Category: Aravot

  • Սերոբ Խաչատրյան․ «Դպրոցների փակում լինելու է, ինչ անուն էլ տանք»• «Ազգային կրթ…

    🏫 Սերոբ Խաչատրյան․ «Դպրոցների փակում լինելու է, ինչ անուն էլ տանք»
    📉 «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնության շրջանակում քննարկվում է 231 դպրոցի փակումը/միավորումը
    🗣️ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ փոքր դպրոցների պահպանումը խնդիր է՝ աշակերտների սակավության ու կրթության ցածր որակի պատճառով, սակայն փակումը կարող է արագացնել գյուղերի դատարկումը
    🚍 Միավորման դեպքում աշակերտների տեղափոխումը հարեւան գյուղեր լոգիստիկ բարդություններ է առաջացնելու․ տարբեր դասարանների տարբեր ավարտաժամեր, ծնողների տեղափոխման հարց
    ❄️ Սառը ձմեռներին որոշ մարզերում երեխաները կարող են օրերով դպրոց չհասնել
    👥 Կլինեն կրճատումներ՝ հատկապես վարչական հաստիքներում (տնօրեն, հաշվապահ եւ այլն)
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Կրթական հաստատությունները շնորհավորել էին նախարարին․ փորձագետը՝ քննադատական• Մ…

    🎂 Կրթական հաստատությունները շնորհավորել էին նախարարին․ փորձագետը՝ քննադատական
    📱 Մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ ֆեյսբուքյան էջերով շնորհավորել էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ծննդյան օրվա առիթով
    🗣️ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ պաշտոնյաների ծննդյան շնորհավորանքները կրթական էջերով «շատ անձնական բան է» և դրական չի վերաբերվում նման պրակտիկային
    ⚠️ Նրա խոսքով՝ կրթական համակարգում առկա է «ղեկավարին հաճոյանալու» մշակույթը, որը հիմա տեղափոխվել է նաև սոցիալական ցանցեր
    👥 Խաչատրյանը հիշատակում է «ՄՈԲ»-ին՝ այն մարդկանց, որոնք «միշտ նախարարի հետ են», անկախ նրանից՝ ով է պաշտոնում
    🌍 Եվրոպական երկրներում, ըստ փորձագետի, նման «ավանդույթ» տարածված չէ
    🔗 Ավելին՝ այստեղ
  • 4000 դոլար՝ յուրաքանչյուր չորրորդ նորածնի համար։ Ազգային բարերար Սամվել Կարապետ…

    🔷 4000 դոլար՝ յուրաքանչյուր չորրորդ նորածնի համար։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000-ական ԱՄՆ դոլար։ Սա ուղղակի ֆինանսական աջակցություն չէր, այլ ուղերձ՝ ընտանիքը զորացնելու և հայրենի հողում ծնունդն արժևորելու։ Սամվել Կարապետյանը բարեգործական ամենամյա ծրագիրն իրակացրել է Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով։
    Արխիվային այս կադրերը 2019 թվականի միջոցառումից են։
  • Քաղաքական հետապնդումները՝ անցումային Հայաստանում• 1988-ի դեկտեմբերին Սպիտակի ե…

    ⚖️ Քաղաքական հետապնդումները՝ անցումային Հայաստանում
    📅 1988-ի դեկտեմբերին Սպիտակի երկրաշարժից հետո կալանավորվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները․ նրանց մոտ մեկ տարի պահեցին Մոսկվայի բանտում՝ մեղադրելով իշխանության դեմ գործողությունների մեջ
    🗣️ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ 1990-ականների սկզբին նոր իշխանությունները գործում էին «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով՝ ուղեկցվելով բռնաճնշումներով ու մահափորձերով
    Նշվում են քաղաքական սպանություններ՝ Մովսես Գորգիսյան, Համբարձում Գալստյան, Մարիուս Յուզբաշյան և այլք
    🚫 1994-ին փակվեց ՀՅԴ-ն, տասնյակ անդամներ ձերբակալվեցին․ ընդդիմությունը դա գնահատեց որպես քաղաքական հաշվեհարդար
    📌 Այդ տարիներին, ըստ գնահատականների, Հայաստանը անցավ «կիսաավտորիտար» կառավարման մոդելի՝ իշխանության կենտրոնացմամբ
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն …

    🔷Ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն թարգմանությունը.
  • Արման Մելիքյան․ «Պաշտոնական Երևանն այսօր Թրամփի ճամբարում է»• ՀՀ արտակարգ և լի…

    🌍 Արման Մելիքյան․ «Պաշտոնական Երևանն այսօր Թրամփի ճամբարում է»
    🗣️ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը անդրադարձել է Մյունխենի անվտանգային համաժողովին՝ նշելով, որ այն խորացրեց ԵՄ–ԱՄՆ տարաձայնությունները
    🇺🇸 Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում խաթարել է ԵՄ միասնությունը, իսկ Հայաստանը «ուժի կիրառման իրավաչափության» օրինակ է
    🚧 TRIPP-ը, ըստ Մելիքյանի, կարող է վտանգավոր լինել, եթե օգտագործվի Իրանի դեմ ռազմական նպատակներով․ այդ դեպքում թիրախ կարող են դառնալ ՀՀ արաքսամերձ ենթակառուցվածքները
    🇹🇷 Հայ-թուրքական սահմանի բացումն ու TRIPP-ը նույնական չեն․ սահմանը կարող է բացվել ցանկացած պահի, սակայն կրկին փակվել քաղաքական զարգացումների դեպքում
    ⚠️ ԱՄՆ–Իրան պատերազմի հավանականությունը նա գնահատում է բարձր՝ առավել իրատեսական համարելով ուժային սցենարը:
    🔗 Ավելին՝ այստեղ
  • «Հետաքննում է դետեկտիվը»․ իրական պատմություններ մասնավոր բացահայտումներից• Ներ…

    🕵️‍♂️ «Հետաքննում է դետեկտիվը»․ իրական պատմություններ մասնավոր բացահայտումներից
    📚 Ներկայացված պատմությունները հիմնված են Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի և «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի բացահայտած իրական դեպքերի վրա
    📩 Նոր պատմությունը՝ ռուսաստանաբնակ Աննայի որոնումը․ նա փորձում էր գտնել իր կենսաբանական մորը
    🔎 Բիոմետրիկ և OSINT հետաքննությամբ հայտնաբերվեց՝ նրա մայրը վրացի կին է՝ Նինո անունով, Կախեթիայից
    📂 Պարզվեց՝ 1980-ականներին նորածինը գաղտնի տեղափոխվել է Մոսկվա և ձևակերպվել որպես խորհրդային բարձրաստիճան պաշտոնյայի զավակ
    🤝 44 տարի անց դետեկտիվներին հաջողվեց կազմակերպել մոր և դստեր լուռ «հանդիպումը»՝ նույն սրճարանում
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի տապալումների փաստա…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի տապալումների փաստաթղթավորված արձանագրումը. «Փաստ»
    🔺 Ալեքսանդր Ավետիսյան․ Եթե ինչ-որ մեկին կա մեղադրելու, ապա ինքս ինձ պիտի մեղադրեմ, որ երեւի մի քիչ ակտիվ չեմ եղել որպես պատգամավոր․ «Հրապարակ»
    🔺 Հրանտ Մելիք-Շահնազարյան․ TRIPP-ը տարածաշրջանային խաչմերուկ է դարձնում ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը․ «Փաստ»
    🔺 Քաղաքագետ․ Նիկոլին անհրաժեշտ էր նախընտրական լուսանկար ու տեսանյութ, նա ստացավ․ «Հրապարակ»
    🔺 Սաֆարովէն մինչեւ վարձկան ահաբեկիչներ Պաքուն հաւատարիմ կը մնայ իր ահաբեկչական հանգամանքով պետութիւն կառուցելու քաղաքականութեան․ «Ազդակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Վերջին շրջանում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները քննարկում են «Գյումրի 2…

    📌Վերջին շրջանում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները քննարկում են «Գյումրի 2»-ը։ Իբր կա հնարավորություն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկրկնվի նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների սցենարը։
    Սակայն այդ բոլոր վերլուծություններում ուշադրություն չի դարձվում մի շատ կարևոր նրբության վրա․ Գյումրիի ընտրություններից հետո տեղի ունեցան Վաղարշապատի ընտրությունները, որտեղ փորձ արվեց կրկնել Գյումրիի սցենարը, բայց դա ավարտվեց ֆիասկոյով ու պարտությամբ՝ ոչինչ չստացվեց։
    Էդմոն Մարուքյան
  • Գուսան Հայկազունու գրքերի շնորհանդեսը՝ Երևանում• Փետրվարի 19-ին, Էրեբունու թիվ…

    🎶 Գուսան Հայկազունու գրքերի շնորհանդեսը՝ Երևանում
    📍 Փետրվարի 19-ին, Էրեբունու թիվ 10 գրադարանում ներկայացվեցին «Սեր և մեղեդի» և «Արցախն իմ երգերում» գրքերը
    👥 Ներկա էին արվեստասերներ, արցախցիներ, հեղինակի ընկերներն ու գործընկերները
    🎤 Բացումը եղավ Արցախից ժամանած Արմինե Հովհաննիսյանի կատարմամբ
    🗣️ Գուսան Հայկազունը ընթերցեց «Չընկճվես, ազգ իմ»-ը, նրա արվեստի մասին խոսեցին գործընկերները
    📖 Գրքում անդրադարձ կա Արցախյան գոյամարտի հերոսներին և հայտնի երգերի ստեղծման պատմություններին
    🔗 Ավելին՝ Առավոտում