Category: Aravot

  • «Մարդիկ հոգնել են այդ անվերջ հիստերիկ մղձավանջից»․ Արման Աբովյան«Առաջարկ Հայաստ…

    📣 «Մարդիկ հոգնել են այդ անվերջ հիստերիկ մղձավանջից»․ Արման Աբովյան
    «Առաջարկ Հայաստանին» թիմի ներկայացուցիչ Արման Աբովյանի խոսքով՝ քաղաքացիները փոփոխություններ են պահանջում և չեն հավատում իշխանության առաջ քաշած «շինծու խաղաղությանը»։
    Աբովյանը նշել է, որ մարդիկ «հոգնած, վիրավորված ու զայրացած են», իսկ Նիկոլ Փաշինյանի արցախցիների մասին հայտարարությունները շատերը վերագրում են իրենց։
    Նրա խոսքով՝ իշխանությունը քարոզարշավը վերածում է «հիստերիկ, անբովանդակ շոուների», մինչդեռ ընդդիմության նկատմամբ մարդկանց վստահությունն աճում է։
    aravot.am | @aravot
  • Վերագործարկվել է EU4Armenia հարթակըԹարմացված EU4Armenia հարթակում մեկ տեղում հա…

    🇪🇺 Վերագործարկվել է EU4Armenia հարթակը
    Թարմացված EU4Armenia հարթակում մեկ տեղում հասանելի են դարձել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, դրամաշնորհների, կրթական ծրագրերի և ֆինանսավորման հնարավորությունների մասին տեղեկությունները։
    Հարթակում ներկայացված են նաև Հայաստանում իրականացվող 80-ից ավելի ԵՄ ծրագրեր, ինչպես նաև 270 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի հիմնական ուղղությունները։
    aravot.am | @aravot
  • Դանիել Իոաննիսյանի դեմ դիմումը քննարկվում է ԿԸՀ-ումԿԸՀ-ն քննարկում է «Երիտասարդ…

    ⚖️ Դանիել Իոաննիսյանի դեմ դիմումը քննարկվում է ԿԸՀ-ում
    ԿԸՀ-ն քննարկում է «Երիտասարդական ակումբների դաշինքի» դիմումը՝ «Անկախ դիտորդ» խմբի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ։
    Դիմումատուն պնդում է, որ Իոաննիսյանի ներգրավվածությունը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում կարող է «ողջամիտ կասկած» առաջացնել նրա անաչառության վերաբերյալ, քանի որ հանձնաժողովը ձևավորվել է վարչապետի որոշմամբ։
    Նիստի ընթացքում «Ակն ընդ ական» ՀԿ ղեկավար Հովհաննես Իշխանյանը հայտարարել է, որ իրեն և Աննա Կոստանյանին չեն թույլատրել մասնակցել բաց նիստին՝ դա որակելով օրենքի խախտում։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցո…

    💼 #Բիզնես
    📱 Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում։
    Մի քանի րոպեում օգտատերերը կարող են բացել հաշիվ, ձևակերպել վարկ, կատարել փոխանցումներ և օգտվել բանկային ծառայություններից՝ առանց մասնաճյուղ այցելելու։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Խորհրդարանական ընտրությունները վերածել են նախագահականի»․ Լևոն ՇիրինյանՔրիստոնե…

    📌 «Խորհրդարանական ընտրությունները վերածել են նախագահականի»․ Լևոն Շիրինյան
    Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ այս ընտրությունները «դիտավորությամբ» վերածվել են նախագահականի, ինչը, նրա խոսքով, վտանգավոր է պետության համար։
    Շիրինյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում առկա բևեռացումն ու «ձայների փոշիացման» թեզը խանգարում են իրական պառլամենտարիզմին։ Նա նաև ասել է, որ «սրացումները միանշանակ Մոսկվան է անում և այստեղի գործակալական ցանցը»։
    Անդրադառնալով արցախցիների թեմային՝ Շիրինյանը նշել է, որ «ատելության խոսք արցախցիների հանդեպ չկա, բայց Ղարաբաղյան կլանի հանդեպ հստակ է»։
    aravot.am | @aravot
  • «Ինձ դավադրաբար չաղացնում են»․ Տաշիրում Փաշինյանը սուրճի սեղանի շուրջՏաշիրում Ն…

    🍎 «Ինձ դավադրաբար չաղացնում են»․ Տաշիրում Փաշինյանը սուրճի սեղանի շուրջ
    Տաշիրում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը անցավ առանց ելույթների․ ՔՊ-ականներին բնակիչները դիմավորեցին «Ուժեղ Հայաստան» վանկարկումներով, իսկ վարչապետը թիմակիցների հետ ուղևորվեց շտաբ՝ հյուրասիրության։
    Սուրճի սեղանի շուրջ Փաշինյանը կատակեց․ «Ինձ դավադրաբար չաղացնում են, իսկ ես չեմ դիմանում գայթակղությանը», ապա հետաքրքրվեց՝ «Տաշիրի՞ խնձորն է»։
    Քարոզարշավի ավարտին վարչապետը քաղաքացիներին ասաց․ «Տեսաք՝ ժողովուրդը այստեղ հավաքված, իսկ մենք սուրճ էինք ներսում խմում անամոթաբար»։
    aravot.am | @aravot
  • «Հունիսի 7-ին մի հատ լավ ապտակել սրիկային»․ Ռոբերտ ՔոչարյանՇիրակի մարզում քարոզ…

    🚨 «Հունիսի 7-ին մի հատ լավ ապտակել սրիկային»․ Ռոբերտ Քոչարյան
    Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ցույց են տալիս «առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ»։
    Քոչարյանը քննադատել է Փաշինյանի՝ արցախցիների հասցեին հնչեցրած «փախուստ» և «թռնել» արտահայտությունները՝ նշելով, որ դրանով վիրավորվել է «հայ ժողովրդի 70 տոկոսը»։
    Նա նաև հայտարարել է․ «Մեկ անգամ սխալվել ենք, երկրորդ անգամ սխալվելու տեղ չունենք»։
    aravot.am | @aravot
  • «ՖՍԲ-ի հետ կապ ունի միայն Նիկոլ Փաշինյանը»․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կ…

    📰 «ՖՍԲ-ի հետ կապ ունի միայն Նիկոլ Փաշինյանը»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը արձագանքել է ռուսական The Insider-ի հրապարակմանը, ըստ որի՝ նրա անձնագրային գործում աշխատանքի վայրը նշված է եղել «ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոն»։
    Կարապետյանը հայտարարել է, որ այդ հրապարակումը «Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է», նաև պնդել, որ անձնագիրը ստացել է ոչ թե 1999-ին, այլ՝ 1993-1994 թվականներին։
    Նա հավելել է․ «ՖՍԲ-ի հետ եթե մեր երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյանը»։
    aravot.am | @aravot
  • Ի՞նչ են մտածում քաղացացիները Նիկոլ Փաշինյանի մասին, ծանո՞թ են Սամվել Կարապետյան…

    Ի՞նչ են մտածում քաղացացիները Նիկոլ Փաշինյանի մասին, ծանո՞թ են Սամվել Կարապետյանի ծրագրերին. հարցում Վանաձորում
  • Փողոցում վազվզում է խելագար. թող ժողովուրդը հետևություն անի. ФСБ-ի հետ կապ չունե…

    Փողոցում վազվզում է խելագար. թող ժողովուրդը հետևություն անի. ФСБ-ի հետ կապ չունեմ. Սամվել Կարապետյան