Category: Aravot

  • «Փաշինյանից ի՞նչ ղեկավար… պատմության մեջ նման մարդ մեզ չէր հանդիպել»․ Դավիթ Անա…

    🗳️ «Փաշինյանից ի՞նչ ղեկավար… պատմության մեջ նման մարդ մեզ չէր հանդիպել»․ Դավիթ Անանյանի հանդիպումը Կոտայքում
    «Միասնության թեւեր» կուսակցության անդամները Կոտայքի մարզում ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը՝ շեշտելով արցախցիների վերադարձի իրավունքը։
    Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հնարավոր միջազգային երաշխիքների դեպքում արցախցիների վերադարձի հարցը լինելու է իրենց ծրագրային առաջնահերթություններից մեկը։
    Առավոտ | @aravot
  • #Վերլուծական Վրեժից դեպի համաներում․ քաղաքական մշակույթի հնարավոր շրջադարձՀասարա…

    #Վերլուծական
    🕊️ Վրեժից դեպի համաներում․ քաղաքական մշակույթի հնարավոր շրջադարձ
    Հասարակական ու քաղաքական լարվածությունից դուրս գալու ճանապարհը վրեժխնդրությունը չէ, այլ՝ համաներումը։Ատելությունը պահելը պահպանում է հասարակական «բանտի» վիճակը, նույնիսկ երբ ֆիզիկական ազատությունը կա։ Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական խոսույթը կառուցվել է հակադրության, սպառնալիքների ու փոխադարձ մեղադրանքների վրա։
    Այս տրամաբանությունը շարունակվել չի կարող, և ցանկացած իշխանափոխությունից հետո առաջնային խնդիր պետք է լինի ատելության մթնոլորտի հաղթահարումը։
    ✍️ Արամ Աբրահամյանի վերլուծականը
  • «Նրանց վնգունը դուրս է գալիս, որովհետեւ ջարդել եմ նրանց թալանչի թաթիկները»․ Փաշ…

    🚨 «Նրանց վնգունը դուրս է գալիս, որովհետեւ ջարդել եմ նրանց թալանչի թաթիկները»․ Փաշինյան
    Ախթալայում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը վերադարձնում է նախկինում սեփականաշնորհված մանկապարտեզները և պետական միջոցներն ուղղում հանրային ու բանակի կարիքներին։
    Վարչապետը նաև պնդել է, որ հեղափոխությունից հետո պետության օգտին վերադարձվել է շուրջ 8 միլիարդ դոլար, իսկ նախկին համակարգի ներկայացուցիչներին բնութագրել է որպես «գողեր ու թալանչիներ»։
    aravot.am | @aravot
  • #Վերլուծական Հայ-թուրքական հարաբերություններում հայտարարությունները շատ են, արդյ…

    #Վերլուծական
    🇹🇷 Հայ-թուրքական հարաբերություններում հայտարարությունները շատ են, արդյունքները՝ սահմանափակ
    Թեեւ Երեւանն ու Անկարան շարունակվում են շփվել, սահմանը, սակայն, շարունակում է փակ մնալ։ Թուրքական կողմը գործընթացը չի անվանում «հարաբերությունների կարգավորում», այլ՝ «վստահության ամրապնդման գործընթաց»։ Չնայած Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ արձանագրության ստորագրմանը եւ երկաթուղային կապի շուրջ քննարկումներին, նախկին պայմանավորվածությունների զգալի մասը դեռ չի իրականացվել։
    Բաքուն քննադատել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Հայաստանի վերաբերյալ բարեկամական գնահատականները, իսկ Իլհամ Ալիեւը նոր նախազգուշացումներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Հայ-թուրքական երկխոսության առաջընթացը շարունակում է բախվել ոչ միայն տեխնիկական, այլեւ տարածաշրջանային քաղաքական խոչընդոտների։
    ✍️ **Էմմա Գաբրիելյանի վերլուծականը՝ Առավոտում
  • Մամուլը գրում էԴերենիկ Դումանյան. «Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, հենց մեր…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺Դերենիկ Դումանյան. «Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, հենց մեր դիմաց հայտնում էին այդ մասին, բայց դրա համար հո չէի՞նք ազատելու մարդուն». «Հրապարակ»
    🔺Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել». «Հրապարակ»
    🔺Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյան. «Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել: Մի քանի անգամ վիրավորվել եմ, բայց չեմ մահացել». «Հրապարակ»
    🔺Անցնող 8 տարին ալ փտածութիւններով լեցուն անցեալ մը կարելի չէ՞ նկատել. «Հայրենիք»
    🔺«Ձեռքիցս քաշում էր, չէր թողնում, որ դուրս գամ խցից: Ընդամենը գոռում էր, որ իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ծեծել են, ուզել են սպանել». Զարուհի Փոստանջյանը՝ Կոշում Փաշինյանի մասին. «Հրապարակ»
    🔺 Յունաստանի նա­խա­գահը հիշեցրեց Բիւ­զան­դիո­նի կայսեր ­թա­գադ­րու­մը հայկական Ս. ­Գէորգ ե­կե­ղեց­ւոյ մէջ. «Եռագոյն»
    🔺Իշխանությունը, որը հանրային համերաշխության ապահովման պարտավորություն ունի, ինքն է գեներացնում և տարածում ատելություն, և սա անընդունելի է. Գեղամ Ստեփանյան. «Ապառաժ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «2018-ին Հայաստան պետության ավարտը մոտենում էր, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը…

    🚨 «2018-ին Հայաստան պետության ավարտը մոտենում էր, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը, մեզ հաջողվեց կանգնեցնել այդ ժամացույցը»․ Փաշինյան
    Շնողում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին Հայաստանը կանգնած էր պետականության կորստի վտանգի առաջ, սակայն իր կառավարությանը հաջողվել է «կանգնեցնել ու ջարդուփշուր անել այդ ժամացույցը»։
    Վարչապետը նաև նշել է, որ վերջին ութ տարիներին պատմամշակութային ժառանգության պահպանման վրա աննախադեպ միջոցներ են ծախսվել, իսկ միայն Լոռու մարզում իրականացվել է շուրջ 400 միլիոն դոլարի պետական ներդրում։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանն արձագանքել է իր՝ այլ երկրի քաղաքացի լինելու մասին լուրերին …

    Նարեկ Կարապետյանն արձագանքել է իր՝ այլ երկրի քաղաքացի լինելու մասին լուրերին
    Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն.
    Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: 😊
    Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից :

    Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:
    Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն:

  • #խմբագրական Քրիստոնեությունն ու քաղաքական խոսքի սահմաններըՔրիստոնեական արժեքների…

    #խմբագրական
    🕊️ Քրիստոնեությունն ու քաղաքական խոսքի սահմանները
    Քրիստոնեական արժեքներին հակասում է նույնիսկ ամենամեղավոր մարդու մահը ցանկանալը կամ նրան ուղղված «ինչո՞ւ չես զոհվել» տիպի հարցադրումը։ Քրիստոնեությունը հիմնված է ապաշխարության, ներման եւ մարդու փոխվելու հնարավորության վրա, ուստի ատելության եւ մահվան ցանկության դրսեւորումները չեն կարող համատեղելի լինել քրիստոնեական արժեհամակարգի հետ։
    Ժողովրդավարությունը չի կարող համատեղվել քաղաքական հակառակորդների նկատմամբ վիրավորանքների, սպառնալիքների կամ անձնական հարձակումների հետ։ Հանրային կյանքում անհրաժեշտ են ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտներ, այլեւ բարոյական ու քրիստոնեական արժեքների պահպանում։
    ✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • «2013-ից կո՞ւյր էինք, չէինք տեսնում՝ ինչ է կատարվում»․ Սարգիս Շահինյան «Փաստորե…

    🔹 «2013-ից կո՞ւյր էինք, չէինք տեսնում՝ ինչ է կատարվում»․ Սարգիս Շահինյան
    🔹 «Փաստորեն պատրաստվում էինք Արցախը հանձնելուն»․ կոշտ գնահատական՝ անցած տարիների քաղաքականության մասին
    🔹 Հնարավո՞ր է հայ-ադրբեջանական իրական հաշտեցում՝ առանց պատմական արդարության և վստահության վերականգնման
    🔹 «Երկու ատրճանակի տակ ստորագրված խաղաղությունը լավ տեղ չի տանելու»
  • 8 տարի առաջ Արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ Կապանցիներին…

    8 տարի առաջ Արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ Կապանցիներին…

    https://cdn4.telesco.pe/file/1d0a245729.mp4?token=onSW61FiwltGR75EQoMv8wqprzARrlakeD5PC47xvHgBLlLdDVbKOPBvJYmDneKGmI3Suky_Xic3lWzbIOvGvJ-ZcokPpw1AuRx859qQUWFe3xcRfCsjKKS_O237Tl_Qrlv6pNH4MBRQ3U_5VaPFVT2NpvuWpa-ObJhHb5D-CjNpathbfWp8QNzz7VF2HvFu6ITjUZpqZTjDD7bxZMsSiDNEgqdEHEmvhNGg49y5BW_lUmsVcOxBSUgOKVhlmni2nfFGRannGZIu8U3R3gsXk7IRn2cNjEJ4WXnw36L6fulELc6BM2jmEu6a3lpb1JMtFVkEEakorQxnUe3donTzMQ