Category: Aravot

  • Ջամբազի Արծիվը՝ Կարոտ Հովհաննեսի Մկրտչյան• Ծնվել է 1964թ․ Սիրիայում, 1965-ին ըն…

    🦅 Ջամբազի Արծիվը՝ Կարոտ Հովհաննեսի Մկրտչյան
    • Ծնվել է 1964թ․ Սիրիայում, 1965-ին ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան, մեծացել Պռոշյան գյուղում։
    • 1988թ․ մասնակցել է Արցախյան շարժմանը, 1989-ին հրամանատարել ՀՅԴ մարտական ջոկատին Պռոշյանում։
    • 1991–1992թթ․ պաշտպանել է Շահումյանն ու Մարտունաշենը, մասնակցել Ստեփանակերտի, Լեսնոյի, Խոջալու, Ումուդլուի և Փարուխի ազատագրությանը։
    • 1992թ․ հունիսի 13-ին հերոսաբար զոհվել է Ջամբազի լեռնագագաթի մարտում՝ ընդդեմ թշնամու գերազանցող ուժերի։
    📍 Պռոշյան գյուղում նրա անունով կոչվել են մշակույթի տունը և դպրոցը, կանգնեցվել է հուշարձան, հերոսի ծննդյան օրը նշվում է հիշատակի ցերեկույթներով։
    🔗 Ավելին
  • Քաղաքացիաիրավական ոլորտի վիճակ 2025-ին• ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության …

    ⚖️Քաղաքացիաիրավական ոլորտի վիճակ 2025-ին
    • ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ մուտքագրվել է 29 633 քաղաքացիական գործ, 17 893 գործ փոխանցվել է նախորդ տարուց:
    • Ավարտվել է 31 870 գործ (67% ստացված և փոխանցված գործերի), անավարտ է մնացել 15 656 գործ:
    • Վճարման կարգադրություններ՝ մուտքագրվել է 809, ավարտվել է 801 (95,3%), անավարտ մնացել է 39 գործ:
    🔗 Ավելին
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂԵրևանի քաղաքա…

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը.ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ազգային թեմաների ամենավառ մեկնաբաններից…

    🎨 ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ազգային թեմաների ամենավառ մեկնաբաններից է։ «Այս հողում ծնված նկարիչը պարտք ունի հայրենիքին»,– ասում է նա՝ հիշելով, թե ինչպես իր դիպլոմայինը նվիրեց Կոմիտասին, իսկ պաշտպանությանը հնչեց Լուսինե Զաքարյանի ձայնը։
    🏡 Սանկտ Պետերբուրգում մնալու հնարավորությունն ունեցել է, բայց վերադարձել է հայրենիք։ Նրա «Մայրս» կտավը, ինչպես նաեւ «Արմենիա», «Արցախ աշխարհ», «Ծովից ծով Հայաստան», «Սյունիք» պաննոները նվիրատվություն են՝ ոչ վաճառքի։
    Քրիստոնեության թեմային անդրադառնում է վերապահումով․ «Պետությունն ու եկեղեցին անջատ են․ ո՞վ է իրավունք տվել խառնվել եկեղեցու գործերին»։
    📖 Ամբողջականը՝ Առավոտում
  • Վաշինգտոնում բախում՝ Ալիևի թիկնապահները ցուցարարների դեմ Ադրբեջանի նախագահ Իլհա…

    🔥 Վաշինգտոնում բախում՝ Ալիևի թիկնապահները ցուցարարների դեմ
    🇺🇸 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Միջադեպը տեղի է ունեցել «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովի տարածքից դուրս։
    📢 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պահանջում է քրեական պատասխանատվություն՝ հիշեցնելով 2017-ի Շերիդան Սըրքլի դեպքը՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ։
    ⚖️ Կոնգրեսականները կոչ են անում ապահովել մեղավորների պատասխանատվությունը։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն ար…

    📌 Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Ստանում ենք հազարավոր առաջարկներ բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։
    «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով տեղական և համահայկական խնդիրներ, դառնալով հայկական աշխարհը Հայաստանի շուրջ միավորող ծրագրային առանցք։
    Գագիկ Ծառուկյան
  • Մամուլը գրում է Մենք թվարկենք վատը, իրենք` լավը, տեսնենք` ով կհաղթի. «Հրապարակ»…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Մենք թվարկենք վատը, իրենք` լավը, տեսնենք` ով կհաղթի. «Հրապարակ»
    🔺 Ալոիս Շվարց. Հայ եկեղեցին աշխարհին առանձնահատուկ վկայություն է տալիս՝ հավատի վկայությունը. «Ազգ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Կյանքը՝ մեկ դեղից կախված Սպինալ մկանային ատրոֆիան (SMA) հազվադեպ գենետիկ հիվանդ…

    🧬 Կյանքը՝ մեկ դեղից կախված
    🧑‍🦽 Սպինալ մկանային ատրոֆիան (SMA) հազվադեպ գենետիկ հիվանդություն է․ ուղեղը զարգանում է, բայց մկանները օրեցօր թուլանում են։ Երեխան կարող է ծնվել առողջ, բայց ժամանակի ընթացքում կորցնել քայլելու, նստելու, անգամ շնչելու կարողությունը։
    💊 Հայաստանում բուժման հիմնական դեղերը գրանցված չեն։ Պացիենտները դրանք ձեռք են բերում արտերկրից կամ հիմնադրամների օգնությամբ։ Մինչդեռ շատ երկրներում հիվանդությունը հայտնաբերում են նորածնային սքրինինգով և կանխում մեկ ներարկումով։
    📊 2020–2025 թթ․ Հայաստանում հաստատվել է 13 նոր դեպք, ընդհանուր՝ 36 գենետիկ ախտորոշում։ Պետական ֆինանսավորում դեռ նախատեսված չէ, հարցը քննարկման փուլում է։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Արմինե Աֆեյանի եւ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունը Ռուբեն Վարդ…

    🔷 Արմինե Աֆեյանի եւ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունը Ռուբեն Վարդանյանի դատավճռի վերաբերյալ.
  • Հայաստանում գրանցվել է «Չիկունգունյա տենդի» դեպքՓետրվարի 18-ին արձանագրվել է «Չ…

    🦟 Հայաստանում գրանցվել է «Չիկունգունյա տենդի» դեպք
    Փետրվարի 18-ին արձանագրվել է «Չիկունգունյա տենդի» դեպք․ վարակը կապված է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցի հետ։ Վերջին շրջանում բռնկումներ կան նաև Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։
    Ի՞նչ է Չիկունգունյան
    Մոծակներով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որն առաջացնում է բարձր ջերմություն, հոդային ու մկանային ուժեղ ցավեր, գլխացավ, ցան, հոգնածություն։ Ախտանշանները ի հայտ են գալիս 2–7 օր անց։
    Բուժում և ռիսկեր
    Հատուկ բուժում չկա․ կիրառվում է հանգիստ, հեղուկներ, պարացետամոլ։ Մահացությունը հազվադեպ է, սակայն հոդացավերը կարող են երկար պահպանվել։ Բարձր ռիսկի խմբում են տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, հղիներն ու փոքր երեխաները։
    🔗 Ավելին՝ Առավոտում