Category: Aravot

  • Գեղամ Նազարյան․ ընտրակաշառք բաժանած ուժերի առաջին 50 թեկնածուները պետք է 30 տար…

    ⚖️ Գեղամ Նազարյան․ ընտրակաշառք բաժանած ուժերի առաջին 50 թեկնածուները պետք է 30 տարով զրկվեն պաշտոն զբաղեցնելու իրավունքից
    ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Գեղամ Նազարյանն առաջարկեց, որ եթե դատարանը հաստատի քաղաքական ուժի կողմից համակարգված ընտրակաշառքի բաժանումը, ապա այդ ուժի համամասնական ցուցակի առաջին 50 թեկնածուները 30 տարով զրկվեն պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
    aravot.am⁠ | @aravot
  • Հակակոռուպցիոն կոմիտե․ ՍԴ-ում ներկայացված պնդումները չեն հիմնավորել ընտրական գո…

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտե․ ՍԴ-ում ներկայացված պնդումները չեն հիմնավորել ընտրական գործընթացին միջամտությունը
    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը ՍԴ-ում հայտարարեց, որ ներկայացված դիմումներն ու նյութերը չեն հիմնավորել, թե կոմիտեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից կամ միջամտել է ընտրական գործընթացին։
    Նրա խոսքով՝ մոնտաժված ձայնագրությունները կեղծված չեն, իսկ հրապարակվել են միայն գործի համար իրավական նշանակություն ունեցող հատվածները՝ անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով։
    aravot.am⁠ | @aravot
  • Այսօր կլրանար Վրեժ Պողոսյանի 34-ամյակը2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակվ…

    🕯️ Այսօր կլրանար Վրեժ Պողոսյանի 34-ամյակը
    2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված Վրեժ Պողոսյանն այսօր կդառնար 34 տարեկան։ Նա զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջրականում՝ մարտական ընկերոջ՝ կապիտան Արայիկ Սաֆյանի հետ միասին։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի վերջՍ…

    ⚖️ ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի վերջ
    Սահմանադրական դատարանն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։
    ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Եթե նեղսրտում են, թող վերադառնան Հայաստան»․ Գեղամ ՆազարյանԱԺ պետաիրավական հարց…

    📌 «Եթե նեղսրտում են, թող վերադառնան Հայաստան»․ Գեղամ Նազարյան
    ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որով առաջարկվում է համապետական ընտրություններին մասնակցելու համար սահմանել 365 օրվա ընթացքում Հայաստանում առնվազն 183 օր գտնվելու պահանջ։
    Նախագծի քննարկման ընթացքում ՔՊ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ եթե որևէ մեկը դժգոհ է այս փոփոխություններից, «թող վերադառնա Հայաստան, ապրի այստեղ և պատրաստվի հաջորդ ընտրություններին»։
    aravot.am⁠ | @aravot
  • «Իմ գույները, իմ տունը»․ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հ…

    📌 «Իմ գույները, իմ տունը»․ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
    Իտալական «Ինտեր»-ը պաշտոնապես հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
    Ակումբը նշել է, որ հայ կիսապաշտպանը շարունակում է մնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից, իսկ Մխիթարյանը գրել է. «Իմ գույները, իմ տունը։ Մնում ենք միասին»։
    aravot.am⁠ | @aravot
  • Հերոսի վերադարձը. Շուշանցի ՆշանըԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկայացվել է …

    🔵 Հերոսի վերադարձը. Շուշանցի Նշանը
    Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկայացվել է «Շուշանցի Նշանը. Հիշողությունների ալբոմ» փաստավավերագրական գիրքը, որը պատմում է Վան-Վասպուրականի ինքնապաշտպանության հերոս Նշան Աճեմյանի և 1915 թվականի հերոսական պայքարի մասին։
    Գիրքը համալրվել է նոր փաստերով, արխիվային նյութերով ու լուսանկարներով՝ նպատակ ունենալով պահպանել ազգային հիշողությունն ու փոխանցել այն հաջորդ սերունդներին։
    🔗 aravot.am | @aravot
  • «Եթե սա է գործող իշխանության պատկերացրած իրական Հայաստանի խոսքի մշակույթը, ապա …

    🔵 «Եթե սա է գործող իշխանության պատկերացրած իրական Հայաստանի խոսքի մշակույթը, ապա Վարդան Ղուկասյանի եթերներից ու բառապաշարից մի դժգոհեք». ԴՕԿ ներկայացուցիչ
    ՍԴ-ում եզրափակիչ ելույթի ընթացքում ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն պատշաճ չի արձագանքել ընտրական հնարավոր խախտումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներին և չի իրականացրել անհրաժեշտ վարչական վարույթներ։ Նա նաև քննադատեց իշխանությունների խոսույթի վերաբերյալ մոտեցումները՝ պնդելով, որ կիրառվող երկակի չափանիշները անհամատեղելի են քաղաքական հավասար մրցակցության սկզբունքի հետ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Առաջիկայում շփումներ կլինեն»․ ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ-ՀՀ առաջին դեմքերի հանդիպման մ…

    🔵 «Առաջիկայում շփումներ կլինեն»․ ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ-ՀՀ առաջին դեմքերի հանդիպման մասին
    ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմամբ և վստահեցրեց՝ առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի շփումներ կլինեն։ Սակայն նա չհստակեցրեց հնարավոր հանդիպումների ժամկետներն ու ընդգծեց, որ դրանց մասին կհայտարարվի պաշտոնապես։
    🔗 aravot.am | @aravot
  • ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի պատրաստվում ընդդիմադիր դառնալՀայկ Սարգսյան…

    🔵 ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի պատրաստվում ընդդիմադիր դառնալ
    Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ պատգամավորական գործունեությունն ավարտելուց հետո առայժմ պետական պաշտոն զբաղեցնելու մտադրություն չունի, թեև նման առաջարկ ստացել է։ Նա նաև ասաց, որ չի պատրաստվում անցնել ընդդիմություն և անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի հետ տարաձայնություններին՝ պնդելով, որ իր օրենսդրական նախաձեռնությունը, չնայած դրական եզրակացություններին, օրակարգ չի ներառվել մեկ անձի անհամաձայնության պատճառով։
    🔗 aravot.am | @aravot