Category: Aravot

  • Արդեն 16 նիստ է՝ Ազգային ժողովը քննարկում է Ազգային ժողովի ձևավորման հարցերը։ Նա…

    Արդեն 16 նիստ է՝ Ազգային ժողովը քննարկում է Ազգային ժողովի ձևավորման հարցերը։
    Նարեկ Կարապետյան

    https://cdn4.telesco.pe/file/890c97f903.mp4?token=qAA5KvPEMsft408CfwPNl9YsJbRZUZS5m5lvWE9Xtd6f6mxd4Ye0DPt39TO9C0DfHSEC-_jotYK-nN0KnoshjltI1HMi0zzGIHvnAT-HTBSC1hPR4SZ46sBR5XJz6UBQVHt2LpPQvjPbUuq9XsP09irqbvCT38G5iMDmSU7mPRrmZZDoCzI_CmvcVrp2Mn4FsrpuYOkxtw3oM3PRrVYfL7zGG0FDuEkW7yq7dsOW3p_KAEihiqLgDZxHwn9Ltlwv9BlL3U0BxPFdZeisA4w1_psg_Cyfd02D2O0a2HO9uoZmW8KcAEXzbzSTS80xsHqvsmJKFrOTWDAjWMqsxWcqlA

  • «Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ն ում կողմից է ստեղծվել»․ Սերգեյ ԲագրատյանՔՊ խմբակցության պատգա…

    🗣️ «Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ն ում կողմից է ստեղծվել»․ Սերգեյ Բագրատյան
    ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԲՀԿ-ին իր անդամակցությանը՝ նշելով, որ կուսակցությանը միացել էր որպես գործող համակարգի դեմ պայքարի հնարավորություն։
    Բագրատյանը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասելով․ «Ով օրենքի հետ խնդիր ունենա, պետք է պատասխան տա»։
    aravot.am | @aravot
  • «ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են»․ Հենրիխ ԴանիելյանՀՀԿ Երիտասարդական…

    🗣️ «ՀՀԿ-ից «թռածները» քաղաքական հաճախորդներ են»․ Հենրիխ Դանիելյան
    ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀԿ-ից հեռացածներին՝ նրանց անվանելով «քաղաքական հաճախորդներ»։
    Դանիելյանի խոսքով՝ նրանք հավատարիմ չեն գաղափարին և ծառայում են այն քաղաքական ուժին կամ անձին, որն այդ պահին իրենց անհրաժեշտ է։
    aravot.am | @aravot
  • ՔՊ-ն ապահովեց Լիանա Մանուկյանի ընտրությունը՝ 57 կողմ ձայնովԱԺ-ում այսօր Լիանա Մ…

    🗳️ ՔՊ-ն ապահովեց Լիանա Մանուկյանի ընտրությունը՝ 57 կողմ ձայնով
    ԱԺ-ում այսօր Լիանա Մանուկյանի՝ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրության քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր։ 57-ը կողմ է քվեարկել, 39-ը՝ դեմ։
    Լիանա Մանուկյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Լուսաձայնային նռնակը նետելու ցուցում է տրվել մարդկանց ուղղությամբ»․ փաստաբանՓա…

    ⚖️ «Լուսաձայնային նռնակը նետելու ցուցում է տրվել մարդկանց ուղղությամբ»․ փաստաբան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է 2024-ի հունիսի 12-ի դեպքերը՝ վկայակոչելով տեսանյութերը։ Նրա խոսքով՝ ոստիկանության հայտարարությունից 1-2 ժամ անց են սկսվել բախումները, իսկ հետագայում ոստիկանության զորքերի հրամանատարին ցուցում է տրվել լուսաձայնային նռնակ նետել մարդկանց, այդ թվում՝ լրագրողների ուղղությամբ։
    aravot.am⁠ | @aravot
  • «ՔՊ-ն ընդառաջելու է ձեր բացականերին»․ ԱԺ-ում՝ Մանավազյանը Լիանա Մանուկյանի քվեա…

    🗳️ «ՔՊ-ն ընդառաջելու է ձեր բացականերին»․ ԱԺ-ում՝ Մանավազյանը Լիանա Մանուկյանի քվեարկությունից առաջ
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանի ընտրությունից առաջ ՔՊ-ն բարձրացրեց «Հայաստան» խմբակցության բացակաների հարցը։
    ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ այս անգամ կընդառաջեն բացականերին, սակայն քվեարկությունը հետաձգելու առաջարկը մերժվեց։
    aravot.am⁠ | @aravot
  • «Մի օր կհասնեք Տիգրան Մեծին ու կասեք՝ խնդիրների համար նա է մեղավոր»․ Արամ Վարդև…

    🏛️ «Մի օր կհասնեք Տիգրան Մեծին ու կասեք՝ խնդիրների համար նա է մեղավոր»․ Արամ Վարդևանյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ նիստում քննադատել է ՔՊ-ի քաղաքականությունը՝ նշելով, որ իշխանությունը հաջողությունները վերագրում է իրեն, իսկ խնդիրների համար պատասխանատվությունը՝ ուրիշներին։
    Նա կատակով նշել է, որ մի օր ՔՊ-ն կարող է հասնել անգամ Տիգրան Մեծին և որևէ խնդրի համար մեղադրել նրան։
    aravot.am⁠ | @aravot
  • Կառավարությունը Սրբազանի խոսքը ՄԱԿ-ին ներկայացրել է որպես ցուցարարների բռնությա…

    ⚖️ Կառավարությունը Սրբազանի խոսքը ՄԱԿ-ին ներկայացրել է որպես ցուցարարների բռնության ապացույց․ պաշտպան
    «18 Արդարների» գործով Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը այսօր ասուլիսում հայտարարել է, որ ՄԱԿ-ի փորձագետներին կառավարության ներկայացրած նյութերում Սրբազանի՝ ոստիկաններին սաղավարտները հանելու խոսքը ներկայացվել է որպես ցուցարարների բռնարարության օրինակ։
    Սողոյանը նշել է, որ իրենց ներկայացրած պնդումներին կից ապացույցներ կան, իսկ կառավարության պատասխաններում, իր խոսքով, ապացույցներ ներկայացված չեն։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչո՞ւ Բերքաբերի, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի մասին նույն ջերմեռանդությա…

    🇦🇲 «Ինչո՞ւ Բերքաբերի, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի մասին նույն ջերմեռանդությամբ չի խոսում»․ Գեղամ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ իշխանությունը Ադրբեջանի պահանջների հարցում վերջում հանգում է ադրբեջանական կողմի ուզածին։
    Մանուկյանը հարց է բարձրացրել՝ ինչու իշխանությունը Տիգրանաշենի մասին խոսում է, բայց նույն կերպ չի անդրադառնում Բերքաբերի, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի և Արծվաշենի հարցերին։
    aravot.am | @aravot
  • «Արդյոք իմ արժանի՞քն է, որ Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, իմ ազգականը»․ Վիլեն Գաբր…

    🛡️ «Արդյոք իմ արժանի՞քն է, որ Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, իմ ազգականը»․ Վիլեն Գաբրիելյան
    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը ԱԺ նիստում անդրադարձել է Դավիթ Տոնոյանի հետ իր կապերի վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ Տոնոյանն իր ընկերն է և փաստացի իր ազգականը։
    Գաբրիելյանը նաև նշել է, որ Տոնոյանի քեռին իր հայրն է՝ 40 տարվա կադրային սպա, սակայն դա, իր խոսքով, չպետք է ազդի պաշտպանության ոլորտի վերահսկողության հարցում իր կարողությունների գնահատման վրա։
    aravot.am | @aravot