Category: Aravot

  • ՀԷՑ-ի գործով արբիտրաժը վեճը բաժանել է երկու փուլի2026 թվականի հունիսի 16-ին արբ…

    ⚖️ ՀԷՑ-ի գործով արբիտրաժը վեճը բաժանել է երկու փուլի
    2026 թվականի հունիսի 16-ին արբիտրաժը որոշել է ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ ներդրումային վեճը քննել երկու փուլով։
    Առաջին փուլում կքննարկվեն ՀՀ կառավարության ներկայացրած իրավազորության վերաբերյալ առարկությունները, իսկ միայն դրանից հետո՝ վեճի ըստ էության քննությունը։
    Միաժամանակ, որոշման մեջ ընդգծվում է, որ վեճի փուլերի բաժանումը չի նշանակում, թե արբիտրաժը հիմնավորված է համարել Հայաստանի կառավարության փաստարկները։
    aravot.am | @aravot
  • Միքայել Սրբազան․ «356 օր է ապօրինի կալանքի տակ եմ, մեղադրանքները մերժում եմ»Վեր…

    ⚖️ Միքայել Սրբազան․ «356 օր է ապօրինի կալանքի տակ եմ, մեղադրանքները մերժում եմ»
    Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, որ 356 օր է անազատության մեջ է ապօրինի, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և իրեն մեղավոր չի ճանաչում։
    Սրբազանի խոսքով՝ իր նկատմամբ կիրառված կալանքը անհիմն է, իսկ գործով չկան տուժողներ, վկաներ կամ հանցանքի հետևանքներ։ Նա դատարանին կոչ է արել «դատել ըստ ճշմարտության»։
    aravot.am⁠ | @aravot
  • Փաշինյանը՝ ընդդիմությանը․ «Եթե ընտրությունները կեղծվել են, ինչո՞ւ հրապարակները …

    🗳️ Փաշինյանը՝ ընդդիմությանը․ «Եթե ընտրությունները կեղծվել են, ինչո՞ւ հրապարակները դատարկ են»
    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է ընդդիմության պնդումները, թե ընտրությունները կեղծվել են։
    Նրա խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքները կեղծված լինեին, ընդդիմությունը պետք է մարդկանց դուրս բերեր հրապարակ, իսկ ոչ թե նման հայտարարություններով սահմանափակվեր։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ ՔՊ-ն ընտրությունների արդյունքներ չի կեղծել։
    aravot.am⁠ | @aravot
  • Փաշինյան․ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման մտացածին է»ԱԺ-ում հարցուպատ…

    🚨 Փաշինյան․ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման մտացածին է»
    ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման մտացածին է և նման բան չի եղել, չկա ու չի լինելու»։
    Փաշինյանը նաև հայտարարել է, որ ընտրակաշառք բաժանողներին պետք է «արմատախիլ անել», իսկ Հայաստանի համար միակ անվտանգային սպառնալիքը որակել է «պատերազմի եռագլուխ կուսակցության և նրանց պոչերի գործունեությունը»։
    aravot.am⁠ | @aravot
  • ԿԸՀ-ում սկսվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկում…

    ⚖️ ԿԸՀ-ում սկսվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը։
    Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ գործը «արհեստական ու անհիմն» է՝ նշելով, որ այն վերաբերում է 2004 թվականի «Մաստեր Կլաս» թենիսի համալիրի գործարքին, իսկ ներկայացված փաստերը, ըստ նրա, որևէ հանցագործություն չեն նկարագրում։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Moody’s-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՎարկա…

    #Բիզնես
    🏦 Moody’s-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
    Վարկանիշային գործակալությունը նշել է բանկի ակտիվների որակի բարելավումը, կայուն շահութաբերությունն ու սահմանափակ կախվածությունը շուկայական ֆինանսավորումից։
    aravot.am⁠ | @aravot
  • ԿԸՀ-ն թույլատրել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում և ազատության սահ…

    ⚖️ ԿԸՀ-ն թույլատրել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում և ազատության սահմանափակում
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ ներկայացված երկու միջնորդությունները՝ քրեական հետապնդում հարուցելու և ազատության սահմանափակման մասին։
    Ղազինյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը և այն որակել է քաղաքական բնույթի։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ձախ ձեռքով նկարում էր, աջով՝ ավլում». մեղադրյալԵրևանում հարևանների միջև ծագած …

    🔵 «Ձախ ձեռքով նկարում էր, աջով՝ ավլում». մեղադրյալ
    Երևանում հարևանների միջև ծագած վեճի գործով Սոնա Ա.-ն մեղադրվել էր հարևանուհուն մարմնական վնասվածք պատճառելու մեջ և տուգանվել 525 հազար դրամով։ Նա պնդում էր, որ տուժողը նկարահանում էր իրեն և կեղտոտում լվացքը, իսկ ինքը որևէ հարված չի հասցրել։
    Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները, արդարացրել Սոնա Ա.-ին և արձանագրել, որ գործում չկան բավարար ապացույցներ, որոնք կհաստատեն, թե տուժողի վնասվածքները առաջացել են հենց նրա գործողությունների հետևանքով։
    aravot.am | @aravot
  • «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադ…

    🔵 «Ինչո՞ւ հենց հիմա ինձ ոչ ոք թթու խոսք չի ասում, ո՞ւր են թթու խոսք ասող ընդդիմադիրները»
    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում քննադատել է ընդդիմության բացակայությունը՝ նշելով, որ վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին։ Նրա խոսքով՝ դա հակասում է այն հայտարարություններին, թե ընդդիմությունը պատրաստ է ակտիվ պայքարել խորհրդարանում։
    aravot.am | @aravot
  • «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր …

    🔵 «Մենք պատրաստվում ենք քաղաքականապես ոչնչացնել նրանց նիստերի դահլիճում»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության մասին
    ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու որևէ հիմք չի տեսնում՝ նշելով, որ ԿԸՀ-ն արդեն հաստատել է իշխող ուժի հաղթանակը։ Նա պնդել է, որ ընդդիմությունը քաղաքական բովանդակություն չունի և ձևավորվել է ընտրակաշառքի ազդեցությամբ։
    Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունը խորհրդարանում պատրաստվում է քաղաքական պայքարում «առաջնահերթորեն պարտության մատնել» ընդդիմությանը՝ վստահեցնելով, որ դա չի վերածվելու ֆիզիկական բախումների, այլ լինելու է բացառապես քաղաքական գործընթաց։
    aravot.am | @aravot