Category: Aravot

  • #Բիզնես Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են մինչև 100 մլն դոլարի վարկային պայմանագիրՖին…

    #Բիզնես
    💰 Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են մինչև 100 մլն դոլարի վարկային պայմանագիր
    Ֆինանսավորումը կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների աջակցությանը և կանաչ ներդրումների խթանմանը։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը կրկին դատի է տալիս Սամվել ԿարապետյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը …

    ⚖️ Նիկոլ Փաշինյանը կրկին դատի է տալիս Սամվել Կարապետյանին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարության համար։
    Փաշինյանի խոսքով՝ այդ պնդումը «անհեթեթ հայտարարություն» է, և դատարանում Կարապետյանը ստիպված կլինի ներողություն խնդրել։
    «Ես մի տուն ունեմ, և այդ տունը ՀՀ-ն է։ Ես երբեք ուրիշ տուն ոչ փնտրել եմ, ոչ էլ կփնտրեմ»,- ասել է վարչապետը։
    aravot.am | @aravot
  • «Տիգրանաշենը չի կարող հանձնվել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է»․ Ռոբերտ Քոչարյա…

    🚨 «Տիգրանաշենը չի կարող հանձնվել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է»․ Ռոբերտ Քոչարյան
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի փոխանցումն Ադրբեջանին բացառված է, իսկ սահմանազատման գործընթացը չի կարող իրականացվել առանց ամբողջական փաստաթղթերի և քարտեզների։
    Վայքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև քննադատել է գործող իշխանություններին՝ պնդելով, որ 2021 թվականին տրված խոստումները չեն կատարվել, իսկ քաղաքացիները մոլորության մեջ են գցվել։
    aravot.am | @aravot
  • «Հայերեն խոսո՞ւմ եք»․ Փաշինյանը Գյումրիում քարտեզներ է բաժանել հնդիկ ուսանողներ…

    📍 «Հայերեն խոսո՞ւմ եք»․ Փաշինյանը Գյումրիում քարտեզներ է բաժանել հնդիկ ուսանողներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում քարոզարշավի ընթացքում հանդիպել է բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողների հետ և հետաքրքրվել՝ հայերեն խոսո՞ւմ են արդյոք։
    Այնուհետև նա երիտասարդներին բաժանել է այսպես կոչված «Իրական Հայաստանի» քարտեզները, որոնք իր հետ ունեցել էր քարոզարշավի շրջանակում։
    aravot.am | @aravot
  • «Նիկոլ Փաշինյանը որդեգրել է վախի և ատելության մթնոլորտ գեներացնելու ճանապարհը»․…

    🚨 «Նիկոլ Փաշինյանը որդեգրել է վախի և ատելության մթնոլորտ գեներացնելու ճանապարհը»․ Իվետա Տոնոյան
    ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ իշխանությունները նախընտրական քարոզարշավը տեղափոխել են սպառնալիքների և անհանդուրժողականության դաշտ՝ քաղաքական բանավեճը փոխարինելով անձնական թիրախավորումներով։
    Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի թիմի նկատմամբ իրականացվում են ուղղորդված ճնշումներ, իսկ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացնելու Հանրային հեռուստաընկերության դեմ՝ վերջին տեսանյութի առնչությամբ։
    aravot.am | @aravot
  • Ադրբեջանցիներ բերողները, ադրբեջանցի բերելու մասին: Գնանք ընտրության, որ գնան ա…

    Ադրբեջանցիներ բերողները, ադրբեջանցի բերելու մասին:
    Գնանք ընտրության, որ գնան այս մարդիկ:

    https://cdn4.telesco.pe/file/be970af992.mp4?token=UagxlHljv4DKVUWkvd3pCsEJFzIq9R_43P533BvsAmoXFZoWOk6DsU4VXCVrlVVbxZ3E48NHg01g-RwZaWcPEV97MxTmIRlHOQn3jMfUFxDWW3oKWMUikzyERI-VnntVh-KPFqHkPCjoimfR20HofiP5tB-QiATE6xW2ZHigBUgaa6sNZ08gl6ewjDci0Ed-Xqbu0JRKHi2JJUQvaDv8L1h0-EBMXWIkf0G8AfA0yjpFNUeo59ybLschBfSOWldfOOrW3mG5bVBo4HZZ4zDTfkTEjJoCMB4qAu35LdDB16MYERqlnFWhqKv-fWp40p1xK1QIrh4YmfVgGPvev0mOGQ

  • Դատարանը մերժեց նիստը հետաձգելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի գործովԱպօրինի…

    ⚖️ Դատարանը մերժեց նիստը հետաձգելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի գործով
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ նիստը հետաձգելու վերաբերյալ, որը հիմնավորված էր նրա մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին։
    Միևնույն ժամանակ դատարանը հետաձգել է «Նաիրի Ինշուրանսի» բաժնետոմսերի օտարման թույլտվության վերաբերյալ միջնորդության քննությունը, մինչև ավարտվի բաժնետոմսերի արժեքի փորձագիտական գնահատումը։
    aravot.am | @aravot
  • «Մեզ ամենաշատը մտահոգում են սպառողական վարկերը»․ Մարտին ԳալստյանՀՀ Կենտրոնական …

    💳 «Մեզ ամենաշատը մտահոգում են սպառողական վարկերը»․ Մարտին Գալստյան
    ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ 2025 թվականին ֆինանսական համակարգը շարունակել է աճել և պահպանել բարձր կայունություն, իսկ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալն աճել է շուրջ 23%-ով։
    Նրա խոսքով՝ ԿԲ-ի հիմնական մտահոգություններից մեկը սպառողական վարկերի արագ աճն է, և անհրաժեշտության դեպքում կարգավորիչը կարող է կիրառել լրացուցիչ զսպող միջոցներ։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ …

    #Բիզնես
    📊Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին
    Ucom-ի և staff.am-ի կազմակերպած հանդիպմանը մեկ հարթակում համախմբվել են Հայաստանի առաջատար ընկերությունների ղեկավարները՝ քննարկելու բիզնեսի զարգացումը արագ փոփոխվող տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական միջավայրում։
    aravot.am | @aravot
  • «Տնակիցս «Տ» տառն է մնացել, Փաշինյան ջան»․ գյումրեցի կինԳյումրիում քարոզարշավի …

    «Տնակիցս «Տ» տառն է մնացել, Փաշինյան ջան»․ գյումրեցի կին
    Գյումրիում քարոզարշավի ընթացքում մի կին Նիկոլ Փաշինյանին դիմել է՝ պատմելով, որ երկար տարիներ ապրում է տնակային պայմաններում և խնդրել է պետական աջակցություն իր բնակարանային հարցի լուծման համար։
    Քաղաքացին նշել է, որ ընտանիքի մի մասը արդեն տեղափոխվել է, սակայն դեռևս բնակվում են ծանր պայմաններում՝ ակնկալելով պետական ծրագրերի միջոցով իրավիճակի բարելավում։
    aravot.am | @aravot