Category: Aravot

  • Արեգնազ Մանուկյանը՝ Թեւանյանի տանն ու գրասենյակում խուզարկությունների մասին«Մայր…

    🚨Արեգնազ Մանուկյանը՝ Թեւանյանի տանն ու գրասենյակում խուզարկությունների մասին

    «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչներ ու ծրարներ, իսկ Անդրանիկ Թեւանյանի տանը խուզարկությունն սկսվել էր մինչ նրա ժամանումը։
    Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ճնշել ընդդիմախոսներին։
    aravot.am | @aravot
  • Վճռաբեկ դատարանը բավարարել է վարորդի բողոքը՝ պարեկների տուգանքի գործովԱնդրանիկ …

    ⚖️ Վճռաբեկ դատարանը բավարարել է վարորդի բողոքը՝ պարեկների տուգանքի գործով
    Անդրանիկ Բարսեղյանը վիճարկել էր պարեկային ծառայության՝ գծանշում հատելու համար սահմանված 10 հազար դրամ տուգանքը և 1 տուգանային միավորը, սակայն վարչական դատարանը վերադարձրել էր հայցը։
    Վճռաբեկ դատարանը որոշել է, որ եթե հայցը կրկին ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետում, ապա այն պետք է համարվի ներկայացված սկզբնական օրվանից, և դատարանը չէր կարող այն դիտարկել որպես «նոր հայց»։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբեռանվտանգո…

    #Բիզնես
    🔐Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբեռանվտանգության կրթության ոլորտում
    Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մեկնարկել է 14-17 տարեկանների համար կիբեռանվտանգության անվճար կրթական ծրագիր։ Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել թվային անվտանգության գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ պատրաստելով ավելի իրազեկ և պաշտպանված երիտասարդ սերունդ։
    aravot.am | @aravot
  • Վերլուծական«Թրամփի ուղին» կփրկի՞ Փաշինյան-Պուտին սրված հարաբերություններըՄոսկվան…

    🎯Վերլուծական
    «Թրամփի ուղին» կփրկի՞ Փաշինյան-Պուտին սրված հարաբերությունները
    Մոսկվան ավելի կոշտ է պահանջում, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ–ԵՄ ընտրության հարցում։ Միաժամանակ Ռուսաստանը ակնարկում է, որ հարաբերությունների մեղմացում հնարավոր է «Թրամփի ուղու» և տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ փոխըմբռնման դեպքում։
    Սակայն խնդիրը միայն մեկ նախագիծը չէ․ հայ-ռուսական լարվածության հիմքում նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հարցն է։ Այդ պատճառով անգամ հնարավոր պայմանավորվածությունները կարող են լուծել ոչ թե ճգնաժամը, այլ միայն ժամանակավորապես մեղմել այն։
    Էմմա Գաբիելյանի վերլուծականը
  • ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ փոխնախարարին մեղադրե…

    🏫 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ փոխնախարարին մեղադրել է նախընտրական շրջանում դպրոցների ու ուսանողների՝ քարոզարշավում ներգրավվելու համար։
    Նրա խոսքով՝ տարբեր մարզերում դպրոցականներին կազմակերպված տանում են քաղաքական միջոցառումների, իսկ որոշ դեպքերում երեխաներին պատրաստեցնում են իշխանության օգտին վանկարկումների։
    ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պատասխանել է, որ խախտումների դեպքեր արձանագրվել են, և մի շարք տնօրեններ ու աշխատակիցներ արդեն խիստ նկատողություն են ստացել։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. «ՀԺ»
    🔺 Նա անկեղծորեն եւ անթաքույց ատելություն է տածում դեպի արցախցին, դեպի իր հայրենիքը պաշտպանող զինվորը, դեպի Եկեղեցին. Հակոբ Ավետիքյան. «Ազգ»
    🔺 Նույնիսկ ամենաիշխանամետ սոցհարցումների համաձայն, «պատերազմի եռագլուխ հրեշի» գումարային վարկանիշը ՔՊ-ի վարկանիշից շատ ավելի բարձր է. «ՉԻ»
    🔺 2021 թվականին Հերիքնազ Տիգրանյանը հայտարարագրել էր զրոյական կանխիկ միջոցներ. 2025 թվականի ավարտին պատկերը լրիվ այլ է. «Ժողովուրդ»
    🔺 Ընտրական «համբալաբանական» խոսվածքը, վերջին լրտեսամանիան, «մասկի-շոուներն» ու «բռնեմ-նստեցնեմները» սպանում են ընտրողին , սպառնալով հունիսի յոթը վերածել չընտրության. «Ազգ»
    🔺 «Պարո՛ն Փաշինյան, խնդրում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում մեծահոգաբար զիջումների մի գնացեք». Կովկասի հարցերով իրանցի փորձագետ. «Ազգ»
    🔺 Ես Սերժ Սարգսյանի ժամանակ եւս եղել եմ ընդդիմադիր, երբեմն այնպես եմ խոսել, որ եթե հիմա այդպես խոսեմ, ինձ կտանեն կալանավայր. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»
    🔺 «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ հայկական վանքում՝ սպասելով թքոցների». «Ազգ»
    🔺 Արդեն յոթերորդ օրն է՝ Արման Թաթոյանը համանման մի ձայնագրություն է հրապարակել, սակայն որեւէ վարույթ չի նախաձեռնվել. Վարազդատ Հարությունյան. «Հրապարակ»
    🔺 Յաակկո Հեյկիլյա. «Հայաստանը մշտապես իմ մտքում է». «Ազգ»
    🔺 Փաշինյանը հայտարարություն է անում, կես ժամ հետո դատախազությունը հայտարարում է, որ սկսել են ինչ-որ գործարանի օրինականության վերաբերյալ գործընթաց. Հովհաննես Խուդոյան. «Հրապարակ»
    🔺 Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը. «Ազգ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան:«Ուժեղ Հայաստան» կուսակցությու…

    Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

    https://cdn4.telesco.pe/file/a1897dff44.mp4?token=RoeQ1gsCCjqtrEtJ2LeqPMDgFsI_OZiYvAWrA7RBeBoqQRqAAoVAo4gbanagp-A7wVnw4unmY6xPZHVbiOW1O8HVWWOBVLDHAB5IUcB4a_3mksdLE1uRr6_1Dcb2-jIqO41j1tgDKixYncqracvyTH64A38RLvpcShZQ6qfpktImwwS5EPxExjCxjry29rkq_LarA7s0OsgDav-iBB1IkXHG9tMRO3rflSwAgyyjYhMzAkzW3dRWDIEGQOC7PhnL4MoW4yJe7h5OZTAUct0YlqQ2AO6hxJhtR58o-iXL3Y354d84GP1XGkZCr652XOKZ50QwsitIgADCph0wCAt_Tw

  • Ընտրելով «Ուժեղ Հայաստան» դաշինքը` «Ո´չ» եք ասելու Հայաստանում 300,000 ադրբեջանց…

    Ընտրելով «Ուժեղ Հայաստան» դաշինքը` «Ո´չ» եք ասելու Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցմանը 🇦🇲✊🏻
    Փոփոխությու´ն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ 🇦🇲✊🏻
    Տիգրան Աբրահամյան

  • Ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու, ասուլիսի ժամանակ հայտար…

    🔶Ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու, ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
  • Ես չեմ զարմանում, որ ասենք, Ռոբերտ Քոչարյանի նման մարդն էմոցիա չունի, նա սառնասի…

    Ես չեմ զարմանում, որ ասենք, Ռոբերտ Քոչարյանի նման մարդն էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան ա, ինչի պիտի էմոցիա ունենա։ Բանտում, կարծում եմ, իր էմոցիաները կսկսեն վերականգնվել։
    Կամ Ծառուկյան Գագիկն ինչի պիտի էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարող ա էմոցիա ունենալ։ Կամ կալուգացի օլիգարխն ինչի պետքա էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտն էմոցիա ունի՞։
    Նիկոլ Փաշինյան