Category: Aravot

  • ԱԺԲ-ն դժգոհում է քարոզարշավի անհավասար պայմաններից«Ազգային ժողովրդավարական բեւեռ…

    🚨ԱԺԲ-ն դժգոհում է քարոզարշավի անհավասար պայմաններից

    «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Կարապետյանի խոսքով՝ քարոզարշավն անցել է անհավասար պայմաններում, իսկ իրենց քաղաքական ուժը բախվել է մեդիա բլոկադայի եւ արհեստական խոչընդոտների։
    Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական դիսկուրսը սխալ կերպով ներկայացվում է որպես ընտրություն ռուսամետության եւ արեւմտամետության միջեւ՝ պնդելով, որ գործող իշխանության քաղաքականությունը չի տանում դեպի Եվրոպա։
    aravot.am | @aravot
  • Մեր վստահորդի արարքում որևէ հանցագործության հատկանիշ առկա չէ, և այս ամենը ուղղակ…

    Մեր վստահորդի արարքում որևէ հանցագործության հատկանիշ առկա չէ, և այս ամենը ուղղակիորեն քաղաքական հետապնդման հերթական դրսևորման ձևերից է. Ֆերոյան

  • #առողջություն Վիրահատությունից հետո ավելի շատ քայլելը նվազեցնում է բարդությունն…

    #առողջություն
    🚶 Վիրահատությունից հետո ավելի շատ քայլելը նվազեցնում է բարդությունների ռիսկը
    Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վիրահատությունից հետո կատարված յուրաքանչյուր լրացուցիչ 1000 քայլը նպաստում է ավելի արագ և անվտանգ վերականգնմանը։
    Օրական 1000 հավելյալ քայլը նվազեցնում է հետվիրահատական բարդությունների ռիսկը 18%-ով, կրկին հոսպիտալացվելու հավանականությունը՝ 16%-ով, իսկ հիվանդանոցում մնալու տևողությունը՝ 6%-ով։
    aravot.am | @aravot
  • #խմբագրական Փոխվե՞լ է արդյոք համակարգը«Նախկին համակարգին վերադարձ չի լինելու» թ…

    #խմբագրական
    ⚖️ Փոխվե՞լ է արդյոք համակարգը
    «Նախկին համակարգին վերադարձ չի լինելու» թեզը մոլորեցնող է, քանի որ իրականում համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրա գնահատմամբ՝ տարիներ շարունակ ձևավորված մեխանիզմները շարունակում են գործել՝ պարզապես նոր դերակատարներով։
    Կոռուպցիայի, ազդեցիկ շրջանակների և իրավապահ ու դատական համակարգերի աշխատանքի տրամաբանությունը էապես չի փոխվել։ Քաղաքական ուժերը պետք է խոսեն ոչ թե «հին համակարգին չվերադառնալու», այլ իրականում նոր համակարգ ստեղծելու մասին։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • «Նիկոլ Փաշինյանը շատ լավ զգում է հանրային տրամադրությունները»․ Աննա Կոստանյան «…

    📌 «Նիկոլ Փաշինյանը շատ լավ զգում է հանրային տրամադրությունները»․ Աննա Կոստանյան
    🎙️ «Առավոտի» «Այլ օրակարգ» ծրագրի հյուրն է «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը։
    ▪️ Նախընտրական քարոզարշավը, նրա գնահատմամբ, ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով և քաղաքական խոսույթի ապականմամբ։
    ▪️ Իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ ճնշումներն ու սպառնալիքները այս անգամ ավելի ընդգծված էին։
    ▪️ «Նիկոլ Փաշինյանն ունակ է ցանկացած քայլի՝ իշխանությունը պահելու համար»։
    ▪️ «Ի տարբերություն շատ քաղաքական առաջնորդների՝ նա շատ լավ զգում է հանրային տրամադրությունները»։
    ԴԻՏԵԼ

    Փաշինյանը չի վարանի` ուժ կիրառել. Աննա Կոստանյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Միասնության թեւեր» կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏ…

    «Միասնության թեւեր» կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու ԱՐՄԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետերը.
    ՀՀ նախագահը նույնպես պետ է ընտրվի քաղաքացիների կողմից;
    ԱԺ-ում կայուն մեծամասնության նորմը պետք է վերացվի:
    Դաշինքների ձեւավորմանը խանգարում է դրանց համար նախատեսված բարձր անցողիկ շեմը:
    Իշխող ուժը մեզ մշտապես սպառնում է պատերազմով:
    Ադրբեջանն արդեն իսկ խախտում է նախաստորագրված համաձայնագիրը՝ նոր նախապայմաններ առաջ քաշելով:

    ՔՊ-ն անընդհատ տրանսֆորմացվում է անհասկանալի ալգորիթմով. Արմեն Գալստյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Փոփոխության Մեծ ՀանրահավաքՀունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին,միացի՛ր փոփոխության քայլե…

    Փոփոխության Մեծ Հանրահավաք
    Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին,
    միացի՛ր փոփոխության քայլերթին։
    Մերգելյան ինստիտուտին հարակից տարածքից կշարժվենք դեպի Հանրապետության Հրապարակ։
    Ժամը 19:00-ին
    Հանրապետության հրապարակում
    դարձի՛ր փոփոխության հանրահավաքի մասնիկը։
    Դու արժանի ես փոփոխության։

  • ԵՄ-ն աջակցություն է խոստանում Հայաստանին՝ ռուսական ճնշումների ֆոնինԵՄ ընդլայնմա…

    🇪🇺 ԵՄ-ն աջակցություն է խոստանում Հայաստանին՝ ռուսական ճնշումների ֆոնին
    ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության համերաշխությունը Հայաստանի հետ՝ Ռուսաստանի աճող տնտեսական ճնշումների պայմաններում։
    Նրա խոսքով՝ Բրյուսելը դիտարկում է կարճաժամկետ աջակցությունը մեծացնելու հնարավորությունները, ինչպես նաև արագացնելու է տարածաշրջանային առևտրային և էներգետիկ կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքները։
    aravot.am | @aravot
  • Գարեգին Բ․ Բագրատ Սրբազանի նկատմամբ մեղադրանքներն անհիմն ենԽմբագիրների հետ հանդ…

    Գարեգին Բ․ Բագրատ Սրբազանի նկատմամբ մեղադրանքներն անհիմն են
    Խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Նրա խոսքով՝ Սրբազանը հայրենասեր և ազգանվեր եկեղեցական է, իսկ շարժումը սկզբնապես ձևավորվել էր Տավուշի սահմանազատման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով։
    Վեհափառը նշել է, որ երբ շարժումը մտավ քաղաքական գործընթացների փուլ, եկեղեցին կասեցրեց Բագրատ Սրբազանի հոգևոր գործունեությունը, սակայն դա չի փոխում իր գնահատականը՝ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։
    aravot.am | @aravot
  • Մենք Ղարաբաղում էլ ենք Ձեզ շատ սիրել, իմ աղջիկն էլ անընդհատ հետևում է Ձեր հարցազ…

    Մենք Ղարաբաղում էլ ենք Ձեզ շատ սիրել, իմ աղջիկն էլ անընդհատ հետևում է Ձեր հարցազրույցներին․ տարեց կինը՝ Արման Թաթոյանին

    https://cdn4.telesco.pe/file/215f91ca77.mp4?token=Ewc9U6W-UOR61JoJ-cjvAEDyWnXfp0NV3FU86IbQMZMuB9CFMrsQE_TGqrTcLyfr8JFalJsnJhL07BR9YVqSvorFcxIv1mpRnoX6mUSym1yQZ-HciROJc4sHvKdC8j1vDZK7JbsbRD7ecuNggAQa-tZtng1oLYrp8UP9kNpEkcwtnEYpHI9WSVZ02Ic9i_ubWPaLnmn0babNTbf8LIifBGf-IdWIImHqg-nG-f1_v77HSzXJXruawuqmU36kh6hddH55puwv6KnJB3bO07U92Yg6hQeImjgIy0U2QHrYnMcHi2QfSJlf2cvnscQ0e7vIJL8yBzitVHs-P_wODkii-0VJuG2DrIc4uLxwYN83R-VCSW-FnXHwLRuMp5-zJa2GOyJUedqbTy33yyvgCNUmDFbzaUEKLmWDTQOqBIGHi1rn92BBXzL8TN_xeX7hZ-jWggvusBZrHGCltw9xEIeYDcn5BUYWTU8gtgSAAcunTyUB2s2bcdkkDjytcCkr6-yGGFyeCzElveEVownm9FGNCFDMxfugWiZlHXQPDINc5QS8yNSgv47r2921jRXG6Ti3n95wk7ihU1OpvL0TcNSZNN2uK4bV7nJm9sy_BLT4aqYpDU_CW2P-S3TuyTjIw6Lx2sz5eppfkjWUmP3lZJu2Le7kr8y59vedgY02_lZpQsc