Category: Aravot

  • ԵԽԽՎ-ում հայտարարել են Թուրքիայում ժողովրդավարության նահանջի մասինԵԽԽՎ-ում քննա…

    🚨 ԵԽԽՎ-ում հայտարարել են Թուրքիայում ժողովրդավարության նահանջի մասին
    ԵԽԽՎ-ում քննարկվել են Թուրքիայի դատական համակարգի գործունեությունն ու ընդդիմության նկատմամբ ճնշումները։
    Նիստում հնչել է կոչ՝ դադարեցնել ընտրված պաշտոնյաների փոխարինումը նշանակովի անձանցով, ապաքաղաքականացնել դատական համակարգը և ապահովել քաղաքական ու քաղաքացիական ազատությունները։
    aravot.am | @aravot
  • Ընտրակաշառքի գործով հրապարակված ձայնագրությունում հնչել է Կարեն Սիմոնյանի անուն…

    🚨 Ընտրակաշառքի գործով հրապարակված ձայնագրությունում հնչել է Կարեն Սիմոնյանի անունը
    Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց Շիրակի մարզում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ վարույթով կան ձերբակալվածներ և իրականացվել են խուզարկություններ։
    ՔՊ ներկայացուցիչները քննադատել են Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանին, իսկ վերջինս հայտարարել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները «չեն համապատասխանում իրականությանը»։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակ անց կհետապնդի նաև նրանց, ովքեր մի քիչ ավելի շա…

    ⚡️ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակ անց կհետապնդի նաև նրանց, ովքեր մի քիչ ավելի շատ են թթվածին շնչում․ Գառնիկ Դավթյան
    «Հայելի» ակումբում Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գառնիկ Դավթյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո իշխանության գործողությունները վկայում են Հայաստանում իրավունքի և ժողովրդավարության բացակայության մասին։
    Նրա խոսքով՝ ընդդիմության նկատմամբ իրականացվող հետապնդումները պայմանավորված են իշխանության վախերով և սահմանադրական մեծամասնություն չստանալու հանգամանքով։
    🔗 aravot.am | @aravot
  • Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ կրթության փորձա…

    🎓 Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ կրթության փորձագետ
    Aravot.am-ի հետ հարցազրույցում ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը հայտարարել է, որ կառավարության հաստատած նոր կանոնադրությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ է դառնում նաև ՀՀ նախագահը, և ներկայում այդ պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը կղեկավարի ակադեմիան։
    Մխիթարյանի խոսքով՝ կանոնադրությունը հաստատվել է հունիսի 18-ին, իսկ դրա հիմքում 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն է, որի սահմանադրականության հարցը ներկայում քննվում է Սահմանադրական դատարանում։
    🔗 aravot.am | @aravot
  • Գյումրիում իշխանափոխության համար իրավական հիմքեր չկան․ Զարուհի ՓոստանջյանAravot…

    ⚖️ Գյումրիում իշխանափոխության համար իրավական հիմքեր չկան․ Զարուհի Փոստանջյան
    Aravot.am-ի հետ հարցազրույցում Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կամ իշխանափոխություն իրականացնելու համար իրավական հիմքեր և պայմաններ չկան։
    Նրա խոսքով՝ քաղաքում կառավարման ճգնաժամ չկա, ավագանին շարունակում է անխափան աշխատանքը, իսկ իշխանափոխության մասին հայտարարությունները միայն ցանկության մակարդակում են և իրավական հիմք չունեն։
    🔗 aravot.am | @aravot
  • ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ Հայաստանում ընտրություններից հետո զարգացումները պետք…

    🇪🇺 ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ Հայաստանում ընտրություններից հետո զարգացումները պետք է ուսումնասիրվեն
    ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ ընտրությունների դիտարկման մոտեցումները պետք է վերանայվեն՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով նախընտրական և հետընտրական փուլերին։
    Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրություններից հետո շարունակվում են զարգացումները, այդ թվում՝ բողոքի ակցիաներ և դատարաններում քննվող գործեր, ինչի պատճառով հետընտրական ներկայությունը նույնպես պետք է դառնա դիտորդական առաքելությունների աշխատանքի մաս։
    🔗 aravot.am | @aravot
  • Սարգիս Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքից հետո. «Առաջինը իրենք հարձակվեցին…

    🚨 Սարգիս Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքից հետո. «Առաջինը իրենք հարձակվեցին»
    Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը հայտարարել է, որ իր և ընդդիմադիր ավագանիների վրա առաջինը հարձակվել են իշխանության ներկայացուցիչները։
    Նա նաև պնդել է, որ Անդրանիկ Թևանյանի հասցեին պետական դավաճանության մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
    🔗 aravot.am | @aravot
  • Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շ…

    Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կամակերպում։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան

  • Թուրքիան և Հայաստանը քննարկել են երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունն…

    🚆 Թուրքիան և Հայաստանը քննարկել են երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերականգնումը
    Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել է նախկինում գործող երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերականգնման աշխատանքները։
    Կողմերը նաև անդրադարձել են Կարս-Անի հատվածում գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնմանը, ինչպես նաև քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերի վերականգնման, վարորդների վիզաների և սահմանային անցումների դյուրացման հարցերը։
    🔗 aravot.am | @aravot
  • Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ…

    Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է:
    Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:
    Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում: Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է:
    Արդյո՞ք սա է ձեր պատկերացրած դեմոկրատիան:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյան