Category: Aravot

  • Ինչո՞ւ Նիկոլը թքած ունի քաղաքացիների քվեների վրա․ տարօրինակ ընտրարշավ Նախընտրակ…

    ♟️ Ինչո՞ւ Նիկոլը թքած ունի քաղաքացիների քվեների վրա․ տարօրինակ ընտրարշավ
    🔹 Նախընտրական փուլում հնչող հակասական քայլերը՝ սոցիալական խոստումներից մինչև եկեղեցու թեմայով սրացումներ, ներկայացվում են որպես վարկանիշի հաշվարկից դուրս գործընթաց․ շեշտը, ըստ դիտարկման, դրվում է արտաքին աջակցության վրա՝ հանդիպումներ արևմտյան գործընկերների հետ և նրանց քաղաքական աջակցությունը։
    🔹 Միաժամանակ ձևավորվում է ներքաղաքական պաշտպանական սխեմա, որտեղ ընդդիմադիր դաշտը նույնացվում է «հիբրիդային» կամ «արտաքին» գործոնների հետ, ինչի արդյունքում ընտրական գործընթացը կարող է վերաիմաստավորվել ուժային սցենարների համատեքստում՝ հիշեցնելով շախմատային պաշտպանություն, ինչպես կկառուցեին Տիգրան Պետրոսյանը կամ Magnus Carlsenը։
    Կարդա՝ Առավոտում
    Աղասի Ենոքյան
  • «2025-ին ռազմարդյունաբերության գիտահետազոտական աշխատանքներին ավելի քան 2 մլրդ դ…

    📰 «2025-ին ռազմարդյունաբերության գիտահետազոտական աշխատանքներին ավելի քան 2 մլրդ դրամ է ուղղվել» — Մխիթար Հայրապետյան
    🛡️ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ 2025-ին ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումներին ուղղվել է ավելի քան 2 մլրդ դրամ, ինչը 50%-ով գերազանցում է 2024-ի ցուցանիշը։
    🚀 Նա հայտնել է, որ մի շարք ընկերություններ ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա, իսկ տեխնոլոգիական ընկերությունների թիվը 2025-ին հասել է 12․026-ի։
    👩‍💻 Աշխատողների թիվը ոլորտում կազմել է 48․431, արձանագրելով շարունակական աճ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Երաժշտական կրթությունը ժամանակի կորո՞ւստ է»․ Նարինե Ավետիսյան «Ծնողների համար …

    🎼 «Երաժշտական կրթությունը ժամանակի կորո՞ւստ է»․ Նարինե Ավետիսյան
    🔹 «Ծնողների համար այսօր երաժիշտը հաճախ մասնագիտություն չի դիտվում»,– ասում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչը։
    🔹 Երաժշտական դպրոցների շրջանավարտների միայն 10-15%-ն է շարունակում մասնագիտական ուղին, սակայն դա չի նվազեցնում կրթության արժեքը։
    🔹 «Երաժշտությամբ զբաղվելը ուղեղի մարզում է»․ այն զարգացնում է մտածողությունը, ուշադրությունն ու մշակութային ընկալումը։
    🔹 Կոնսերվատորիայի շրջանավարտների 76%-ը մնում է մասնագիտության ոլորտում՝ Հայաստանում և արտերկրում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Մենք ժողովրդավար կուսակցություն ենք» — Արթուր Հովհաննիսյան• ՔՊ ցուցակի ձեւավո…

    📰 «Մենք ժողովրդավար կուսակցություն ենք» — Արթուր Հովհաննիսյան
    🗳️ ՔՊ ցուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկությանը մասնակցել է 1028 մարդ, իսկ վավեր քվեաթերթիկները եղել են 932։
    📋 Ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը՝ 894 քվեով։
    Հարցին՝ արդյոք ՔՊ-ում եղել են մարդիկ, որոնք չեն քվեարկել Փաշինյանի օգտին, Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է․ «Այո, մենք ժողովրդավար կուսակցություն ենք»։
    🏛️ Նա նաեւ ընդգծել է, որ սա «Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է՝ թափանցիկության եւ ժողովրդավարության տեսանկյունից»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Սա մարդկանց վարկաբեկելու դասական օրինակ է» — Տիգրան Աբրահամյան• ԱԺ «Պատիվ ուն…

    📰 «Սա մարդկանց վարկաբեկելու դասական օրինակ է» — Տիգրան Աբրահամյան
    🏛️ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Արշակ Սրբազանի նկատմամբ իրականացված հետապնդումներին։
    ⚖️ Նա նշել է, որ տեղի ունեցածը «ոչ միայն օրենքի և զրպարտության հետ խնդիր ունի, այլ մեծ առումով խոշտանգում է»։
    📄 Ըստ նրա՝ երեք երկրներում իրականացված փորձաքննությունները հիմնավորել են Սրբազանին վերագրվող տեսանյութի շուրջ իշխանության քայլերի «սնանկությունն ու կեղծիքը»։
    🔍 «Սա դասական օրինակ է, թե ինչ մեթոդներով ու գործելաոճով է շարժվում ռեժիմը՝ մարդկանց վարկաբեկելու և շարքից հանելու նպատակով»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ» — Արթուր Հովհաննիսյան• ՔՊ խմբակցու…

    📰 «Բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ» — Արթուր Հովհաննիսյան
    ⚖️ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ Վեհափառի նկատմամբ գործընթացները «իրավական պրոցեսներ» են եւ պետք է մեկնաբանվեն իրավապահների կողմից։
    🏛️ Նա շեշտեց, որ «եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն, այն պետք է հարուցվի՝ անկախ քաղաքացու կարգավիճակից»։
    Հարցին՝ արդյոք Փաշինյանի հայտարարությունը հրահանգ էր իրավապահներին, ՔՊ-ականները չպատասխանեցին։
    💬 Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց․ «Վարչապետի որեւէ հայտարարություն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ… կան հիմնավորումներ, էն էլ ինչ հիմնավորումներ կան»՝ անդրադառնալով Էջմիածնի գանձերի վերաբերյալ պնդումներին։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Երևանի փոսերը՝ քաղաքապետարանի թիվ 1 թեմա• Տիգրան Ավինյանը գործակարգավարականում …

    🕳️ Երևանի փոսերը՝ քաղաքապետարանի թիվ 1 թեմա
    Տիգրան Ավինյանը գործակարգավարականում հետաքրքրվել է՝ ինչ փուլում են փոսալցման աշխատանքները։
    • Տեղեկացվել է, որ ուրբաթ օրվանից մեկնարկել են աշխատանքները․ կտրվել է 4500 քմ, ասֆալտապատվել՝ 2100 քմ, կատարվել է 1000+ տեղային լուծում։
    • Ստացվել է ավելի քան 300 ահազանգ, մասնավորապես՝ Շիրակի փողոցի անմխիթար վիճակի վերաբերյալ։
    • Քաղաքապետը դժգոհել է աշխատանքի տեմպից․ «3-4 օր առաջ ասել էի, ինչո՞ւ հենց այսօր»։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Մթերման կայանի շատ լավ օրինակ է: Այսօրինակ մթերման կայաններ կգործեն Հայաստանով …

    🔷 Մթերման կայանի շատ լավ օրինակ է: Այսօրինակ մթերման կայաններ կգործեն Հայաստանով մեկ և մթերում կանեն գյուղացուց կայուն գնով, կփաթեթավորեն և արտահանեն:
    Գյուղացին ստիպված չի լինի բերքը հասնելուց հետո վաճառքի մասին մտածել, տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր: Շնորհակալ ենք Դավիթ Դավթյանին, որակյալ գյուղատնտեսական նյութ տալու համար, և ՄուլտիԱգրո ընկերությանը այս գործի համար:
    Նարեկ Կարապետյան
  • ԱԺ-ում ճեպազրույցների ժամ է ՈՒՂԻՂAravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.a…

    ԱԺ-ում ճեպազրույցների ժամ է📌 ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…