Category: Aravot

  • «Մանդատները լուրջ գործիքներ են հետագա պայքարը շարունակելու համար»․ Ռոբերտ Քոչար…

    🔹 «Մանդատները լուրջ գործիքներ են հետագա պայքարը շարունակելու համար»․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ընտրությունների արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ, և ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ դրանք վիճարկելու համար։ Նա պնդել է, որ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, իսկ ԿԸՀ-ի գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում։
    Անդրադառնալով մանդատներ վերցնելու հարցին՝ Քոչարյանն ասել է, որ վերջնական որոշում դեռ չկա, սակայն իր անձնական կարծիքով՝ մանդատները կարևոր գործիք են հետագա քաղաքական պայքարը շարունակելու համար։ Նա նաև նշել է, որ պայքարը կարող է շարունակվել ինչպես խորհրդարանական, այնպես էլ փողոցային հարթակներում։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղա…

    🔹 «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում․ Մարիաննա Ղահրամանյան
    «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Նրա խոսքով՝ կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում ԶԼՄ-ներին և լրագրողներին՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
    Ղահրամանյանը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ և կոչ է արել լրագրողներին ու հանրությանը տեղեկատվությունը ստուգել բացառապես պաշտոնական հաղորդակցման հարթակներով։
    aravot.am | @aravot
  • «Արեւմուտքը եւ ՌԴ-ն այս որակի խորհրդարանով ինչ-որ մի կոնսենսուսային լուծում գտա…

    🔹 «Արեւմուտքը եւ ՌԴ-ն այս որակի խորհրդարանով ինչ-որ մի կոնսենսուսային լուծում գտան. պրոարեւմտամետ իշխանություն, պրոռուսամետ ընդդիմություն։ Բոլորն էլ գոհ են եւ բավարարված»․Նաիրա Զոհրաբյան
    ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, իսկ ընդդիմությունը, ըստ նրա, ի վերջո կվերցնի պատգամավորական մանդատները։ Նա նշում է, որ մանդատներ վերցնելը կամ չվերցնելը էական փոփոխություն չի բերելու, իսկ դրա շուրջ ներկայացվող հիմնավորումները համոզիչ չեն թվում։
    Զոհրաբյանի կարծիքով՝ միջազգային դերակատարները գոհ են ձևավորված քաղաքական պատկերից, քանի որ այն ապահովում է պրոարևմտամետ իշխանության և պրոռուսամետ ընդդիմության համակեցություն խորհրդարանում։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը կընդունեն մանդատները և կմտնեն խորհրդարան։
    aravot.am | @aravot
  • «Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» թեմա…

    🔹 «Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողով է մեկնարկել
    ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տոնը և տոնահանդեսի մշակույթը՝ որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Մասնակիցները քննարկում են հայկական ավանդական տոնացույցը, տոնահանդեսների պատմական ու արդի դրսևորումները, ինչպես նաև տոնի դերը ազգային, կրոնական և սոցիալական ինքնության ձևավորման գործում։
    Միջոցառումը կշարունակվի նաև աշխատաժողովով՝ նվիրված ավանդական մշակութային ժառանգության կիրառման հնարավորություններին։
    aravot.am | @aravot
  • Երբ մեղադրական դատավճռի հիմքում դրվում է գաղտնի ձայնագրությունը«Հայաքվե» նախաձե…

    🔹 Երբ մեղադրական դատավճռի հիմքում դրվում է գաղտնի ձայնագրությունը
    «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է գաղտնի ձայնագրությունների՝ որպես ապացույց օգտագործման իրավաչափությունը՝ պնդելով, որ անհայտ անձի կողմից կատարված ձայնագրության հիման վրա խախտվել են իր սահմանադրական իրավունքները։
    Սակայն Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի քննությունը՝ նշելով, որ գործով դեռևս վերջնական դատական ակտ չկա, քանի որ այն գտնվում է վերաքննիչ ատյանի նոր քննության փուլում։ Ըստ ՍԴ-ի՝ դիմողը դեռ չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։
    aravot.am | @aravot
  • Հազիվ մի արդարացման դատավճիռ էր կայացվել, այն էլ բողոքարկեցինԵրևանի դատարանը 20…

    🔹 Հազիվ մի արդարացման դատավճիռ էր կայացվել, այն էլ բողոքարկեցին
    Երևանի դատարանը 2023 թվականին արդարացրել էր Կարեն Կարապետյանին, որը մեղադրվում էր սառը զենք ապօրինի կրելու համար։ Դատարանը կասկածի տակ էր դրել փորձաքննության հիմքում ընկած չափորոշիչների իրավական հիմնավորվածությունը և արձանագրել, որ ներկայացված ապացույցները բավարար չեն մեղադրանքը հաստատելու համար։
    Սակայն դատախազությունը բողոքարկել է վճիռը, իսկ հետագայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է արդարացման դատավճիռն ու գործն ուղարկել նոր քննության՝ նշելով, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել ապացույցները և սխալ են կիրառել օրենքը։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Փաշինյանն իբր ուզում է «խայթել» ընդդիմադիր ուժերին, բայց գործնա…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Փաշինյանն իբր ուզում է «խայթել» ընդդիմադիր ուժերին, բայց գործնականում ուղղակիորեն զրպարտում ու վիրավորում է շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիների. «Փաստ»
    🔺 Իշխանությունները սեփական անհեռատես քաղաքականության հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների մի մասը փորձում են լուծել հանրային միջոցներով․ «Փաստ»
    🔺 Արտակ Բեգլարյան․ Մենք ռազմավարական ներդրում ենք անում մեր երկարաժամկետ պայքարի մեջ՝ հավատալով, որ ավելի բարենպաստ պայմաններ կունենանք ապագայում․ «Հրապարակ»
    🔺 Մի՞թե ժողովրդավարության մասին խոսող կառույցները պարտավոր չեն առաջին հերթին սպասել, ուսումնասիրել, գնահատել․ «Փաստ»
    🔺 Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը. «Հրապարակ»
    🔺 Վարույթ է ընդունվել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով․ «Հետք»
    🔺 ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին (որը Ռուսաստանի Դաշնությունում համարվում…

    ‼️ Բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին (որը Ռուսաստանի Դաշնությունում համարվում է ահաբեկիչ և ծայրահեղական) ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
    Ավելին
  • Ինչո՞ւ եմ դադարեցնում ամենօրյա խմբագրականներըԵս որոշել եմ հունիսի 15-ից այլևս ա…

    📝 Ինչո՞ւ եմ դադարեցնում ամենօրյա խմբագրականները
    Ես որոշել եմ հունիսի 15-ից այլևս ամենօրյա խմբագրականներ չգրել։ Այդ որոշումը կապված չէ ընտրությունների արդյունքների հետ․ պարզապես ավելի քան 20 տարի ամեն աշխատանքային օր հոդված գրելու ռեժիմը դարձել է չափազանց մեծ մտավոր ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն։
    Միաժամանակ լրագրությունից չեմ հեռանում։ Շարունակելու եմ պատրաստել հարցազրույցներ, վերլուծություններ, տեսանյութեր, ինչպես նաև գրել այլ հոդվածներ՝ առանց ամենօրյա պարտադրանքի։ Դուրս եմ գալիս նաև Ֆեյսբուքից՝ պահպանելով միայն մեսենջերով կապը։
    Շուտով լույս կտեսնի Չայկովսկու մասին իմ հինգերորդ գիրքը, իսկ «խմբագրի սյունակը» կփոխարինվի «մեկնաբանի սյունակով», որը կվարի Հակոբ Բադալյանը։
    🔗 Արամ Աբրահամյանի վերջին խմբագրականը