Category: Aravot

  • Ինտելեկտուալների դավաճանությունը այսօրՖրանսիացի փիլիսոփա Ժուլյեն Բենդաի խոսքով,…

    📍 Ինտելեկտուալների դավաճանությունը այսօր
    Ֆրանսիացի փիլիսոփա Ժուլյեն Բենդաի խոսքով, ինտելեկտուալը պարտավոր է ծառայել հավերժ արժեքներին, ոչ թե քաղաքական կամ անձնական շահերին։
    ⚖️ Դավաճանության նշաններ
    Դավաճանությունը սկսվում է, երբ ինտելեկտուալները մոռանում են իդեալները և ծառայում սոցիալիզմին, ազգայնականությանը կամ այլ շահերին՝ փողի, պաշտոնի կամ անկեղծ համոզմունքից։
    🧠Ինտելեկտուալը պետք է զարգացնի քննադատական գիտակցությունը և խուսափի կոլեկտիվ մտածումից, քանի որ լռությունը և անգործությունը դառնում են դավաճանության մասնակիցներ։
    ✍️ Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ վերլուծականը
  • «ՀայաՔվե»-ն ներկայացրեց ընտրական ծրագրի ուղենիշները Ավետիք Չալաբյան. ընդդիմադիր…

    🇦🇲 «ՀայաՔվե»-ն ներկայացրեց ընտրական ծրագրի ուղենիշները
    📍 Ավետիք Չալաբյան. ընդդիմադիր արմատական այլընտրանք՝ ազգային անվտանգության, Արցախի վերահայացման եւ բանակի ուժի առաջնայնությամբ։
    📍 Նախընտրական ծրագիր՝ ռազմարդյունաբերության զարգացում, ազատ տնտեսություն, թափանցիկ հարկային համակարգ։
    📍 Ընդդիմադիր ուժերի միավորում դաշինքների մեջ, հետընտրական համագործակցություն Ծառուկյան-Կարապետյան ուժերի հետ։
    📍 Չալաբյան. գործող իշխանությունները ստեղծում են պատերազմի ռիսկ, իրական խաղաղություն չեն ապահովում։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապ…

    🇦🇲 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ շինծու մեղադրանքներով: Նրա «հանցանքը» եղել է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելը:
    📍 Դատավարությունը գաղտնի էր, փաստաբանների ու միջնորդությունների բազմակի մերժումներով, վկաների «ապացույցները» հիմնված էին ադրբեջանական լրատվամիջոցների վրա:
    📍 Միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Թրամփին ապահովել բոլոր հայ գերիների՝ 19 քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակումը:
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Երևանում ներկայացվելու է Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի նոր բեմադրությունը Երև…

    🎭 Երևանում ներկայացվելու է Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի նոր բեմադրությունը
    📍 Երևանի օպերային թատրոնը համագործակցում է Միլանի «Լա Սկալա»-ի հետ՝ ներկայացնելու հայ-իտալական համատեղ նախագիծ: Արվեստագետներն արդեն ժամանել են Իտալիայից:
    📍 Կիարա Ամալտեա Սիարելին պատասխանատու է բեմադրության զգեստների դիզայնի համար. նա աշխատել է Լա Սկալայում և մի շարք եվրոպական օպերային թատրոններում:
    📍 Երևանյան բեմադրությունը ժամանակակից մոտեցում է, հերոսը կներկայանա շոուի հաղորդավարի կերպարով:
    🔗 Ավելին՝ այստեղ
  • ՍԴ-ն մերժեց սեփականության իրավունքի դիմումը Մանուկ Մանուկյանը պնդում էր, որ տեխ…

    ⚖️ ՍԴ-ն մերժեց սեփականության իրավունքի դիմումը
    📍 Մանուկ Մանուկյանը պնդում էր, որ տեխնիկական պատճառներով իր գույքի պետական գրանցումը մերժվել է և զրկվել է իրավունքի իրացումից։
    📍 ՍԴ-ն պարզեց՝ պետական գրանցումը «օրինական ակնկալիքի» հետ չի նույնացվում, և անձը կարող է օգտագործել այլ իրավական միջոցներ։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • #ԲիզնեսTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Առ…

    💼 #Բիզնես
    Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
    📈 Առաջին փուլով տեղաբաշխված պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են բորսայում, իսկ բարձր պահանջարկի պատճառով տեղաբաշխումն ավարտվել էր նախատեսվածից շուտ։
    💼 Գործընթացը իրականացվել է Freedom Broker Armenia-ի միջոցով՝ կապիտալի շուկայի գործիքների կիրառմամբ և միջազգային չափանիշներին համապատասխան։
    🔗 Ավելին՝ Առավոտում

    Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

    17-ը փետրվարի, 2026 թ., Երևան․ Team Holding-ի՝ առաջին փուլով տեղաբաշխված պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ընկերության պարտատոմսերի մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխման առաջին փուլը ավարտվել էր նախատեսված ժամանակից ավելի շուտ։…

  • Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂԲողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց.ՈՒ…

    Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ

    Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց.ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Անձնական ու հավաքական շահերը չեն հակասում, այլ ամբողջացնում են»• Հոդվածի հեղին…

    ✍️ «Անձնական ու հավաքական շահերը չեն հակասում, այլ ամբողջացնում են»
    • Հոդվածի հեղինակ Պետրոս Մանուկյանը գրում է, որ ազգային ու անձնական շահերը հակադիր չեն․ անձնական անվտանգությունն ու ընտանիքի ապագայի մասին մտածելը բնականորեն կապված են պետական ու ազգային շահերի հետ։
    • Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացների հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ թե հուզական մոտեցմամբ, այլ ինքնապաշտպանության ու իրատեսական հաշվարկի զգացումով։
    • Հեղինակը շեշտում է՝ Հայաստանի շուրջ զարգացումները պետք է դիտարկել որպես ընդհանուր պատասխանատվության հարց, քանի որ երկրի անվտանգությունը վերաբերում է ոչ միայն պետությանը, այլ նաև սփյուռքին ու յուրաքանչյուր անհատի։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Դատարանը թույլ է տվել կարգալույծ նախկին քահանաներին ժամանակավորապես վերադառնալ …

    ⚖️ Դատարանը թույլ է տվել կարգալույծ նախկին քահանաներին ժամանակավորապես վերադառնալ ծառայության
    • Դատարանի որոշմամբ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը մինչև վերջնական դատական ակտը կարող են վերադառնալ քահանայական ծառայությանը և իրենց նախկին եկեղեցիներին։
    • Դատարանը նաև պահանջել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնի կարգալուծման հիմքերը հաստատող փաստաթղթեր։
    • Մայր Աթոռի իրավունքները պաշտպանող թիմի համակարգող Արա Զոհրաբյանի խոսքով՝ որոշումը «ապօրինի է» և դատարանը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կանոնական հարցերին։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Վատիկանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»Վատիկանը հայտարարել է, որ չի մա…

    📍 🇻🇦 Վատիկանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»
    Վատիկանը հայտարարել է, որ չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»։
    Կարդինալ Պիետրո Պարոլինը նշել է, որ միջազգային ճգնաժամերը պետք է կարգավորվեն Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում։
    🗳️ Խորհուրդը նախատեսում է քննարկել Գազայի կառավարումն ու վերականգնումը, սակայն մի շարք երկրներ և փորձագետներ զգուշավոր են նախաձեռնության նկատմամբ։
    🔗 Ավելին՝ այստեղ