոտ 200–250 հայկական անիմացիոն ֆիլմերի իրավունքները, ըստ ներկայացված տվյալների, պատկանում են արտասահմանյան ընկերության, ինչի հետևանքով չեղարկվել է Անսիի միջազգային կինոփառատոնում նախատեսված հայկական ծրագիրը։
Հայաստանի կինոյի հիմնադրամը նշում է, որ իրավիճակը գտնվում է ուսումնասիրության փուլում, և դեռ պարզվում են իրավական հիմքերը ու հնարավոր քայլերը՝ հայկական կինոժառանգության իրավունքները վերականգնելու համար։
aravot.am |
@aravot