Category: Aravot

  • Դեռևս 90-ական թվականներից սկսած Կարապետյան ընտանիքը հովանավորել ու աջակցել է ման…

    🔷Դեռևս 90-ական թվականներից սկսած Կարապետյան ընտանիքը հովանավորել ու աջակցել է մանկավարժներին, գիտնականներին ու մշակութային գործիչներին։
    Արխիվային այս կադրերը օրինակներից մեկն է, երբ Լոռու մարզի ավելի քան 300 մանկավարժ ու 50 երիտասարդ գիտնական հավաքվել են ՝ մեկ հարկի տակ արժանանալու Կարապետյանների ամենամյա պարգևին։
    Ավելին
  • Վճռաբեկ դատարանը հաստատեց Տեր-Օհանյանցի դատավճիռըԵրեւան քաղաքի քրեական դատարանը…

    ⚖️ Վճռաբեկ դատարանը հաստատեց Տեր-Օհանյանցի դատավճիռը
    Երեւան քաղաքի քրեական դատարանը նրան դատապարտել էր 3 տարվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել էր 2 տարի 11 ամիս 27 օր՝ պայմանական 4 տարվա փորձաշրջանով։ Դատախազը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ էր ներկայացրել։
    Վերաքննիչ դատարանը նախկին որոշումը թողել էր անփոփոխ, սակայն դատախազը պնդում էր, որ արարքի ոչ ճիշտ որակումը և նախապես հարմարեցված առարկայի օգտագործումը բավարար ուշադրություն չեն ստացել։
    Վճռաբեկ դատարանը որոշեց պահպանել դատավճիռը՝ Տեր-Օհանյանցին թողնելով կրելու 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկումը։
    🔗 Ավելին
  • Վրաստանը՝ անփոխարինելի կապ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին ասաց, որ Ադրբե…

    🌐 Վրաստանը՝ անփոխարինելի կապ
    🛤️ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին ասաց, որ Ադրբեջանի ու Հայաստանի նոր երթուղիները Վրաստանի ռազմավարական դերը չեն նվազեցնում։
    «Ոչ մի նոր միջանցք չի կարող փոխարինել Վրաստանին։ Նրա կարևորությունը անփոխարինելի է», – ընդգծեց նա։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Կուսակցություններին՝ 520.7 մլն դրամ պետական աջակցությունԿառավարությունը հաստատե…

    💰 Կուսակցություններին՝ 520.7 մլն դրամ պետական աջակցություն
    Կառավարությունը հաստատել է 2026թ. պետբյուջեից կուսակցություններին և դաշինքներին տրամադրվող աջակցության չափը՝ 520 մլն 733.7 հազար դրամ։
    Բաշխումը հետևյալն է․
    «Քաղաքացիական պայմանագիր» – 268 մլն 309.9 հազ. դրամ
    «Հայաստան» դաշինք – 163 մլն 221.8 հազ. դրամ
    «Բարգավաճ Հայաստան» – 50 մլն 44.0 հազ. դրամ
    «Հանրապետություն» – 38 մլն 758.0 հազ. դրամ
    Նախագիծը մշակել է Ազգային ժողովի աշխատակազմը։
    🔗 Ավելին
  • Պայթյուն Մոսկվայի մետրոյում…

    Պայթյուն Մոսկվայի մետրոյում

    https://cdn4.telesco.pe/file/3602297c48.mp4?token=uK05i-1VYxfoj0OARjp1p3Viq1avw5k5a2UcyKWK2DS-KoIQQo10F0Fd6qfMh3XsnJe1wKbBoh5jrNK5ueyIqVDTykXOSQOBnft_bW57qZCGBQS8SFmrieHwtUOfHcki0RWZSV2MPNCPS-P17n669dGtyNlT2flDqdy_YiK4zJWcpS86s2TXbaozGdLEWnxxdKyI1mPi0Q0qPNE4kTb7qLuBI_4qS5sJ-LGGvDTeidldh7JMAWSqzLga-_UsXYP8sVUnaxvrABlOFx54HP66H8IEqXk48tJN09xhypGBdaDLDGi3-kj6uGl2UxFjO3umNv65daeCq5akOzgjhkeRFg

  • Երրորդ և հաջորդ երեխայի նպաստը՝ 50 000 դրամԿառավարությունը որոշել է երրորդ և յո…

    👶 Երրորդ և հաջորդ երեխայի նպաստը՝ 50 000 դրամ
    Կառավարությունը որոշել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանել ամսական 50 000 դրամ նպաստ։
    Որոշումը վերաբերում է այն երեխաներին, ովքեր ծնվել են 2026թ. հունվարի 1-ից հետո և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հաջորդ օրը։
    Ինքնաշխատ նշանակման համակարգը պետք է ներդրվի մինչև մայիսի 1-ը։ Ծրագիրը միտված է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և երեխաների խնամքի աջակցության ուժեղացմանը։
    🔗Ավելին` Առավոտում
  • Թուրքական կրթաթոշակներ՝ բուռն արձագանքԳիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան…

    ⚡️ Թուրքական կրթաթոշակներ՝ բուռն արձագանք
    Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականով հայ ուսանողներին ու դասախոսներին առաջարկվել է դիմել Թուրքիայի կառավարության կրթաթոշակային ծրագրերին։
    Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը սա դիտում է որպես միակողմանի քայլ ու «փափուկ ուժի» ազդեցություն։ Նույն թեմայով քննադատել է նաև նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ այն որակելով անթույլատրելի։
    🔗 Ավելին
  • Գիրք նվիրելու օր՝ Թումանյանի ծննդյան օրըԿառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժանն…

    📚 Գիրք նվիրելու օր՝ Թումանյանի ծննդյան օրը
    Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ կառավարության անդամներին փոխանցվել են պետության աջակցությամբ հրատարակված գրքեր։ Դրանց թվում են Թումանյանի գործեր, ժամանակակից հայ հեղինակների և թարգմանական գրականության նմուշներ։
    Նախարարի խոսքով՝ ընթերցանության խրախուսումը կառավարության առաջնահերթություններից է․ արդեն երկրորդ տարին անցկացվում է ընթերցանության օլիմպիադա 5-6-րդ դասարանների համար, ինչպես նաև գործում են խրախուսման ծրագրեր տարրական դպրոցից սկսած։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Կառավարության նիստը ՈՒՂԻՂAravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/ Բաժան…

    🔴Կառավարության նիստը📌 ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Ավտոկրատիա և իրավական պայքարի իմաստըԱնձնավորված կառավարման պայմաններում քննչակա…

    📍 Ավտոկրատիա և իրավական պայքարի իմաստը
    Անձնավորված կառավարման պայմաններում քննչական մարմիններն ու դատարանները չեն գործում իշխանության դեմ, իսկ իշխանության ճյուղերը միմյանց չեն զսպում։ Այս իրավիճակը ներկայացվում է որպես այսօրվա Հայաստանի իրականություն։
    ⚖️ Արձանագրել՝ նույնիսկ առանց ակնկալիքի
    Նույնիսկ հասկանալով ներպետական ատյանների անարդյունավետությունը, անհրաժեշտ է դիմել և բողոքարկել որոշումները, որպեսզի ապօրինությունները փաստագրվեն ապագայի համար։ Հետագայում պետք է դատարանները վերադարձվեն սահմանադրական դաշտ։
    ✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը