Category: Aravot

  • «Բոլորին դեմ եմ»-ը հայտարարում է՝ ընտրությունները չեն եղել արդար և մրցակցային«Բ…

    📢 «Բոլորին դեմ եմ»-ը հայտարարում է՝ ընտրությունները չեն եղել արդար և մրցակցային
    «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո տարածած հայտարարությամբ պնդում է, որ քվեարկությունն անցել է վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի, սպառնալիքների և հասարակության բևեռացման պայմաններում։
    Կուսակցությունը շնորհակալություն է հայտնել իրեն ձայն տված 21,467 քաղաքացիներին և հայտարարել, որ շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ արձանագրելով, որ ընտրությունների արդյունքները չի համարում արդար, մրցակցային և թափանցիկ։
    aravot.am⁠ | @aravot
  • ԺՀՄԻԳ․ ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց եղել են ճնշումների մասին հաղո…

    🌍 ԺՀՄԻԳ․ ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց եղել են ճնշումների մասին հաղորդումներ
    Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ասուլիսի ժամանակ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեշ Լենարչիչը հայտարարել է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, սակայն ընտրողները քվեարկել են արտաքին ճնշումների և տնտեսական սպառնալիքների ֆոնին։
    Նրա խոսքով՝ դիտորդները ստացել են հաղորդումներ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների, ընդդիմադիր ակտիվիստների ահաբեկման, հետաքննությունների և կալանավորումների վերաբերյալ, ինչը որոշ համայնքներում ազդել է ընդդիմության միջոցառումներին մասնակցելու պատրաստակամության վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ընտրությունների ընթացքում արձանագրել է ուղղորդումնե…

    📋 «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ընտրությունների ընթացքում արձանագրել է ուղղորդումներ և գաղտնիության խախտումներ
    «Մեդիա» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հայտնել է, որ քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ և մրցակցային պայմաններում, սակայն արձանագրվել են ուղղորդումների, վերահսկվող քվեարկության, քվեարկության գաղտնիության խախտումների և ընտրողների վրա ազդեցության դեպքեր։
    Դիտորդները նաև արձանագրել են որոշ համայնքապետերի ներկայություն ընտրատեղամասերում, ընտրողների հետ շփումներ, հյուրասիրություններ և տարեց ընտրողների կազմակերպված տեղափոխման դեպքեր։
    aravot.am⁠ | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում …

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում
    🟥 Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
    🟥Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Եվրոպական հանձնաժողովի նախագահ
    🟥Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
    🟥Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին և ահաբեկմանը․Լատվիայի նախագահ
    🟥 Ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․Զելենսկի
    🟥 Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. վարչապետ Միխալի ուղերձը
    🟥 Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ համար. Եվրոպական խորհրդի նախագահ
    🟥Մայա Սանդու. Շնորհավորում եմ Փաշինյանին՝ զանգվածային արտաքին միջամտության պայմաններում ընտրություններում հաղթանակի առիթով
  • ՀՀ կադաստրի կոմիտեն իրավունք չունի չկատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը…

    ⚖️ ՀՀ կադաստրի կոմիտեն իրավունք չունի չկատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը
    Դատարանի վճռով անվավեր են ճանաչվել Երևանի Եղիազարյան 50/3 տան շինծու պայմանագրերը, և վերականգնվել է Մարկոս Գալստյանի սեփականության իրավունքը։ Սակայն Կադաստրի կոմիտեն անհիմն մերժել է գրանցել այն և նոր վկայական է տվել մյուս կողմին՝ Արմեն Գալստյանին։
    Պաշտպանական կողմն ընդգծում է, որ Կադաստրի և Հարկադիրի գործողությունները կոպտորեն խախտում են ՀՀ Սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքը, ուստի վտարման վարույթը պետք է անհապաղ կարճվի։
    aravot.am | @aravot_
  • «Սա արդար ընտրություն է առանց որևէ երկմտության»․ Պիտեր Ռոսքամ«Միջազգային հանրապ…

    🗳 «Սա արդար ընտրություն է առանց որևէ երկմտության»․ Պիտեր Ռոսքամ
    «Միջազգային հանրապետական ինստիտուտի» ղեկավար Պիտեր Ռոսքամը հայտարարել է, որ ընտրություններում համակարգային խախտումներ չեն եղել, և քվեարկությունն անցել է արդար։ Առաքելությունը 11 առաջարկ է ներկայացրել իշխանություններին՝ կուսակցությունների ֆինանսավորման և կիբերանվտանգության վերաբերյալ։
    Տնօրեն Ստեֆան Նիքսն իր հերթին մատնանշել է Ռուսաստանի կողմից ուղիղ արտաքին միջամտությունն ու ճնշումները՝ կապված Հայաստանի եվրոպամետ ուղեծրի հետ։
    aravot.am | @aravot_
  • ՔՊ վստահված անձին են մոտեցել ընտրողներ ու պահանջել միայն 16 համարի քվեաթերթիկը«…

    🗳 ՔՊ վստահված անձին են մոտեցել ընտրողներ ու պահանջել միայն 16 համարի քվեաթերթիկը
    «Ականատեսի» ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը հայտնել է, որ ընտրություններում արձանագրվել են տեխնիկական խնդիրներ՝ տեղամասերի ուշ բացում, քվեախցիկների ոչ պատշաճ դիրք և կապարակնիքի անհետացում, քվեաթերթիկների տեսանկարահանման ու բաց քվեարկության դեպքեր։
    Դիտորդները վերհանել են նաև ուղղորդման փաստեր․ տեղամասերից մեկում ընտրողները ՔՊ վստահված անձից պահանջել են միայն 16 համարի քվեաթերթիկը։ Առանձին տեղամասերում ՔՊ, ԲՀԿ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ուղեկցել են ընտրողներին։
    aravot.am | @aravot_
  • «Ֆրանսիացները գալիս, ջերմատները կառուցում, գնում են․ Հայաստանում արտադրվող ծաղի…

    🍅 «Ֆրանսիացները գալիս, ջերմատները կառուցում, գնում են․ Հայաստանում արտադրվող ծաղիկը կամ լոլիկն ամբողջությամբ նույնական են, ինչ եվրոպականը»
    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունն աճել է համաշխարհային միջինից 2.1 անգամ արագ, իսկ տեղական արտադրանքն իր որակով արդեն լիովին մրցունակ է Եվրոպայում։
    Նախարարը նաև հավելել է, որ արդեն երկու ամիս է՝ Հայաստանում խստացվել է սպիրտ արտադրողների որակի վերահսկողությունը, և նրանց պարտադրում են անցնել տեղական լաբորատոր ստուգումներ, ինչի հարցում որևէ միջնորդություն չի անցնում։
    aravot.am | @aravot_
  • «Ծաղիկների ու գյուղմթերքի առաքումներ ունեցանք ԵՄ, Նիդերլանդները հայտարարեց, որ …

    🌷 «Ծաղիկների ու գյուղմթերքի առաքումներ ունեցանք ԵՄ, Նիդերլանդները հայտարարեց, որ պատրաստ են բացել իրենց շուկան ՀՀ-ում աճեցված ծաղիկների համար»
    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ԵՄ-ն և անդամ պետությունները պատրաստակամ են աջակցել ՀՀ տնտեսական դիմակայունությանը, և արդեն իսկ եղել են որոշ գյուղմթերքների ու ծաղիկների առաքումներ եվրոպական շուկա։
    Նախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ միջև քաղաքական համաձայնությունը կա, և գործընթացը մտնում է տեխնիկական ձևակերպումների փուլ։ Նա հավելել է, որ հայկական բեռները ԵՄ կարող են տեղափոխվել օդանավով, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
    aravot.am | @aravot_
  • Այս ընտրությամբ Հայաստանի՝ դեպի Արևմուտք շարժումը դարձավ անշրջելի. Միխեիլ Սաակա…

    🇪🇺 Այս ընտրությամբ Հայաստանի՝ դեպի Արևմուտք շարժումը դարձավ անշրջելի. Միխեիլ Սաակաշվիլի
    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին և վերընտրեց Փաշինյանին՝ դեպի Արևմուտք ուղին դարձնելով անշրջելի։ Ըստ նրա՝ Հայաստանում տապալվեց ռուսական սցենարը, քանի որ Փաշինյանը թույլ չտվեց օլիգարխ Սամվել Կարապետյանին փող բաժանել և նրան տնային կալանքի տակ դրեց։
    Սաակաշվիլին ընդգծել է, որ ԱՄՆ-ն (ներառյալ Թրամփը) աջակցել է Երևանի անկախ կուրսին։
    aravot.am | @aravot_