Category: Aravot

  • Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծիրանի, դեղձի և խաղողի ներմուծումը«Ռոսսելխոզ…

    🍑 Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծիրանի, դեղձի և խաղողի ներմուծումը
    «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակում է մտցվում Հայաստանից ներմուծվող կորիզավոր մրգերի և թարմ խաղողի նկատմամբ։
    Ռուսական կողմը պատճառաբանել է որոշումը բուսասանիտարական պահանջների խախտումների աճով և նշել, որ վերջին շրջանում ավելացել են կարանտինային օրգանիզմների հայտնաբերման դեպքերը։
    Սահմանափակումը վերաբերում է ծիրանին, դեղձին, նեկտարինին, սալորին, բալին, կեռասին և խաղողին և կգործի մինչև համապատասխան անվտանգության մեխանիզմների մշակումը։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթը մոտենում է վճռորոշ փուլին…

    #Բիզնես
    📚 Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթը մոտենում է վճռորոշ փուլին
    Ավելի քան 15,000 աշակերտի մասնակցությամբ մրցույթի եզրափակիչ փուլ են անցել 120 լավագույն աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։
    aravot.am | @aravot
  • «Ութ տարվա մեջ նա ոչինչ չի արել։ Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և փող ծախսո…

    🗣️ «Ութ տարվա մեջ նա ոչինչ չի արել։ Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և փող ծախսում». Սամվել Կարապետյանի հարցազրույցը Berliner Zeitung-ին
    Գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականի հետ հարցազրույցում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում և խիստ քննադատել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ պնդելով, որ ձախողվել են երկրի անվտանգության և տնտեսական քաղաքականությունները։
    Նա նաև խոսել է Ադրբեջանի հետ բանակցությունների, ազգային ինքնության պահպանման և ԵՄ-ի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ բաց է եվրոպական ուղղության համար։
    aravot.am | @aravot
  • «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնու…

    «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի», — Սամվել Կարապետյան
    “Мы все вместе должны идти к большим европейским победам, потому что я вижу потенциал команды — команда способна на всё“ — Самвел Карапетян
    #FCAraratArmenia #TogetherWeCan
    #BlackAndWhites #Champions

  • Հարցնում են՝ որտեղի՞ց եք բանակին տրամադրվող բյուջեն ավելացնելու. մենք գիտենք՝ որ…

    Հարցնում են՝ որտեղի՞ց եք բանակին տրամադրվող բյուջեն ավելացնելու. մենք գիտենք՝ որտեղից. Արման Թաթոյանը՝ բանակի և զինվորականների մասին

  • «Մենք ՌԴ-ի հետ երբեք այդքան լավ հարաբերություններ չենք ունեցել, ոնց հիմա»․ Գևոր…

    📈 «Մենք ՌԴ-ի հետ երբեք այդքան լավ հարաբերություններ չենք ունեցել, ոնց հիմա»․ Գևորգ Պապոյան
    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման հետ կապված առաջացած սահմանափակումները տեխնիկական բնույթի են և քննարկվում են համապատասխան հարթակներում։ Նրա խոսքով՝ որոշ խնդիրներ արդեն լուծվել են, իսկ մյուսների կարգավորումը սպասվում է առաջիկա օրերին։
    Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա ընդգծել է, որ առևտրաշրջանառության ծավալներն այժմ աննախադեպ բարձր են, և բոլոր առկա հարցերը լուծելի են։
    aravot.am | @aravot
  • «Հայերը, եզդիները և մյուս ազգային փոքրամասնությունները միասին են ներկել մեր Եռա…

    🇦🇲 «Հայերը, եզդիները և մյուս ազգային փոքրամասնությունները միասին են ներկել մեր Եռագույնի կարմիր գույնը»
    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում Արմավիրում հանդիպել են եզդիական համայնքի անդամներին։ Հանդիպման ընթացքում առաջարկվել է Սիաբանդ Սադոյանի թեկնածությունը։
    Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նշել է, որ եզդիական համայնքը համարժեք չափով ներգրավված չէ պետականաշինության գործընթացներում և ընդգծել, որ ազգային փոքրամասնությունները, հայերի հետ միասին, իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։
    aravot.am | @aravot
  • ԵՄ-ն դատապարտում է Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման փորձերըԵվրամիության խոսնակ Ա…

    🇪🇺 ԵՄ-ն դատապարտում է Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման փորձերը
    Եվրամիության խոսնակ Անուար Էլ Անունին հայտարարել է, որ ԵՄ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ՝ ընդգծելով, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր ուղին և գործընկերներին։
    ԵՄ ներկայացուցիչը նաև պնդել է, որ Մոսկվան փորձում է ազդել Հայաստանի տնտեսության և ընտրական գործընթացների վրա, իսկ Բրյուսելը շարունակելու է աջակցել Հայաստանին նման ճնշումները հաղթահարելու հարցում։
    aravot.am | @aravot
  • Երեխաների պաշտպանության միջազգային օր…

    Երեխաների պաշտպանության միջազգային օր

    https://cdn4.telesco.pe/file/70cede791d.mp4?token=cVjzVl7xzDWtNVpk8MvAfv_ZEXlokd3ZqGfU1OkGZjTeeCbXsU2EOKzsiQMf1kGypxmfaxnzoVYNQeqzFuOrQbgLj4WKJy8-y4kHx3Oi3up56hA7-NmtwXWB_IdZV6IipKNjqirm6urUxvbQldzuZo1pfHM5F8swz4sxyCJD77WONxgEO5lq2Bx6qRTt-9pngCYhyw1uFpJbNmUao38G7GjBV7Qlueri9WjOa-QQPeDyl69Vda24L8YgFujLhicQwbjoScgl9MyKBnBq3We9gCt8krGKeejbQ6pUHNCZvT1yVbWmgLevwd69sgVIyKgGJLxzgIg6wqBczx8vBaTaaw

  • Բլոգեր Արմեն Ալեքսանյանը հայտնում է՝ իր մեքենան հրկիզել են«Սրբազան պայքարի» աջա…

    🔥 Բլոգեր Արմեն Ալեքսանյանը հայտնում է՝ իր մեքենան հրկիզել են
    «Սրբազան պայքարի» աջակից բլոգեր Արմեն Ալեքսանյանը հայտարարել է, որ Մուսա Լեռան ճանապարհին իր մեքենան այրվել է, իսկ դեպքից հետո մեքենայի մեջ հայտնաբերել է սալյարկայով շիշ։
    Ալեքսանյանի խոսքով՝ սա իր նկատմամբ ճնշման փորձ է, սակայն, ինչպես նշել է, տեղի ունեցածը չի փոխելու իր հանրային և քաղաքական ակտիվությունը։
    aravot.am | @aravot