Category: Aravot

  • Ազատությունը վերացական չէ, այն կշռադատված ընտրություն է. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամ…

    🇺🇸 Ազատությունը վերացական չէ, այն կշռադատված ընտրություն է. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի բացառիկ հարցազրույցը Aravot.am-ին
    ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Aravot.am-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ժողովրդավարության հիմքում իշխանության՝ ժողովրդից բխելու սկզբունքն է, իսկ ազատությունը յուրաքանչյուր սերնդի կողմից գիտակցաբար վերահաստատվող արժեք։
    Նրա խոսքով՝ հիմնադիր հայրերի գաղափարները շարունակում են արդիական մնալ նաև այսօր՝ ժողովրդավարական մարտահրավերների պայմաններում։
  • Գյումրիում 21-ամյա երիտասարդին նախ ծեծել են, ապա՝ շները կծել21-ամյա Արտաշատի բն…

    😳 Գյումրիում 21-ամյա երիտասարդին նախ ծեծել են, ապա՝ շները կծել
    21-ամյա Արտաշատի բնակիչը Գյումրիում դիտողություն է արել հայհոյող երեք անձանց, ինչից հետո, ըստ տեղեկությունների, ծեծի է ենթարկվել։ Ավելի ուշ նրան թափառող շներն են կծել, և երիտասարդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
    Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ծեծին մասնակցած երեք անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
    aravot.am⁠ | @aravot
  • Ադրբեջանի օգնությունը Ուկրաինային․ ի՞նչ է տեսնում միջազգայնագետըՄիջազգայնագետ Գ…

    🚆 Ադրբեջանի օգնությունը Ուկրաինային․ ի՞նչ է տեսնում միջազգայնագետը
    Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ Ուկրաինային փոխանցված երկաթուղային սարքավորումների մի մասը կարող էր Ղազախստանից հասնել Ադրբեջան, ապա՝ Ուկրաինա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Ղազախստանը քաղաքական և տնտեսական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, իսկ Բաքուն նաև փորձում է խորացնել տարաձայնությունները Ռուսաստանի հետ։
    Բալասանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ թվում՝ էներգետիկ և ռազմավարական ուղղություններով, իսկ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կարող է նաև քաղաքական նպատակներ հետապնդել։
    aravot.am⁠ | @aravot
  • Ինչո՞ւ է «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ը դատի տվել ԿԳՄՍ նախարարությանըԿԳՄՍ նախարար…

    🎬 Ինչո՞ւ է «Վաղարշ և որդիներ կոնցեռն»-ը դատի տվել ԿԳՄՍ նախարարությանը
    ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ ստացել է «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի հայցադիմումը, որն այժմ ուսումնասիրվում է։ Նախարարության փոխանցմամբ՝ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի վերաբերյալ որևէ հայտ իրենց չի ներկայացվել, քանի որ ներդրումների մասնակի վերադարձի հայտերը ներկայացվում են Հայաստանի կինոյի հիմնադրամին։
    Ըստ նախարարության՝ 2025 թվականի կառավարության 412-Ն որոշումը տարածվում է միայն 2025 թվականի մայիսի 10-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, իսկ հետագա գործողությունները կիրականացվեն օրենքով սահմանված կարգով։
    aravot.am⁠ | @aravot
  • «Պատասխանեիք ՎիվաՍելի գործարքի մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՌուբինյանինԱԺ-ում «Ու…

    🏛️ «Պատասխանեիք ՎիվաՍելի գործարքի մասին»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ Ռուբեն Ռուբինյանը չի պատասխանել իր բարձրացրած հարցերին՝ ՎիվաՍելի կասկածելի գործարքի վերաբերյալ։ Նա նաև հիշեցրեց, որ անվտանգության ռիսկերի մասին խոսելու փոխարեն անդրադարձ է կատարվել իր կնոջը։
    Մանուկյանը պատմեց նաև, որ իր կինը 2020 թվականին հղիության ընթացքում հեռացվել է ԱԺ-ից, և, նրա խոսքով, միայն մամուլի ճնշումից հետո այդ որոշումը վերանայվել է։
    aravot.am⁠ | @aravot
  • Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ ելույթ ունեցավ ՍյունիքումՀայաստանի …

    🎻 Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ ելույթ ունեցավ Սյունիքում
    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ համերգներ ներկայացրեց Մեղրիում, Կապանում և Գորիսում։
    Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ հայրենիքում ելույթ ունենալը մեծ պատիվ է, իսկ նախաձեռնության նպատակը Հայաստանի մարզերում դասական երաժշտությունն ավելի հասանելի դարձնելն է։
    aravot.am | @aravot
  • «Լուրեր են պտտվում, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի քաջալերմամբ»․ Մարիա Կա…

    🏛️ «Լուրեր են պտտվում, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի քաջալերմամբ»․ Մարիա Կարապետյան
    ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը, արձագանքելով ընդդիմության քննադատություններին, հայտարարեց, որ «մանդատագող» որակումը փորձ է սրել իրավիճակը և հարցադրումներ հնչեցրեց «Հայաստան» խմբակցության ու ԲՀԿ-ի հարաբերությունների վերաբերյալ։
    Կարապետյանը նաև դիմեց Աննա Գրիգորյանին՝ կոչ անելով բացատրել իր քաղաքական ուղին և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից հեռանալու պատճառները։
    aravot.am | @aravot
  • «Ճիշտ է ասում վարչապետը»․ ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ Փաշինյանի կոչի մասինAravot….

    🎬 «Ճիշտ է ասում վարչապետը»․ ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ Փաշինյանի կոչի մասին
    Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը համաձայնել է Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ կարևոր իրադարձությունների մասին պետք է ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն՝ նշելով, որ խնդիրը ոչ թե թեմաների, այլ ֆինանսավորման և պետական քաղաքականության բացակայությունն է։
    Նրա խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է մեծացնել կինոարտադրության աջակցությունը և նկարահանել ինչպես պատմական, այնպես էլ խաղաղարար ու վավերագրական ֆիլմեր։
    aravot.am | @aravot
  • «Չկա նման մեխանիզմ․ Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»․ Ռուբեն …

    🏛️ «Չկա նման մեխանիզմ․ Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»․ Ռուբեն Ռուբինյան
    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորի աշխատավարձից հրաժարվելու իրավական մեխանիզմ չկա, և Նարեկ Կարապետյանը կստանա այն՝ ցանկության դեպքում օգտագործելով այլ նպատակներով։
    Ռուբինյանը նաև տեղեկացրեց, որ Ազգային ժողովում կստեղծվի էթիկայի հանձնաժողով, որը կքննարկի պատգամավորների վարքագծին առնչվող հարցերը։
    aravot.am | @aravot
  • «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը երբեք չի դադարում»․ Ռուբեն ՌուբինյանԱ…

    🎖️ «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը երբեք չի դադարում»․ Ռուբեն Ռուբինյան

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է ամեն օր՝ նշելով, որ այդ աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 200 գերի վերադարձել է հայրենիք։
    Նրա խոսքով՝ խորհրդարանական մակարդակում ևս շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի մնացած հայ գերիները հնարավորինս արագ վերադառնան։
    aravot.am | @aravot