Category: Aravot

  • ՔՊ վստահված անձին են մոտեցել ընտրողներ ու պահանջել միայն 16 համարի քվեաթերթիկը«…

    🗳 ՔՊ վստահված անձին են մոտեցել ընտրողներ ու պահանջել միայն 16 համարի քվեաթերթիկը
    «Ականատեսի» ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը հայտնել է, որ ընտրություններում արձանագրվել են տեխնիկական խնդիրներ՝ տեղամասերի ուշ բացում, քվեախցիկների ոչ պատշաճ դիրք և կապարակնիքի անհետացում, քվեաթերթիկների տեսանկարահանման ու բաց քվեարկության դեպքեր։
    Դիտորդները վերհանել են նաև ուղղորդման փաստեր․ տեղամասերից մեկում ընտրողները ՔՊ վստահված անձից պահանջել են միայն 16 համարի քվեաթերթիկը։ Առանձին տեղամասերում ՔՊ, ԲՀԿ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ուղեկցել են ընտրողներին։
    aravot.am | @aravot_
  • «Ֆրանսիացները գալիս, ջերմատները կառուցում, գնում են․ Հայաստանում արտադրվող ծաղի…

    🍅 «Ֆրանսիացները գալիս, ջերմատները կառուցում, գնում են․ Հայաստանում արտադրվող ծաղիկը կամ լոլիկն ամբողջությամբ նույնական են, ինչ եվրոպականը»
    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունն աճել է համաշխարհային միջինից 2.1 անգամ արագ, իսկ տեղական արտադրանքն իր որակով արդեն լիովին մրցունակ է Եվրոպայում։
    Նախարարը նաև հավելել է, որ արդեն երկու ամիս է՝ Հայաստանում խստացվել է սպիրտ արտադրողների որակի վերահսկողությունը, և նրանց պարտադրում են անցնել տեղական լաբորատոր ստուգումներ, ինչի հարցում որևէ միջնորդություն չի անցնում։
    aravot.am | @aravot_
  • «Ծաղիկների ու գյուղմթերքի առաքումներ ունեցանք ԵՄ, Նիդերլանդները հայտարարեց, որ …

    🌷 «Ծաղիկների ու գյուղմթերքի առաքումներ ունեցանք ԵՄ, Նիդերլանդները հայտարարեց, որ պատրաստ են բացել իրենց շուկան ՀՀ-ում աճեցված ծաղիկների համար»
    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ԵՄ-ն և անդամ պետությունները պատրաստակամ են աջակցել ՀՀ տնտեսական դիմակայունությանը, և արդեն իսկ եղել են որոշ գյուղմթերքների ու ծաղիկների առաքումներ եվրոպական շուկա։
    Նախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ միջև քաղաքական համաձայնությունը կա, և գործընթացը մտնում է տեխնիկական ձևակերպումների փուլ։ Նա հավելել է, որ հայկական բեռները ԵՄ կարող են տեղափոխվել օդանավով, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
    aravot.am | @aravot_
  • Այս ընտրությամբ Հայաստանի՝ դեպի Արևմուտք շարժումը դարձավ անշրջելի. Միխեիլ Սաակա…

    🇪🇺 Այս ընտրությամբ Հայաստանի՝ դեպի Արևմուտք շարժումը դարձավ անշրջելի. Միխեիլ Սաակաշվիլի
    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին և վերընտրեց Փաշինյանին՝ դեպի Արևմուտք ուղին դարձնելով անշրջելի։ Ըստ նրա՝ Հայաստանում տապալվեց ռուսական սցենարը, քանի որ Փաշինյանը թույլ չտվեց օլիգարխ Սամվել Կարապետյանին փող բաժանել և նրան տնային կալանքի տակ դրեց։
    Սաակաշվիլին ընդգծել է, որ ԱՄՆ-ն (ներառյալ Թրամփը) աջակցել է Երևանի անկախ կուրսին։
    aravot.am | @aravot_
  • Էդմոն Մարուքյան. Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսա…

    🗳 Էդմոն Մարուքյան. Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացում եղել են զանգվածային խախտումներ ու անհամաչափ լուսաբանում, իսկ Հանրային հեռուստաընկերությամբ իրենց դեմ «կեղտոտ արշավ» է արվել։ Նրա գնահատմամբ՝ երրորդ ժամկետով կառավարումը երկիրը կտանի ավտորիտար մղձավանջի։
    Մարուքյանի խոսքով՝ ընտրությունների լեգիտիմությունը կախված է խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերից. եթե նրանք վերցնեն մանդատները, շրջափուլը կհամարվի փակված։ Նա նաև նշել է, որ ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու վրա ուրախանալու կարիք չկա, քանի որ կարևոր քվեարկությունների ժամանակ ընդդիմադիր որոշ պատգամավորներ միևնույն է կողմ են քվեարկելու իշխանությանը։
    aravot.am | @aravot_
  • Մատչելիության խնդիր, քվեաթերթիկների դուրսբերում ընտրատեղամասերից, բաց քվեարկութ…

    🗳 Մատչելիության խնդիր, քվեաթերթիկների դուրսբերում ընտրատեղամասերից, բաց քվեարկություն. «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը խախտումներ է գտել
    «Ազատ քվե» առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանի փոխանցմամբ՝ 3 մարզերի 25 տեղամասերում արձանագրվել են կահավորման և մատչելիության խնդիրներ։ 5 տեղամասում տպող սարքերի զրոյական տեղեկանքի փոխարեն տրվել է թերթիկ, որտեղ արդեն եղել է մեկ քվեարկողի տվյալ։ Նկատվել են նաև տեղամասից քվեաթերթիկների դուրսբերման դեպքեր։
    Առաքելության ներկայացուցիչ Մադլեն Մինասյանը հավելել է, որ արձանագրվել են քվեաթերթիկների անհավասար բաշխման, դրանց տրամադրմանը մեկից ավելի անդամների մասնակցության, ինչպես նաև բաց քվեարկության և գաղտնիության խախտման դեպքեր։
    aravot.am | @aravot_
  • Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը՝ իրավական և քաղաքական տեսանկյունից․ Արփինե Հո…

    Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը՝ իրավական և քաղաքական տեսանկյունից․ Արփինե Հովհաննիսյան

    https://cdn4.telesco.pe/file/b3a5b49928.mp4?token=q6ZBoddfGIhcUdMAUFn2c9U1aTcPtsHHG343fnYkyYdfGe5_ygTupJ9ehoh46yGGci__dfY—2fuiEHD33WUNiRNre6zyaZnueVdSFI3Cw792ApB3A81uf4pCQFt3emk0OnvA6pk81KQRYXzd24R0NraRm-QRLNjP-XQz65qzNjjji52ujnjSfLfF4PIip7NCY6ivZ5VYpzDj13cW0t4FeM00EYFTmVO9OHSfiRHoymu4ZZ-iyJcuCroBBuK6VTf_6wFMD5LryiOSfezeZwNAy9lWFfNC3wq2YvOXWfAKoNx8dgy6z14P0QHmdUvxPW-ojIYBEXeI_6h8zHB9lY4GXs4HNKWAfWgQKj0LuahuXqKvv_jRvvB0IRP_lhmR68PzQ5crgE84bnMV69-uAMJTVFkOeCAogqGGKuQTlQGgg92bP8V9za0vRRHYNzfsKNxebQkOt177PuMQWoilVyP0xmm2sYVqpyG7FydKIB3v9hNP1APHLrhvDD-wLX-ku4MGPO4iw5zHz-AuAUP_-uGrf7zOtSvK6AmodXSrfZ6AVBtXJsMEw8qugZHEo9NNBolplPV5nKYchQoNHCH0sK1SVAzLTPDC2M3-ebMl699sUGLbxt3z5wrulmdPYql5OIcfti-R_xny54rIlQC9akAqqTQO_fs9kqr3aLhf7afalc

  • «Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերություններ…

    🇹🇷 «Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք»․ Արարատ Միրզոյան
    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան փուլ առ փուլ առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև արդեն իրականացվում է ուղիղ առևտուր (մաքսային իմաստով), իսկ հունիսի 2-ին Կարսում տեղի է ունեցել երկու երկրների գործարարների լուրջ հանդիպում, որի շարունակությունը սպասվում է ՀՀ տարածքում։
    Միրզոյանը վստահություն է հայտնել, որ տնտեսական այս շփումները կբերեն նաև քաղաքական արդյունքների։ Նա նաև հավելել է, որ 2025 թվականին Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել 6 երկրների՝ այդ թվում Գերմանիայի, Չինաստանի և Ղազախստանի հետ։
    aravot.am | @aravot
  • Մանդատները կբաշխվեն երեք ուժի միջև…

    Մանդատները կբաշխվեն երեք ուժի միջև
  • 13․8 մլրդ դոլար պետական պարտք, ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության կտրուկ աճ․ …

    📊 13․8 մլրդ դոլար պետական պարտք, ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության կտրուկ աճ․ ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել ՀՀ տնտեսությունում
    ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թ. հունվար-ապրիլին արդյունաբերությունն աճել է 13.0%-ով (հանքագործությունը՝ 35.4%-ով), իսկ շինարարությունը՝ 22.9%-ով։ Առևտրի շրջանառությունն ավելացել է 1.5%-ով։ Ապրիլի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 833.42 մլն դոլար (5 տրլն 134.8 մլրդ դրամ)։
    Արտաքին առևտրում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ շրջանառությունը նվազել է (ՌԴ-ի հետ՝ 20.7%-ով), փոխարենը ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 45.2%-ով (արտահանումը դեպի ԵՄ՝ 97.3%-ով)։ Աճ է գրանցվել նաև ԱՄՆ-ի (31.8%), Չինաստանի (19.4%) և Իրանի (6.7%) հետ առևտրում։ ՀՀ մշտական բնակչությունը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 100.1 հազար մարդ։
    aravot.am | @aravot