Category: Aravot

  • 73.3%-ը պատրաստ է մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին. GALLUP International …

    📊 73.3%-ը պատրաստ է մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին. GALLUP International Association-ի հարցումները
    GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների 59.3%-ը նշել է, որ միանշանակ կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ևս 14%-ը պատասխանել է՝ «ավելի շուտ այո»։
    Եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, հարցվածների 28.8%-ը կքվեարկեր ՔՊ-ի, 14.9%-ը՝ «Ուժեղ Հայաստանի», իսկ 12.1%-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանի քարոզարշավին երեխան դժգոհել է՝ «Ձեր ոչ մի ասածը ճիշտ չի եղել»Երևանում …

    🗳️Փաշինյանի քարոզարշավին երեխան դժգոհել է՝ «Ձեր ոչ մի ասածը ճիշտ չի եղել»
    Երևանում բակային հանդիպումների ժամանակ մի երեխա վարչապետից պահանջել է վերանորոգել ֆուտբոլի դաշտը և հայտարարել, որ իր խոստումները չեն կատարվել։
    Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նաև բնակիչներին հյուրասիրել է և շփվել երեխաների հետ։
    aravot.am | @aravot
  • Gallup-ի հարցում․ 84.4%-ը գիտի՝ երբ են լինելու 2026-ի ընտրությունները51.5%-ը կա…

    📊 Gallup-ի հարցում․ 84.4%-ը գիտի՝ երբ են լինելու 2026-ի ընտրությունները
    🔷51.5%-ը կարծում է, որ ընտրություններն ավելի շուտ կամ միանշանակ արդար կանցնեն, իսկ շուրջ 36%-ը՝ հակառակը։ Եթե ընտրությունները լինեն անարդար, 51.3%-ը պատրաստ է մասնակցել փողոցային պայքարի։
    🔷Հարցվածների 54.1%-ը նշել է, որ տեսել է ՔՊ-ի քարոզարշավը, 35.1%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքինը, իսկ 26.7%-ը՝ «Հայաստան» դաշինքինը։
    Քարոզարշավին հիմնականում հետևել են սոցցանցերով (56.9%) և հեռուստատեսությամբ (48.6%)։ Միևնույն ժամանակ՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրին ծանոթացել է հարցվածների 31.1%-ը։
  • Արեգնազ Մանուկյանը՝ Թեւանյանի տանն ու գրասենյակում խուզարկությունների մասին«Մայր…

    🚨Արեգնազ Մանուկյանը՝ Թեւանյանի տանն ու գրասենյակում խուզարկությունների մասին

    «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչներ ու ծրարներ, իսկ Անդրանիկ Թեւանյանի տանը խուզարկությունն սկսվել էր մինչ նրա ժամանումը։
    Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ճնշել ընդդիմախոսներին։
    aravot.am | @aravot
  • Վճռաբեկ դատարանը բավարարել է վարորդի բողոքը՝ պարեկների տուգանքի գործովԱնդրանիկ …

    ⚖️ Վճռաբեկ դատարանը բավարարել է վարորդի բողոքը՝ պարեկների տուգանքի գործով
    Անդրանիկ Բարսեղյանը վիճարկել էր պարեկային ծառայության՝ գծանշում հատելու համար սահմանված 10 հազար դրամ տուգանքը և 1 տուգանային միավորը, սակայն վարչական դատարանը վերադարձրել էր հայցը։
    Վճռաբեկ դատարանը որոշել է, որ եթե հայցը կրկին ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետում, ապա այն պետք է համարվի ներկայացված սկզբնական օրվանից, և դատարանը չէր կարող այն դիտարկել որպես «նոր հայց»։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբեռանվտանգո…

    #Բիզնես
    🔐Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբեռանվտանգության կրթության ոլորտում
    Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մեկնարկել է 14-17 տարեկանների համար կիբեռանվտանգության անվճար կրթական ծրագիր։ Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել թվային անվտանգության գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ պատրաստելով ավելի իրազեկ և պաշտպանված երիտասարդ սերունդ։
    aravot.am | @aravot
  • Վերլուծական«Թրամփի ուղին» կփրկի՞ Փաշինյան-Պուտին սրված հարաբերություններըՄոսկվան…

    🎯Վերլուծական
    «Թրամփի ուղին» կփրկի՞ Փաշինյան-Պուտին սրված հարաբերությունները
    Մոսկվան ավելի կոշտ է պահանջում, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ–ԵՄ ընտրության հարցում։ Միաժամանակ Ռուսաստանը ակնարկում է, որ հարաբերությունների մեղմացում հնարավոր է «Թրամփի ուղու» և տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ փոխըմբռնման դեպքում։
    Սակայն խնդիրը միայն մեկ նախագիծը չէ․ հայ-ռուսական լարվածության հիմքում նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հարցն է։ Այդ պատճառով անգամ հնարավոր պայմանավորվածությունները կարող են լուծել ոչ թե ճգնաժամը, այլ միայն ժամանակավորապես մեղմել այն։
    Էմմա Գաբիելյանի վերլուծականը
  • ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ փոխնախարարին մեղադրե…

    🏫 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ փոխնախարարին մեղադրել է նախընտրական շրջանում դպրոցների ու ուսանողների՝ քարոզարշավում ներգրավվելու համար։
    Նրա խոսքով՝ տարբեր մարզերում դպրոցականներին կազմակերպված տանում են քաղաքական միջոցառումների, իսկ որոշ դեպքերում երեխաներին պատրաստեցնում են իշխանության օգտին վանկարկումների։
    ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պատասխանել է, որ խախտումների դեպքեր արձանագրվել են, և մի շարք տնօրեններ ու աշխատակիցներ արդեն խիստ նկատողություն են ստացել։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. «ՀԺ»
    🔺 Նա անկեղծորեն եւ անթաքույց ատելություն է տածում դեպի արցախցին, դեպի իր հայրենիքը պաշտպանող զինվորը, դեպի Եկեղեցին. Հակոբ Ավետիքյան. «Ազգ»
    🔺 Նույնիսկ ամենաիշխանամետ սոցհարցումների համաձայն, «պատերազմի եռագլուխ հրեշի» գումարային վարկանիշը ՔՊ-ի վարկանիշից շատ ավելի բարձր է. «ՉԻ»
    🔺 2021 թվականին Հերիքնազ Տիգրանյանը հայտարարագրել էր զրոյական կանխիկ միջոցներ. 2025 թվականի ավարտին պատկերը լրիվ այլ է. «Ժողովուրդ»
    🔺 Ընտրական «համբալաբանական» խոսվածքը, վերջին լրտեսամանիան, «մասկի-շոուներն» ու «բռնեմ-նստեցնեմները» սպանում են ընտրողին , սպառնալով հունիսի յոթը վերածել չընտրության. «Ազգ»
    🔺 «Պարո՛ն Փաշինյան, խնդրում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում մեծահոգաբար զիջումների մի գնացեք». Կովկասի հարցերով իրանցի փորձագետ. «Ազգ»
    🔺 Ես Սերժ Սարգսյանի ժամանակ եւս եղել եմ ընդդիմադիր, երբեմն այնպես եմ խոսել, որ եթե հիմա այդպես խոսեմ, ինձ կտանեն կալանավայր. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»
    🔺 «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ հայկական վանքում՝ սպասելով թքոցների». «Ազգ»
    🔺 Արդեն յոթերորդ օրն է՝ Արման Թաթոյանը համանման մի ձայնագրություն է հրապարակել, սակայն որեւէ վարույթ չի նախաձեռնվել. Վարազդատ Հարությունյան. «Հրապարակ»
    🔺 Յաակկո Հեյկիլյա. «Հայաստանը մշտապես իմ մտքում է». «Ազգ»
    🔺 Փաշինյանը հայտարարություն է անում, կես ժամ հետո դատախազությունը հայտարարում է, որ սկսել են ինչ-որ գործարանի օրինականության վերաբերյալ գործընթաց. Հովհաննես Խուդոյան. «Հրապարակ»
    🔺 Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը. «Ազգ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան:«Ուժեղ Հայաստան» կուսակցությու…

    Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

    https://cdn4.telesco.pe/file/a1897dff44.mp4?token=RoeQ1gsCCjqtrEtJ2LeqPMDgFsI_OZiYvAWrA7RBeBoqQRqAAoVAo4gbanagp-A7wVnw4unmY6xPZHVbiOW1O8HVWWOBVLDHAB5IUcB4a_3mksdLE1uRr6_1Dcb2-jIqO41j1tgDKixYncqracvyTH64A38RLvpcShZQ6qfpktImwwS5EPxExjCxjry29rkq_LarA7s0OsgDav-iBB1IkXHG9tMRO3rflSwAgyyjYhMzAkzW3dRWDIEGQOC7PhnL4MoW4yJe7h5OZTAUct0YlqQ2AO6hxJhtR58o-iXL3Y354d84GP1XGkZCr652XOKZ50QwsitIgADCph0wCAt_Tw