Category: Aravot

  • «Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել, բայց քննարկումներ ունենք ԵՄ գործընկերների հե…

    ⚡️ «Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել, բայց քննարկումներ ունենք ԵՄ գործընկերների հետ՝ մաքսատուրքերի հարցում դեպի մեր արտադրողը քայլեր անելու»
    Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը քննարկումներ է վարում ԵՄ գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի արտահանման համար մաքսային պայմանների մեղմացման ուղղությամբ։
    Նրա խոսքով՝ միաժամանակ նախատեսվում է պետական աջակցություն՝ արտահանողների համար, այդ թվում՝ որոշ շուկաներում մաքսատուրքերի փոխհատուցում, որպեսզի խթանվի թարմ գյուղմթերքի և ծաղիկների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադա։
    aravot.am | @aravot
  • Վարչապետի թեկնածուներից ո՞վ կարող է կարգավորել Ռուսաստանի հետ խնդիրները, կքվերակ…

    Վարչապետի թեկնածուներից ո՞վ կարող է կարգավորել Ռուսաստանի հետ խնդիրները, կքվերակե՞ն արդյոք Փաշինյանի օգտին և ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները վարչապետի հանրային պահվածքն ու խոսքերը․ հարցումներ հանրապետության տարբեր մարզերում։
    «Ուժեղ Հայաստան»

  • Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարով…

    📌 Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարովա
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինչ ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
    Նրա խոսքով՝ նախընտրական ներքաղաքական գործընթացները չպետք է վնասեն Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։
    aravot.am | @aravot
  • «ՀՀ-ում արտադրված որակյալ գյուղմթերքն արտահանվելու է՝ անկախ որեւէ երկրի կամ շու…

    «ՀՀ-ում արտադրված որակյալ գյուղմթերքն արտահանվելու է՝ անկախ որեւէ երկրի կամ շուկայի ստեղծած արհեստական խոչընդոտներից»․ նոր որոշումներ արտահանման ոլորտում
    Կառավարությունը հաստատել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։ Միջոցառման շրջանակում արտահանողների համար կտրամադրվի փոխհատուցում՝ ելակի, լոլիկի, պղպեղի և ծաղիկների արտահանված ծավալների դիմաց։
    Բացի այդ, ընդունվել է ևս մեկ որոշում, ըստ որի՝ դեպի Եվրամիություն, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների համար ՀՀ կառավարությունը կփոխհատուցի վճարված մաքսատուրքերը։
    aravot.am | @aravot
  • «ՀՀ քաղաքացին ընտրություն է կատարելու՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռ» գյո՞ւ…

    «ՀՀ քաղաքացին ընտրություն է կատարելու՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռ» գյո՞ւղ, թե՞ Հայաստանը պետք է լինի ՀՀ»․ Նիկոլ Փաշինյան
    ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Խարբերդում անցկացված քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիները ընտրություն են կատարելու Հայաստանի ինքնիշխանության և պետականության ապագայի շուրջ։
    Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է որոշեն՝ Հայաստանը մնալու է անկախ և պետականատեր երկիր, թե շարժվելու է այլ ուղղությամբ։ Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանը շարունակելու է զարգանալ որպես ինքնուրույն պետություն։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Այս իշխանություններն այս էլ որերորդ անգամ բանակը, ծառայությունը…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Այս իշխանություններն այս էլ որերորդ անգամ բանակը, ծառայությունը, վարժական հավաքները ներկայացնում են որպես պատժամիջոց. «Փաստ»
    🔺 Զբոսաշրջային հոսքերն ավելացել են բացառապես այն բանի շնորհիվ, որ նախորդ տարի դրանք շատ ավելի կտրուկ նվազել էին. «168 ժամ»
    🔺 Ա՛յս է, որ բացակայեցաւ եւ կը շարունակէ բացակայիլ Երեւանի իշխանութիւններուն մօտ, որոնք չեն արձագանգեր Ստեփանակերտի հայոց եկեղեցւոյ հիմնական քանդումին. «Ազդակ»
    🔺 Մարզերի 232 դպրոց նախատեսվում է ներառել՝ պաշտոնական ձևակերպմամբ՝ կրթական պայմանների «բարելավման» գործընթացում: Փակվելո՞ւ են արդյոք դրանք. «Ժողովուրդ»
    🔺 Քպականները մի քարոզչական ֆրազ են շրջանառում, թե՝ «այ, եթե նախկինում լիներ, ձեզ դրա համար կծեծեին, գլուխներդ կջարդեին»: Իբր հիմա մի հրաշք «դեմոկրատիա» է. «Փաստ»
    🔺 Ելքի փոփոխություն չենք ակնկալում: Արդարադատությունն ակնկալում ենք բացառապես եվրոպական և միջազգային մակարդակում. Սիրանուշ Սահակյան. «168 ժամ»
    🔺 Արցախցիների անձնագրերը, բնավ, ճամփորդական անձնագրեր չեն, բայց մարդկանց զրկում են քվեարկությանը մասնակցելուց, հասկանալի նպատակներով. Արամ Պետրոսյան. «Հրապարակ»
    🔺 Ժամանակակից արտահանման շուկաներում մրցունակ լինելու համար բավարար չէ պարզապես արտադրել որակյալ մթերք. «Փաստ»
    🔺 Եվրամիությունը ճգնաժամի մեջ է. նախ պետք է ինքը գոյատեւի եւ խուսափի քայքայվելուց: Ակնհայտ է, որ նոր երկրների ինտեգրման նպատակը չկա. Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր. «Հրապարակ»
    🔺 Փաշինյանին վերաբերող մասը երկու անգամ արված մեր հարցումներում շրջանցել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը. «Ժողովուրդ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Գ…

    ‼️ Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել իրենց աշխատանքը: Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք՝ որևէ պարագայում չընկրկել որևէ սպառնալիքի առջև և բոլոր այս ապօրինությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցությամբ` մերժելով ժողովրդի կամքի հետ հաշվի նստել չցանկացող ռեժիմին:
    Իշխան Սաղաթելյան
  • «Ջերմուկ Գրուպ»-ը 226 մլն դրամի մաքսային արտոնություն կստանա Կառավարությունը ըն…

    🏭 «Ջերմուկ Գրուպ»-ը 226 մլն դրամի մաքսային արտոնություն կստանա
    📍 Կառավարությունը ընկերությանը կազատի 226 մլն դրամ մաքսատուրքից՝ 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում։
    📍 Նախատեսվում է մինչև 2027 թվականը ստեղծել 6 նոր աշխատատեղ և բարձրացնել միջին աշխատավարձը։
    📍 «Ջերմուկ Գրուպ»-ը պատկանում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին։
    aravot.am | @aravot
  • ՔՊ-ի ընտրական պաստառ պոկելու կասկածանքով ուսանող է բերման ենթարկվելAravot.am-ի տ…

    🚨ՔՊ-ի ընտրական պաստառ պոկելու կասկածանքով ուսանող է բերման ենթարկվել

    Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանները Երևանում նկատել են, թե ինչպես մի երիտասարդ պոկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական պաստառը և այն ամրացրել աղբամանի վրա։
    Իրավապահները նրան բերման են ենթարկել, պարզվել է, որ նա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանող է։ Դեպքի վերաբերյալ կազմված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։
    aravot.am | @aravot
  • Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի …

    🔷 Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրված փոփոխության հանրահավաքը:
    Ըստ դիտորդների՝ տարբեր հաշվարկներով դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 80,000 մարդ:
    Կայացած հանրահավաքը Հայաստանում իր թվաքանակով վերջին 8 տարիների ամենամարդաշատ հանրահավաքն էր: