Category: Aravot

  • #առողջություն Հոդացավերի դեպքում կիրառվող հավելումներ• Գլյուկոզամին – կարող է օ…

    #առողջություն
    🦴 Հոդացավերի դեպքում կիրառվող հավելումներ
    💊 Գլյուկոզամին – կարող է օգնել աճառի պահպանմանը և ցավի մեղմացմանը, բայց տվյալները հակասական են
    🌿 Կուրկումին – հակաբորբոքային ազդեցություն ունի, կարող է թեթևացնել արթրիտի ախտանշանները
    🍵 Կանաչ թեյ (EGCG) – հզոր հակաօքսիդանտ, հնարավոր է պաշտպանի հոդերը
    ☀️ Վիտամին D – կարևոր է ոսկորների ամրության և բորբոքման նվազեցման համար
    🐟 Օմեգա-3 – օգնում է նվազեցնել բորբոքումն ու հոդերի կարկամությունը
    🔔 Հավելումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Էջմիածինում՝ Մ.Խորենացի 21/1 հասցեում, բացվել է «Միասնության թեւերի» գրասենյակը…

    Էջմիածինում՝ Մ.Խորենացի 21/1 հասցեում, բացվել է «Միասնության թեւերի» գրասենյակը։
    Եկեք քննարկենք մեր երկրին վերաբերող խնդիրներն ու մեր լուծումները։
    Հայաստանում չկա խնդիր, որը մենք չկարողանանք լուծել միասին։
  • Հայր Իսահակ․ «Ոչ մի արտակարգ բան չի եղել»• Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում…

    Հայր Իսահակ․ «Ոչ մի արտակարգ բան չի եղել»
    📍 Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Արտաքսման կիրակիի պատարագին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🛐 Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը հայտնել է, որ պատարագը կատարվել է ըստ կարգի, Վեհափառի անունը չի զեղչվել։
    🎶 Նրա խոսքով՝ «Ամեն հայի»-ն ևս երգվել է, հավատացյալները ստացել են օրհնություն։
    «Ես ոչ մեկի օրակարգին չեմ միանում, ես իմ ծառայության մեջ եմ»,– ընդգծել է հոգևորականը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Արմեն Դալլաքյան․ «Հանդիսատեսը կզգա խաղացանկի փոփոխությունները»• Գեղարքունիքի մ…

    🎭 Արմեն Դալլաքյան․ «Հանդիսատեսը կզգա խաղացանկի փոփոխությունները»
    🎬 Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում պատրաստվում են Հայկ Հակոբյանի «Չմոտենանք ինձ, տիկի՛ն» պիեսի բեմադրությանը։
    👤 Գլխավոր ռեժիսոր Արմեն Դալլաքյանը, ով մոտ 4 ամիս է տեղափոխվել թատրոն, վստահեցնում է՝ փոփոխությունները տեսանելի կլինեն։
    🤝 Նրա խոսքով՝ ստեղծագործական կազմը համալրվել է նոր ուժերով, և աշխատանքը ընթանում է համերաշխ մթնոլորտում։
    🌟 150-ամյա թատրոնը, ռեժիսորի համոզմամբ, շուտով իր նոր խոսքը կասի հանդիսատեսին։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Արա Զոհրաբյան․ «Վեհափառը հրաժարվել է ցուցմունք տալուց»• Մայր Աթոռի շահերի ներկ…

    Արա Զոհրաբյան․ «Վեհափառը հրաժարվել է ցուցմունք տալուց»
    ⚖️ Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ իր դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
    📌 Փաստաբանի համոզմամբ՝ վարույթը նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։
    Նա ընդգծել է, որ բացակայության արգելքի կիրառումը անհիմն է, քանի որ Վեհափառին վերագրվում է ոչ միջին ծանրության հանցագործություն։
    Զոհրաբյանի խոսքով՝ նույն կարգավիճակում են նաև վեց բարձրաստիճան հոգևորականներ, որոնք ևս մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Միասնական էինք ու տեր կանգնեցինք Արցախին». 1988-ի զարթոնքի հիշեցում 1988թ. փետ…

    🇦🇲 «Միասնական էինք ու տեր կանգնեցինք Արցախին». 1988-ի զարթոնքի հիշեցում
    🔹 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ընդունվեց պատմական որոշումը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ տեղափոխելու միջնորդությամբ, իսկ Երևանում հարյուր հազարավոր մարդիկ կանգնեցին «Միացում» պահանջի կողքին։
    🔹 Շարժումը դարձավ համազգային զարթոնք․ հրապարակում էին բոլորը, անգամ խոսվում էր, թե գողերն ու գրպանահատները «գործադուլ» են արել՝ հանուն ընդհանուր նպատակի։
    🔹 Հաղթանակը ձեռք բերվեց պատերազմով, նահատակների գնով, իսկ ազատագրված տարածքներում տարիներ շարունակ շեն կյանք էր կառուցվում։
    🔹 Սակայն 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո իրավիճակը փոխվեց, և այսօր, ըստ հրապարակման, անհրաժեշտ է սթափ գնահատել անցած ուղին ու պահել համազգային միասնությունը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Սուրեն Սուրենյանց․ «Միանում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրին»• «Դեմոկրատական ա…

    🗳️ Սուրեն Սուրենյանց․ «Միանում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրին»
    🤝 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ հայտարարեց կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
    📌 Նա որոշումը համարում է տրամաբանական՝ հիշեցնելով, որ վերջին վեց տարիներին երկու ուժերը ՏԻՄ ընտրություններին հանդես են եկել միասնական և հաղթել։
    🏗️ Սուրենյանցի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կարող է ձևավորել ընդդիմադիր ամենամեծ կոնսոլիդացիան։
    🌍 Նա արհեստական է համարում ռուսամետ-արևմտամետ բաժանումը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է ունենա ինքնուրույն ազգային օրակարգ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #ՄերԱրժեքները#Տաթև Տաթևի վանք – Սյունիքի հոգևոր ամրոցըՏաթևը հիմնադրվել է 9-րդ դա…

    #ՄերԱրժեքները
    #Տաթև
    Տաթևի վանք – Սյունիքի հոգևոր ամրոցը
    Տաթևը հիմնադրվել է 9-րդ դարում՝ Որոտանի կիրճի եզրին։ Դարեր շարունակ այն եղել է ոչ միայն վանք, այլև հզոր կրթական կենտրոն։
    Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (895–906 թթ.)՝ համալիրի գլխավոր տաճարը։
    • 14–15-րդ դարերում այստեղ գործել է Տաթևի համալսարանը՝ միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրթօջախներից։
    Գավազան սյունը՝ եզակի շարժվող սյուն, որը զգուշացնում էր երկրաշարժերից։
    • Անառիկ դիրք՝ բարձր ժայռի վրա, որը վանքը դարձրել է նաև պաշտպանական կենտրոն։
    🔸 Տաթևը հայ միջնադարյան մտքի, հավատքի և ճարտարապետության ամենափայլուն խորհրդանիշներից է։
    Եղե՞լ եք Տաթևում։ Կիսվեք տպավորություններով մեկնաբանությունում։
  • Հայհոյանքը բացահայտում է մարդու սիրտը. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՀայհոյանքը բացահայտում…

    Հայհոյանքը բացահայտում է մարդու սիրտը. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    Հայհոյանքը բացահայտում է մարդու սիրտը. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Շուրջ ութ տարի Հայաստանի Հանրապետությունը վստահված է «Քաղաքացիական պայմանագիր» ա…

    Շուրջ ութ տարի Հայաստանի Հանրապետությունը վստահված է «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ երիտասարդ մի կուսակցության, որի կառավարումից դժվար է գլուխ հանել: Համենայնդեպս՝ միջին վիճակագրական քաղաքացու համար: Ինքը՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդը, անկեղծորեն խոստովանում է, որ իրենք, ըստ էության, «տգետների» կառավարություն են՝ «7 տարի նույն դասարանում մնացած»: Սակայն սույն ինքնագնահատականը վերծանելու կարիք ունի, թե ինչպես եղավ, որ «անուսների»
    via https://ift.tt/7A4TPKo https://www.aravot.am

    Ավելի հեշտ է հավատալ մեկին, ով արդարացնում է թուլությունը, քան մեկին, ում դեպքում պահանջվում է վերընթաց․ «Հայացք Երեւանից»

    Շուրջ ութ տարի Հայաստանի Հանրապետությունը վստահված է «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ երիտասարդ մի կուսակցության, որի կառավարումից դժվար է գլուխ հանել: Համենայնդեպս՝ միջին վիճակագրական քաղաքացու համար: Ինքը՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդը, անկեղծորեն խոստովանում…